Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչպես ինքնամոտիվացվել

08.10.2020

Ծննդյան պահից մինչ մեծահասակ դառնալը, որպես կանոն, մարդու դաստիարակության մեջ ներգրավված են հարազատներն ու դպրոցի ուսուցիչները: Դպրոցին հրաժեշտ տալուց հետո ուսուցիչների ազդեցությունն ավարտվում է: Հարազատները նույնպես ավելի քիչ ազդեցություն են ունենում: Ի՞նչ պետք է անել այս դեպքում: Ինչպե՞ս դրդել ինքդ քեզ հետագա զարգացման: Կա՞ն արդյոք արդյունավետ մեթոդներ, որոնք կօգնեն ձեզ դառնալ սեփական «շարժիչը» և ոգևորողը: Որքա՞ն դժվար է կիրառել ինքնախթանումը: Ինչպե՞ս կարող եք սովորել ոգեշնչել և խրախուսել ձեզ: Այս հարցերի պատասխանները լավ շարժառիթ են այս հոդվածը կարդալու համար:

Ի՞նչ է ինքնամոտիվացումը

Ինքնամոտիվացումը՝ ինքներդ ձեզ ոգեշնչելու, անձնական զարգացումը խթանելու և ձեր նպատակներին հասնելու ունակությունն է: Այս հմտությունն ավելի կարևոր է, երբ մարդն անկախ է դառնում: Քանի որ կյանքում  տարեցտարի խնդիրների քանակն ու շրջանակն ավելանում են, տարիք առնող մարդիկ պետք է սովորեն ուրախացնել իրենց: Արտաքին խթանիչներին փոխարինելու է գալիս ներքին մոտիվացումը: Ավելին, որքան մեծանում է մարդը, այնքան ավելի հաճախ է ստիպված լինում մոտիվացնել ուրիշներին, առաջին հերթին՝ իր երեխաներին:

Ինչպե՞ս ինքներդ ձեզ դրդել անել ինչ-որ բան, երբ տվյալ խնդիրը ձեզ չի ոգեշնչում: Կան մի քանի հիմնական եղանակներ։

1. Խարսխման մեթոդ

Ինքնախթանելու լավ եղանակ է «խարիսխ գցելը»: Դրա գործունեության սկզբունքը նման է Պավլովի շան մոտ պայմանական ռեֆլեքսների զարգացմանը: Փորձի ընթացքում գիտնականը պարբերաբար կերակրում էր կենդանուն՝ լուսային ազդանշանից հետո: Հետո ուտելիք տալը դադարեցրին: Բայց շան մոտ դեռևս ստամոքսահյութ էր արտադրում՝ ի պատասխան լամպի լույսի, երբ այն վառվում էր: Նմանատիպ պայմանական ռեֆլեքսը կարելի է մշակվել ինքնուրույն:

Յուրաքանչյուր տհաճ առաջադրանք կատարելուց հետո վարձատրեք ձեզ հաճելի բանով: Ասենք, ինչ-որ մեկը սիրում է խաղալ բջջային հեռախոսով: Այս գործունեությունը շատ արդյունավետ ժամանակ է խլում: Դուք կարող եք այդ հոբբին ամբողջովին վերացնել, բայց ավելի լավ է այն օգտագործել որպես պարգև: Յուրաքանչյուր տհաճ առաջադրանք կատարելուց հետո ձեզ պարգևատրելով, աստիճանաբար դա կդառնա սովորություն, և ստիպված արվող գործերն այլևս այդքան տհաճ չեն լինի, քանի որ դրանց պարտադիր կհաջորդի խրախուսումը:

600x580

2. «Շվեյցարական պանիր» մեթոդ

Սովորական իմաստով սա այնքան էլ ինքնամոտիվացում չէ: Ավելի շուտ՝ գործողությունների ալգորիթմ է, երբ դուք պետք է կատարեք հսկայական աշխատանք, սակայն պարզ չէ, թե որ կողմից պետք է դրան մոտենալ: Այս պարագայում տեղին է հետևել պանրի մեջ ծակ կրծելու մկնիկի օրինակին: Աստիճանաբար պանրի կտորը փոքրանում է՝ հասնելով այնպիսի չափի, որ մկնիկը կարող է այն ուտել մեկ անգամից: Այդպես է նաև գլոբալ խնդիրների լուծման ժամանակ: Դրանցից կարող եք աստիճանաբար ցանկացած կարգով «կրծել» առանձնացված բեկորներ՝ առաջադրանքի ծավալը աստիճանաբար իջեցնելով հոգեբանորեն հարմար ծավալի:

3. «Գորտ ուտելու» մեթոդ

Սա տեխնիկա է, թե ինչպես խթանել ինքներդ ձեզ տհաճ առաջադրանքներ կատարելու համար: Օրինակ՝ ատամնաբույժին կամ հարկայինին այցելությունը: Հայտնի ասացվածք է. «Նախաճաշին պետք է գորտ ուտել»: Ի՞նչ է սա նշանակում։ Եթե առավոտյան կատարեք ամենատհաճ գործը, ապա այն ձեզ դրական լիցք կհաղորդի ամբողջ օրվա համար, քանի որ ավելի վատ բան այլևս չի պատահի: Վառ օրինակ է երեխաների մեծամասնության մոտ պատվաստումների հերթում ավելի երկար սպասելու ցանկությունը: Առաջինը, ում պատրաստվել է, կմոռանա տհաճ գործողության մասին, մինչդեռ մնացածները դեռ «տվայտվելու» են դռների տակ:

4. «Վիզուալիզացիայի» մեթոդ

Արդյունավետ տեխնիկա է, որն օգնում է ձեզ արագ ոգեշնչվել: Վիզուալիզացիան նշանակում է արդյունքի պատկերի մտավոր ձևավորում: Ասենք, ինչ-որ մեկը ցանկանում է դառնալ բարձր պաշտոնի ղեկավար, բայց այս պահին նա 3-րդ կուրսի ուսանող է՝ բավականին համեստ ֆինանսական եկամուտով: Որտեղի՞ց նա կարող է մոտիվացիա ստանալ: Ուսումնասիրելով պահեստում գիշերային բեռնակրի աշխատանքից ստացված ձեռքերի կոշտուկնե՞րը: Հազիվ ... Միգուցե հետևե՞լ անհոգ դասընկերներին, ովքեր ամեն օր իրենց ժամանակն անցկացնում են գիշերային ակումբներում: Նույնպես տարբերակ չէ ... Ոգեշնչվելու և ուսումը շարունակելու միակ միջոցը ձեր աչքերի առջև անընդհատ ապագա անձնական ընդարձակ գրասենյակի, պատուհանից դիտարժան համայնապատկերի, դաստակի շքեղ ժամացույցի և այլնի պատկերների պահելն է։

5. «Դեմոտիվացման» մեթոդ

Նույնքան մոտիվացնող ազդեցություն ունի նաև դեմոտիվացումը: Օրինակ, եկեք վերադառնանք վերը նշված ուսանողին, ով փորձում է դուրս գալ աղքատությունից և դառնալ առաջատար ղեկավար: Դա անելու համար նա կարող է պատկերացնել իր գրասենյակը, մտածել մեծ փողերի և հեռանկարների մասին: Բայց ավելի լավ խթան կդառնան կյանքի նախկին պայմանների մասին հիշողությունները:

Ինչպես իր հարցազրույցներից մեկում ասել է կամերունցի մարտիկ Ֆրենսիս Նգանուն, իր փառահեղ հաղթանակների գաղտնիքը սոված մանկության պարբերաբար հիշողությունների մեջ է: Նա հաստատակամ վճռել էր հաջողակ դառնալ, և անցյալի պատկերները ծառայում էին որպես գերազանց ինքնամոտիվացիա:

Եթե ինչ-որ մեկը որոշել է A կետից տեղափոխվել B կետ, ապա ամենաարդյունավետ դրդապատճառը B կետի օգուտների մասին երազանքների համատեղումն է A կետի թերությունների պարբերական հիշեցումների հետ:

600x580

6. «Ազարտի» մեթոդը

Ինքնադրդման լավ միջոց է՝ ինքներդ ձեզ մարտահրավեր նետելը: Գրազ եկեք ինքներդ ձեզ հետ: Երբ մարդուն կիրքն է տիրում, նրա աշխատանքի արտադրողականությունն էապես բարձրանում է, և հոգնածություն գործնականում չի զգում: Աշխատանքի ձախողման պատճառը շատ հաճախ այն չանելու անձի տրամադրվածությունն է: Եթե ենթագիտակցության մեջ գրազ գանք, որը, ի լրումն, կենթադրի որոշակի «պարգևատրման» խոստում, ապա աշխատանքի արդյունավետությունը կբարձրանա, ինչը կմեծացնի գաղափարի հաջող իրականացման հնարավորությունները:

7. «Ինքնաներշնման» մեթոդ

Որոշ դեպքերում կարելի է փորձել «ծրագրավորել» ինքներդ ձեզ որոշակի առաջադրանք կատարելու համար՝ ինքնաներշնչելով, որ դա կարևոր է: Օրինակ ՝ ուսանողը սովորում է ճարտարապետ դառնալու համար, բայց նա պետք է քննություն հանձնի մեկ այլ մասնագիտությունից, օրինակ՝ անգլերեն լեզվից: Բանասիրությունը նրանից հեռու է, և ուսանողն ընդհանրապես չի հասկանում, թե ինչո՞ւ համար են այդ դժվարությունները: Դասախոսն էլ համառներից է և նույնիսկ «բավարարի» համար մի լավ տանջում է: Ինչպե՞ս մոտիվացնել ինքներդ ձեզ ուսումնասիրելու անհետաքրքիր առարկան: Լավագույն միջոցը ինքներդ ձեզ համոզելն է, որ սա այս պահի ամենակարևոր գործն է:

Եթե արդեն անհնար է հրաժարվել ինչ-որ աշխատանքից, ապա միակ ելքը դրա նկատմամբ վերաբերմունքը փոխելն է: Դա և ձեր նյարդերը կփրկի, և կամրապնդի բարեխիղճ կատարողի վարկանիշը:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3514 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանոններ, որոնք կօգնեն ձեզ լավ տպավորություն թողնել

03.05.2024
Գիտե՞ք, որ ընդամենը յոթ վայրկյանում ենք ստեղծում մեր առաջին տպավորությունը մարդու մասին: Նման արագ տեսողական ծանոթությունն արդեն որոշում է, թե ինչպես կզարգանա հաղորդակցությունը:

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-05-2024 12:16
Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր այն աշխատանքի մասին, որն իրեն օգնել է «մարտական մարզավիճակի» հասնել։ «Ես հենց նոր ավարտեցի «Սարդ-կնոջ համբույրը» ֆիլմի նկարահանումները, որտեղ շատ երգեր ու պարեր էին հնչում, ինչը եւ՛ ոգեւորիչ էր, եւ՛ հոգնեցնող»,-նշել է նա,-«Հիմա ես ավելի նիհար եմ, քան երբեւէ: Ես հիմա մարտական վիճակում եմ»:
13-05-2024 05:13
Մոդել եւ դերասանուհի Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից: Դերասանուհին սոցիալական ցանցերում անկեղծորեն պատմել է իր երկարամյա ճանապարհորդության մասին․ «2,5 տարի՝ առանց սեռական հարաբերությունների, եւ, անկեղծ ասած, երբեք ավելի լավ չի եղել»,-գրել է նա TikTok-ի տեսանյութի մեկնաբանությունների բաժնում։
13-05-2024 04:02
Պամելա Անդերսոնը և նրա որդիները Mötley Crüe-ի թմբկահար Թոմի Լիից՝ 27-ամյա Բրենդոնը և 26-ամյա Դիլանը նկարահանվել են Pandora-ի գովազդային արշավում՝ նվիրված Մայրության օրվան։ Նրանք ներկայացրել են լաբորատոր պայմաններում աճեցված ադամանդներով զարդերի նոր հավաքածու։
13-05-2024 03:53
54-ամյա Քեյթ Բլանշեթը դարձել է Vogue China-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Հարցազրույցներից մեկում կինոաստղն ասել է, որ հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին և նախընտրում է նույն զգեստը կրել տարբեր կարմիր գորգերի համար։ Նա նաև չի խորշում դիզայներական իրերի վերօգտագործումից:
13-05-2024 02:21
Երգիչ Անդրեն հերքել է երեկվանից սոցցանցերում ու լրատվականներում տարածվող այն լուրերը, թե ինքը որդի է ունեցել։ «Ես դեռ որդի չունեմ, բայց, Աստված առաջ, մի օր կունենանք։ Հերիք է սուտ եւ չճշտված լուրեր տարածեք։ Ու մի բան էլ՝ մենք ամուսնացել ենք 2022 թվականին, ոչ թե 2023-ին»,-ինստագրամյան Story բաժնում, ի պատասխան շրջանառվող խոսակցությունների, գրել է երգիչը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 407 անգամ
08.05.2024
Դիտվել է 222 անգամ
09.05.2024
Դիտվել է 218 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster