Ինչու են ամուսինները նմանվում միմյանց․ գիտականորեն ապացուցված 6 պատճառ
30.09.2020
Հավանաբար նկատել եք. որքան երկար է տևում հարաբերությունը, այնքան սիրահարներն ավելի են նմանվում միմյանց: Ցանկացած ամուսնական զույգի մոտ կարելի է գտնել ընդհանուր գծեր, իսկ որոշ ամուսիններ, կարծես, ընդհանրապես, քույր և եղբայր լինեն: Գիտնականների կարծիքով, այդքան էլ դժվար չէ բացատրել այս հետաքրքիր երեւույթը:
Նմանություն ծնողին
Հաճախ կարելի է լսել, որ տղամարդը որպես կին ընտրում է այն աղջկան, որը նման է իր մորը ոչ միայն տնային սովորույթներով, այլև արտաքինով: Եվ գիտնականները դա հաստատում են. մենք ընտրում ենք այնպիսի զուգընկերոջ, որը նման է ոչ միայն մեզ, այլ նաև հակառակ սեռի մեր ծնողին: Սա հատկապես վերաբերում է մազերի և աչքերի գույներին: Ծնողներիի տարիքը նույնպես դեր է խաղում. եթե երեխան ծնվել է միջին տարիքի ծնողներից, ապա նա կփնտրի ավելի մեծ զուգընկերոջ:
Միասին ապրած տարիների քանակը
Հոգեբան Ռոբերտ Զանջոնցը համեմատել է զույգերի հարսանեկան լուսանկարները նրանց՝ ուսումնասիրության պահին արված լուսանկարների հետ: Պարզվել է, որ եթե նույնիսկ զույգն ի սկզբանե նմանություններ չունի, ապա 25 տարվա ամուսնությունից հետո ամուսինները շատ նմավում են իրար: Նա նաև բացահայտել է մի օրինաչափություն. որքան զույգը երջանիկ է ամուսնական կյանքում, այնքան նրանք արտաքինից նմանվում են միմյանց:
Փորձի փոխանակում
Ամուսինների նմանվելու պատճառներից մեկն այն է, որ նրանք կիսում են իրենց փորձը: Համատեղ կյանքի ընթացքում մենք բազմաթիվ տպավորություններ ենք ունենում՝ սկսած ոչ ամենահաճելի պահերից մինչև անսահման երջանկություն: Ամուսնությունն ընդհանուր պատմություն է, որը համատեղ ապրումներն արտացոլում է ամուսինների արտաքին տեսքի, մարմնի լեզվի և հուզական վիճակի վրա: Երկարաժամկետ հարաբերությունների մեջ գտնվող զույգերի մոտ ավելի հավանական է, որ կնճիռներ առաջանան նույն մասերում։
Մեզ գրավում է մեկը, ով նման է մեզ
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեզ, ի սկզբանե, գրավում են այն մարդիկ, որոնց դեմքի կառուցվածքը նման է մերին: Այս ֆենոմենը կոչվում է «տեսակավորված խաչասերում»՝ զուգընկերոջ ընտրություն ընդհանրական հիմքի վրա: Նման արտաքին տեսքը մեծապես մեծացնում է հնարավորությունները, որ երեխան առավելագույնս նման կլինի մեզ: Հավանաբար այս կերպ մենք ենթագիտակցորեն ցանկանում ենք փոխանցել և հավերժացնել մեր սեփական գեները:
Համանման իմունային համակարգ
Դիմադրողականությունը մեր կենսակերպի ցուցանիշն է՝ ներառյալ ուտելու և ֆիզիկական ծանրաբեռնվածության սովորությունները: Գիտնականների խումբը եկել է այն եզրակացության, որ ամուսնացած զույգերն ունեն շատ նման իմունային համակարգ: Թերեւս սա է պատճառը, որ երկու սիրող մարդկանց ապրելակերպը հաճախ համընկնում է:
Կրկնօրինակում
Զուգընկերոջ վարքագիծի հայելային արտապատկերումը հուզական մտերմության նշան է: Զուգընկերները հակված են համատեղ կյանքի ընթացքում փոխելու իրենց սովորությունները: Այս օրինակը նկատել են նաև գիտնականները. եթե, ասենք, ամուսիններից մեկը թողնում է ծխելը և սկսում ավելի առողջ սնունդ ընդունել, ապա զուգընկերը, ավելի հաճախ, նույնն էր անում:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 4839 անգամ
Читать на русском
|