2020-ի աշնան N1 կիսաշրջազգեստները
25.09.2020
Կիսաշրջազգեստը զգեստապահարանի ամենկանացի բաղադրիչն է և առանց դրա անհնար է, նույնիսկ, աշնանը: Հետեւաբար, արժե տեսնել, թե որ մոդելներն են արդիական 2020 թվականի աշնանը:
1. Ջինսե երկարափեշ կիսաշրջազգեստ
Սեզոնի ամենաարդիական կիսաշրջազգեստը: Ընտրեք ուղիղ կամ A ձևվածքի կիսաշրջազգեստ: Նախ, սա թրենդային է, և երկրորդ, նման մոդելով ավելի հեշտ կլինի կերպարներ ստեղծել:
Առջեւի մասում բացվածքը հետաքրքիր, նորաձեւ լուծում է: Բացի այդ, ծանր գործվածքների վրա ուղղահայաց գծերը երբեք էլ ավելորդ չեն:
Ի՞նչ կոշիկներ հագնել: Իհարկե՝ երկարաճիտ: Զուգագուլպաներն էլ ընտրում ենք կոշիկներին համապատասխան:
2. Կաշվե կիսաշրջազգեստ
Սա զարմանալի չէ: Չէ՞ որ կաշին 2020-ի աշնան առաջատարն է: Աշնանային զգեստապահարանում կաշվե կիսաշրջազգեստը շատ ներդաշնակ է նայվում: Խիտ նյութի շնորհիվ դուք ցուրտ չեք զգա: Ոճը կարող է լինել բացարձակապես ցանկացած:
Գունավոր կաշվից պատրաստված կիսաշրջազգեստները շատ տպավորիչ ու գրավիչ են թվում:
3. Կարապատ կիսաշրջազգեստ
Սրանք շատ լավ, ոճային տեսք ունեն և լրացնում են աշնանային զգեստապահարանը: Այսպիսի կիսաշրջազգեստին լավ համապատասխանում է կարապատ վերնահագուստը, բայց այն կարող եք կրել ցանկացած այլ հագուստի հետ՝ սահմանափակումներ չկան:
4. Ծոփքերով
Ծոփքերով կիսաշրջազգեստը շատ տպավորիչ է թվում հատկապես շարժման ընթացքում: Այս կիսաշրջազգեստները պարտադիր չէ, որ լինեն երեկոյան զգեստապահարանի մաս, դրանք հեշտությամբ կարող եք կրել առօրյայում: Այդ դեպքում այն համադրում ենք բազային իրերի հետ՝ շեշտը պետք է լինի միայն կիսաշրջազգեստի վրա:
5. Խորը կտրվածքով
Դրանք վրադիր, մատիտ կիսաշրջազգեստներ են, որոնք ունեն գեղեցիկ բացվածք: Հիանալի թրենդ է, պարզապես պետք է ճիշտ համադրություններ ընտրել, և այդ դեպքում այն գռեհիկ տեսք չի ունենա, այլ ընդհակառակը՝ կլինի շատ ոճային, կանացի և շքեղ: Համադրում ենք երկարաճիտ կոշիկների հետ՝ շատ նրբագեղ կդիտվի:
6. Ծալքավոր
Այդպիսի կիսաշրջազգեստն արդիական է բոլոր սեզոններին։ Այնպես, որ կարող եք հանգիստ շարունակել կրել ձեր սիրած կիսաշրջազգեստը և լինել թրենդային: Շքեղ նայվում է երկարաճիտ կոշիկներով:
7. Դարսերով
Այս կիսաշրջազգեստները պատրաստված են կոստյումի կտորից կամ կաշվից: Դրանք շատ հետաքրքիր տեսք ունեն ու սազում են բացարձակապես ցանկացած աղջկա: Չէ՞ որ, դարսերի շնորհիվ կարելի է թաքցնել ցանկացած «թերություն»: Ամենից լավ այն կնայվի պարզ, միաերանգ վերին հագուստի հետ, քանի որ կիսաշրջազգեստը ինքնին բարդ է, և պետք է կենտրոնանալ դրա վրա:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 5210 անգամ
Читать на русском
|