Կարճ եղունգներ. գերժամանակակից աշնանային մատնահարդարում 2020
11.09.2020
2020 թ. մատնահարդարման միտումները զգալիորեն տարբերվում են նախորդ տարվանից. կորոնավիրուսի համաճարակը ազդել է նույնիսկ եղունգների երկարության և գույնի վրա: Երկար, «գիշատիչ» եղունգները՝ զարդարված բարդ նախշերով, մնացել են անցյալում: Դրանք փոխարինվել են խնամված, բայց կարճերով:
Կարճ եղունգներ․ աշնանային մատնահարդարման թրենդը
Գեղեցկության մասնագետները կարճ եղունգները համարում են 2020-ի աշնանային մատնահարդարման գլխավոր միտումը: Նախ՝ զգալի ժամանակ փակ էին մատնահարդարման սրահները, և երկար եղունգների սիրահարները ստիպված էին կա՛մ ազատվել դրանցից, կա՛մ սովորել տանը ինքնուրույն մանիկյուր անել: Եվ երկրորդ, շատերը գնահատեցին կարճ եղունգների հարմարավետությունն ու հաճույքը, հատկապես այն դեպքերում, երբ, միևնույն է, տեղ չկա պարծենալու նոր շքեղ մատնահարդարմամբ:
Ընդ որում, կարճ եղունգները չեն նշանակում խնամքի լիակատար բացակայություն: Իհարկե, անհրաժեշտ է մանիկյուր անել կարճ եղունգների վրա՝ հարթեցնելով դրանց ձևը և հեռացնելով կուտիկուլը: Ցանկության դեպքում կարող եք նաև լաք քսել:
Ամենանորաձև 2 գույնը վառ կարմիրն ու մարմնագույնն են:
Աշնանային մանիկյուր երկար եղունգների համար
Այնուամենայնիվ, կան երկար եղունգների շատ երկրպագուներ, որոնք պատրաստ չեն երկար ժամանակ ազատվել դրանցից: Նրանց կհետաքրքրի իմանալ երկար եղունգների համար 2020 մանահարդարման միտումները:
Եղունգների թափանցիկ ծայրերը փորձագետները համարում են այս աշնան գլխավոր հիթը, ինչը, իհարկե, հնարավոր չէ իրականացնել կարճ եղունգների վրա:
Սպիտակ լաքի և թափանցիկ ծայրերի համադրությունը շատ տպավորիչ է տեսք ունի.
Եղունգների լաքի ամենատարածված գույները համարվում են շոկոլադի, բորդո գույնները և վառ կարմիրը:
Աղբյուր' LADYNEWS.am Դիտվել է 5499 անգամ
Читать на русском
|