Մոնիկա Բելուչիի 5 զգեստ, որոնք երբեք չեն մոռացվի
26.06.2020
Դիտենք դերասանուհու շքեղ կերպարները կարմիր գորգերի վրա և ֆիլմերում։
Դեղին շրջազգեստ՝ «Մատրիցա․ վերագործարկում» ֆիլմից (2003):
Քիմ Քարդաշյանը լատեքս սկսել է հագնել վերջերս և կարծում է, որ մարտահրավեր է նետել հանրությանը: Իրականում՝ ոչ. Մոնիկան դա սկսել է անել ավելի վաղ և շատ ավելի համոզիչ տեսք ունի:

Թավշյա հագուստ՝ Ralph & Russo Couture (2015):
«007․ սպեկտր» ֆիլմի լոնդոնյան պրեմիերայի ժամանակ Բելուչին հեշտությամբ ստվեր նետեց բոլորի վրա. մալաքիտի գույնի շքեղ զգեստը նրա տեսքին (և մարմնին) շատ էր սազում։

Մետաքսե շրջազգեստ՝ Վիենայի գալա երեկոյից (2009):
Women՝s World Awards մրցանակաբաշխության ժամանակ նա ստացավ «Աշխարհի կին» մրցանակը՝ բարեգործական գործունեության համար: Այդ երեկո նրանն էր նաև նաձևության հաղթանակը:

Dior-ի շրջազգեստը Փարիզի Antic Fair-ի ընթրիքի ժամանակ (2006):
Լինելով Ջոն Գալիանոյի մուսան՝ դերասանուհին շատ է փորձել Դիորի համար կատարած նրա գործերից: Իջեցված ուսերով գունատ-վարդագույն զգեստը նրա լավագույն նմուշներից մեկն է:

Dolce & Gabbana-ի շրջազգեստը՝ «Մարի Անտուանետի» Կաննում կայացած պրեմիերայից (2006):
Այդ ժամանակ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան դեռ Alta Moda չէին կարում: Բայց իտալացի գեղեցկուհին նրանց ներշնչեց. ծաղիկներով և փետուրներով «գնչու-նեապոլիտանական» կերպարը ստեղծվեց հենց նրա համար:

Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7009 անգամ
Читать на русском
|