Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Գրավիչ կանայք միշտ հետևում են այս 5 ընթացակարգին․գուցե սովորե՞նք

17.06.2020

Ասում են, որ աշխարհում ինչ-որ տեղ ապրում է կատարյալ կինը: Արթնանում է կատարելապես հարդարված մազերով ու դիմահարդարմամբ՝ միշտ լավ մարզավիճակում և բարձր տրամադրությամբ: Նա տիրապետում է այդ բոլորին՝ առանց որևէ ջանքի: Մեկ խնդիր կա՝ այդպիսի կնոջ դեռ ոչ ոքի չի հաջողվել տեսել:

Կյանքում շատ բան այլ կերպ է: Տղամարդիկ հիանում և սիրահարվում են հասարակ կանանց: Այդ կանայք առանձնահատուկ հմայք ունեն, իսկ իրականում՝ փոքր գաղտնիքների են տիրապետում:

Փորձենք բացահայտել կատարյալ կնոջ գրավչության որոշ գաղտնիքներ:

Հոգատարություն արտաքին տեսքի նկատմամբ

Կատարկալ տեսքը՝ ամենօրյա խնամք և հոգատարություն է: Կինը, որը չի մոռանում շաբաթվա ընթացքում մի քանի անգամ սկրաբ և դիմակ կիրառել, ունի խոնավ և պայծառ մաշկ: Մազերը նույնպես խնամքի կարիք ունեն: Խոնավացնող դիմակները, բալզամները, ժամանակին վարսահարդարումը և ներկելը թույլ են տալիս կնոջն ամեն օր լավ խնամված տեսք ունենալ:

Որակյալ կոսմետիկա

Կինը, որը միշտ աչքի է ընկնում՝ մշտապես ընտրում է որակյալ կոսմետիկա: Նա գիտի բոլոր հանրահայտ ապրանքանիշները, քաջատեղյակ է, թե ինչու է հարկավոր հայլայթերը և կորեկտորը, ինչպես նաև՝ դրանց ճիշտ օգտագործման եղանակներից: Կատարյալ կնոջ զինանոցում խոնավացնող շիճուկներ են և պիլինգը: Այսպիսի կինը գիտի դիմահարդարման հիմունքները և հմտորեն կիրառում է դրանք:

 600x580

Սպորտը նրա կյանքի մի մասն է

Ֆանտաստիկ նյութափոխանակություն ունեցող կանանց մի փոքր տոկոսն է, որ կարող են չսահմանափակվել իրենց սնունդը՝ առանց սպորտով զբաղվելու: Կանանց մեծամասնությանը կատարյալ կազմվածք տրվում է քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Մարզասրահում պարտադիր կանոնավոր մարզումները, հավասարակշռված սնունդը կատարյալ լինելու ևս մեկ գաղտնիք են:

Ներքին հոգեվիճակ

Յուրաքանչյուր տղամարդ կասի, որ ամենագրավիչ կինն ինքնավստահ է: Ներքին հոգեվիճակը, կատարյալ կնոջ ամենակարևոր և անփոխարինելի բաղադրիչն է: Խնամված տեսքը միայն միջոց է՝ ինքնավստահությունն ամրապնդելու համար: Կինը, ով գիտակցում է իր արժեքը, վստահ է, որ գեղեցիկ է ու գայթակղիչ, ցանկացած մեկին դա կհամոզի՝ միայն մեկ հայացք գցելով: Նրա աչքերը լույս են ճառագայթում:

600x580

Աշխատեք ինքներդ ձեր վրա

Կատարյալ կինը ևս թերություններ ունի, բայց հետևողական աշխատանքը թույլ է տալիս դրանք անտեսանելի դարձնել օտարների համար: Աշխատանքը ներքին բարդույթների և բացասական կողմերի վրա, ուժող կողմերի ընդգծումը, արտաքին տեսքի մասին հոգ տանելը ստեղծում են կատարյալ կնոջ կերպարը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4884 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմել

25.04.2024
Ջուրը կենսական նշանակություն ունի օրգանիզմի բազմաթիվ գործընթացների համար՝ սկսած մարսողությունից մինչև առողջ հոդերի պահպանումը: Բայց ո՞րն է անհրաժեշտ չափը:

Այս նշանների տղամարդիկ չեն ներում դավաճանությունը, սակայն իրենք հավատարմություն չեն խոստանում

09.04.2024
Թվում է, թե նրանք, ովքեր կտրականապես անհանդուրժող են դավաճանության հանդեպ, իրենք պետք է լինեն հավատարմության և նվիրվածության օրինակ, բայց ոչ, եթե մենք խոսում ենք այս եռյակի մասին: 

8 միջոց սմարթֆոնի ստրկությունից ազատվելու և էկրանային ժամանակը նվազեցնելու համար

15.03.2024
Ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է լիովին հրաժարվել գաջեթներից։ Ի դեպ, դա բոլորովին էլ պարտադիր չէ. պարզապես կրճատեք ձեր էկրանային ժամանակը ողջամիտ չափերի, որում ձեզ կօգնեն հետևյալ ութ խորհուրդները:

Կենդանակերպի որ նշաների բախտը կբերի սիրո հարցում այս գարնանը

05.03.2024
Աստղագուշակները նշել են կենդանակերպի այն նշաններին, ում բախտն այս գարնանը կբերի անձնական կյանքում․ հնարավոր են ռոմանտիկ հանդիպումներ, անակնկալներ, ժամադրություններ, ինչպես նաև հարաբերությունների նոր փուլ։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում են մարդիկ առավել երջանիկ

20.02.2024
Կյանքի լավագույն շրջանի մասին խոսելիս մարդիկ հաճախ նկատի են ունենում ուսանողության տարիները, սակայն հետազոտողները վստահ են. «երջանկության տարիքը» գալիս է շատ ավելի ուշ և միևնույն ժամանակ՝ առավելագույն ինքնավստահությամբ։

«Միսս Ճապոնիա 2024»-ի ուկրաինացի հաղթողը հրաժարվել է տիտղոսից

06.02.2024
Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է ճապոնական Kyodo News գործակալությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
26-04-2024 05:44
Ապրիլի 25-ին Ռենե Զելվեգերը դառձավ է 55 տարեկան։ Ամերիկացի դերասանուհուն շատերը հիշում են անձնական կյանքում խնդիրներ և ավելորդ քաշ ունեցող Բրիջիթ Ջոնսի դերով, սակայն դերասանուհին ունի բազմաթիվ այլ հաջողված աշխատանքներ և երկու «Օսկար» մրցանակ։ Երկար տարիներ Ռենեի բախտը չի բերել միայն մեկ բանում՝ սիրո մեջ, բայց սա նույնպես անցյալում է, քանի որ շատ շուտով դերասանուհին ամուսնանում է։ 
26-04-2024 03:33
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու անդամ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կանանց 50 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գրիգորյանը մրցեց իռլանդացի Շենոն Սվինիի հետ: Գրիգորյանը զիջեց ու դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Սա նրա առաջին մեդալն է մեծահասակների պայքարում:
26-04-2024 02:39
Իրինա Շեյքը Թոմ Բրեյդիից բաժանվելուց հետո նոր սիրելիի է փնտրում։ Ռուս մոդելը շատ բարձր պահանջներ ունի՝ ընտրյալը պետք է լինի հարուստ ու հայտնի, ուստի պոտենցիալ թեկնածուները դեռ քիչ են։ «Իրինան սեր է փնտրում Եվրոպայում և Ամերիկայում, բայց մինչ այժմ նրա ցուցակում կա միայն մի փոքր խումբ։ Նրան հետաքրքրում են փառքով, գեղեցկությամբ և փողով տղամարդիկ»,- ասում է ինսայդերը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 612 անգամ
23.04.2024
Դիտվել է 176 անգամ
25.04.2024
Դիտվել է 110 անգամ
26.04.2024
Դիտվել է 67 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster