Ոտքի կորուստն աղջկան չխանգարեց կերտել մոդելային հաջողված կարիերա
03.06.2020
Լիա Վաշինգտոն անունով անգլուհին վթարի ենթարկվելով կորցրել է ոտքը, բայց դա չի խանգարել նրան ունենալ հաջողված մոդելային կարիերա:
2018-ին աղջիկն իր ընկերոջ հետ որոշեց գնալ զվարճանքների այգի և օգտվել նոր «ամերիկյան բլուրներից»: Դժբախտաբար, երկու խցիկ բախվել են միմյանց, ինչի պատճառով Լիան ստացել է ոտքի վնասվածք։ Հետագայում վերջույթն անդամահատվել է և փոխարինվել բիոնային պրոթեզով:

Այդուհանդերձ, դա չխանգարեց, որ բրիտանուհին շարունակի իր մոդելային կարիերան․ նա սկսեց իր լուսանկարները զետեղել Instagram-ում: Զարմանալի է, բայց անսովոր առանձնահատկությունը միայն ավելացրեց մոդելի ժողովրդականությունը, իսկ հետագայում ամրացրեց ցանցի օգտագործողների վստահությունը, որ մոդելի գեղեցկությունն արժանի է բոլոր գովասանքներին:

Լիան լայն ճանաչում է գտել ինչպես ապրանքանիշերի, այնպես էլ օգտատերերի շրջանում: Նրա էջին բաժանորդագրվել է ավելի քան 22 հազար մարդ, և սա միայն սկիզբն է: Հերոսուհին գտում է, որ ինքնավստահությունը գլխավորն է, իսկ մոդելի երկրպագուները նրա հետ հարյուր տոկոսով համաձայն են:
Աղբյուր' LADYNEWS.am Դիտվել է 6463 անգամ
Читать на русском
|