Կենդանակերպի նշանների 4 զույգ, որոնցում առաջնորդը կինն է
17.04.2020
Հակառակ այն տարածված համոզմունքի, որ տղամարդը պետք է լինի ընտանիքի գլխավորը, կան շատ երջանիկ զույգեր, որտեղ կնոջն է պատկանում վերջին խոսը: Նման միություններում տղամարդիկ ուրախությամբ իրենց երկրորդ կեսին են հանձնում կառավարման ղեկը և ամենևին իրենց տղամարդկային արժանապատվությունը ոտնահարված չեն զգում:
Աստղագուշակները նշում են, որ նման հարաբերություններ ամենից հաճախ հանդիպում են կենդանակերպի չորս զույգերի մոտ:
Կինը՝ Ցուլ է, Տղամարդը՝ Այծեղջյուր
Կենդանակերպի երկու համաստեղություններ, որոնք նյութապաշտության և համառության վառ խորհրդանիշ են: Երկու նշանների ներկայացուցիչները հրաշալի ընդհանուր լեզու են գտնում և միմյանց հասկանում կես խոսքից: Այս զույգի տղամարդը հեշտությամբ կառավարումը հանձնում իր սիրելիին, քանի որ նրա մեջ արագորեն բացահայտում է նախանձախնդիր տնային տնտեսուհու տաղանդը, ով գիտի ինչպես ստեղծել հարմարավետություն և ընտանեկան բյուջեն չի ծախսում ավելորդ մանրուքների վրա:
Իր հերթին, կինը մեծ հաճույքով ստանձնում է տան կազմակերպական, ձևավորման, կահավորման գործերը: Նրա ձեռքում են հայտնվում նաև բոլոր կոմունալ վարձավճարները և հետագա ծախսերի բյուջեն:
Հավաստիանալով իր կնոջ կարողությունների մեջ՝ Այծեղջյուր տղամարդը հաճույքով և ոգևորվածությամբ նրան է տալիս կառավարումը, իսկ ինքը զբաղվում ընտանիքի նյութական ապահովմամբ:
Կինը՝ Կույս, տղամարդը՝ Երկվորյակ
Այս զույգում ևս վճռական խոսքը գրեթե միշտ պատկանում է կնոջը: Կույսը հաճույքով ստանձնում է ընտանեկան գործերի կառավարումը և գերազանց է կատարում այն: Նրա ձեռքում են հայտնվում ոչ միայն գնումների ցուցակնեը, ջրի և էլեկտրաէներգիայի վճարների հաշիվները, այլև ընտանեկան բյուջեի վերահսկողությունը: Սա ընդհանրապես չի անհանգստացնում տղամարդուն, քանի որ նրա կենդանակերպի նշանը չի սիրում ավելորդ պատասխանատվություն և ձանձրանում է տնային գործերից: Այնպես որ՝ կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները շատ ներդաշնակ ապրում են մայրշխանության պայմաններում:
Հարկ է նշել, որ Կույսի նշանի տակ ծնված մի կինը բնատուր բավականաչափ իմաստուն է և փորձում է հասարակության մեջ չգովազդել, որ միշտ իրենն է վերջնական որոշում կայացնելու իրավունքը: Նա հիանալի կերպով ստեղծում է պատրանք, որ ամեն ինչ ղեկավարում է իր տղամարդը: Եվ ընտրյալ Երկվորյակները մեծապես գնահատում են դա: Բացի այդ, կենդանակերպի այս նշանի տղամարդը բավականին հանգիստ է ընդունում իր երկրորդ կեսի քննադատությունները և բավարարում է նրան՝ միշտ կատարյալ տեսք ունենալու իր ունակությամբ:
Կինը՝ Առյուծ, տղամարդը՝ Կշեռք
Առյուծ կինը չի սպասի, մինչև իր ընտրյալը լուծի բոլոր խնդիրները և ստանձնի ընտանիքի պատասխանատվությունը: Նա ամեն ինչ հրաշալիորեն ինքը կանի, քանի դեռ ամուսինը քննարկում և վերլուծում է իր սիրելիի և ընտանիքի բարեկեցության լավագույն տարբերակները: Չնայած դրան, կենդանակերպի այս երկու ներկայացուցիչների հարաբերությունները զարգանում են շատ ներդաշնակ: Չէ՞որ կիը լիովին իրացնում է առաջնորդ լինելու իր ցանկությունը, իսկ տղամարդը ուրախությամբ զիջում է՝ ամենևին էլ չմտահոգվելով, թե ում գլխին է շողշողում թագը։
Բացի այդ, Կշեռքի ընտրյալը կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի տղամարդը վառվի իր պատվին սխրանքներ կատարելու ցանկությամբ: Նա և կոգեշնչի, և կաջակցի, և լավագույնս կառաջնորդի: Իսկ ուրիշ ի՞նչ է անհրաժեշտ Վեներայի հովանու ներքո ծնված տղամարդուն:
Կինը՝ Այծեղջյուր, տղամարդը՝ Ձուկ
Ջրային տարերքի հովանու ներքո ծնված տղամարդու համար հարաբերությունների մեջ գլխավորը ռոմանտիկայի առկայությունն է: Նա միշտ կփորձի հաճելիորեն զարմացնել իր սիրելիին՝ օգնության կանչելով իր հարուստ երևակայությանը: Ձուկ տղամարդու համար դժվար չէ ղեկվարվողի դերում լինել, քանի որ նա չի սիրում խնդիրներ լուծել և իր ժամանակը ծախսել արևի տակ տաքուկ տեղ նվաճելու վրա: Այնպես որ՝ Այծեղջյուր կինը հեշտությամբ կարող է ընտանիքում զբաղեցնել գլխավորի դիրքերը և մեծ հաճույքով ղեկավարել ինչպես տնային տնտեսությունը, այնպես էլ իր սիրելիին:
Այս իրավիճակը բոլորովին էլ չի անհանգստացնում այս զույգին, քանի որ երկրային տարերքի տիկինը սիրում է ամեն ինչ պահել իր խիստ հսկողության տակ՝ շնորհակալություն անկալելով զուգընկերոջից՝ քնքշության և ջերմության տեսքով: Առավել ևս, որ ձուկ-տղամարդը գիտի, թե ինչպես շնորհակալ լինել և հոգ կտանի տանը բարենպաստ մթնոլորտի ապահովման համար:
Աղբյուր' LADYNEWS.am Դիտվել է 5889 անգամ
Читать на русском
|