Ամսվա աստղագուշակ․ մարտ 2020 թ․
01.03.2020
Ամսվա աստղագուշակ․ մարտ 2020 թ. Խոյ
Անհնարինն իսկապես հնարավոր է: Մարտ ամսին դուք ցույց կցուցաբերեք կազմակերպչական, կարգապահության և արտադրողականության հրաշքներ: Ընկույզի նման իրար հետևից կջարդեք բոլոր այն խնդիրները, որոնք ուրիշների համար չափազանց ամուր են: Կհասնեք ձեր առջև դրված բոլոր նպատակներին և նույնիսկ՝ ավելիին: Կսահմանեք անձնական ռեկորդներ՝ ձեռք բերելով գործընկերների և ղեկավարության աննախադեպ հարգանքն ու ջերմությունը:
Բարենպաստ օրերն են՝ 7, 9, 12, 14, 21, 29 Անբարենպաստ օրերը՝ 3, 5,17
Ամսվա աստղագուշակ․ մարտ 2020 թ. Ցուլ
Արեք ձեզ համար այն, ինչի մասին վաղուց երազում եք: Ոչինչ վատ բան չկա նրանում, եթե գոնե երբեմն եսասեր լինեք և սեփական հաճույքի համար ապրեք: Իսկ մարտին աստղերը հենց դա են պնդում: Լսեք ձեր ցանկությունները և փորձեք իրականացնել դրանք:
Բարենպաստ օրերն են՝ 8,10,17, 23, 28 Անբարենպաստ օրերը՝ 3, 13, 27
Ամսվա աստղագուշակ․ մարտ 2020 թ. Երկվորյակ
Ուժերը ծախսեք ընտանիքի անդամների հետ շփվելու նպատակով: Ամսվա նշանաբանն է. «Իմ տունն՝ իմ ամրոցն է»: Ոչ մի տեղ ձեզ այնքան լավ ու վստահ չեք զգա, որքան հարազատ պատերի ներսում, մերձավոր մարդկանցով շրջապատված: Ներգրավվեք տան բարեկարգման գործերին, թարմացրեք ինտերիերը, փոխադրություն կատարեք:
Բարենպաստ օրերն են՝ 10, 11, 15, 17 Անբարենպաստ օրերը՝ 4, 9, 12
Ամսվա աստղագուշակ․ մարտ 2020 թ. Խեցգետին
Գաղափարները վերածեք իրականության: Մոլորակների ազդեցության տակ մարտից դուք մտածողից կվերածվեք գործողության մարդու: Կզարմացրնեք շրջապատին և ինքներդ ձեզ նախկինում ձեզ ոչ բնորոշ ճվռականությամբ, համառությամբ և ինքնավստահությամբ: Մարտը խոշոր հաղթանակների և նվաճումների ամիս է:
Բարենպաստ օրերն են՝ 9, 13, 23, 26, 27 Անբարենպաստ օրերը՝ 5, 28, 31
Ամսվա աստղագուշակ․ մարտ 2020 թ. Առյուծ
Գումարը ծախսեք խելամտորեն: Մարտին աստղերը ձեզ շատ բան կտան: Բայց ամենակարևորը՝ ֆինանսական վիճակը բարելավելու հնարավորություն: Եթե ջանք գործադրեք, ապա փողը կգա շատ արագ և այնքան, որքան ձեզ հարկավոր է: Մի բայց կա սակայն՝ դրանք նույն արագությամբ էլ կծախսվեն, որով և կգան: Պատասխանատու վերաբերվեք ընտանեկան բյուջեին, մի վատնեք:
Բարենպաստ օրերն են՝ 3, 5, 8, 11, 15 Անբարենպաստ օրերը՝ 4, 7, 18
Ամսվա աստղագուշակ․ մարտ 2020 թ. Կույս
Ցանկություններ պահեք. դրանք իրականություն կդառնան: Սիրելի Կույսեր, մարտը ձեր ամիսն է: Ուշադրություն․ ձեզ կտրվի ուժ, եռանդ, ներշնչանք և ոգևորություն: Սանդուղքը, որքվ բարձրանում էիք դեպի ձեր նպատակը, կվերածվի վերելակի:
Բարենպաստ օրերն են՝ 3,8,12,15,19 Անբարենպաստ օրերը՝ 22, 24, 30
Ամսվա աստղագուշակ․ մարտ 2020 թ. Կշեռք
Վայելեք ժամանակը միայնակ՝ ինքներդ ձեզ հետ: Մարտին ընկերների հետ հանդիպումներց և աղմկոտ հավաքույթներից նախընտրելի է հանգիստ ժամանցը կյանքում ամենակարևոր մարդու՝ ձեզ հետ: Ընկղմեք մտքերի, երևակայությունների մեջ, կարդացեք ինքնազարգացման վերաբերյալ գրականություն և կգտնեք տանջող հարցերի պատասխանները:
Բարենպաստ օրերն են՝ 5,8,21,28,30 Անբարենպաստ օրերը՝ 11, 24, 25
Ամսվա աստղագուշակ․ մարտ 2020 թ. Կարիճ
Վերցրեք կյանքից այն ամենը, ինչ ձեզ տալիս է: Եթե ուզում եք ձեր մասին հրապարակայնորեն հայտարարել, ապա հիմա ճիշտ ժամանակն է: Կարող եք հանրային քննարկման դնել հանրությանը վերաբերող շատ կարևոր հարցեր: Իրական հնարավորություն կա նրանց կյանքը փոխելու դեպի լավը:
Բարենպաստ օրերն են՝ 3, 7,11, 29 Անբարենպաստ օրերը՝ 22, 25, 31
Ամսվա աստղագուշակ․ մարտ 2020 թ. Աղեղնավոր Ա
Պատրաստվեք թռիչքի: Որպեսզի մարտին իրականացնեք «առավելագույն ծրագիրը», ամսվա սկզբին անհրաժեշտ է ազատվել ավելորդ բեռից: Մաքրեք ձեր շուրջը գտնվող տարածքը՝ ազատվեք բնակարանում, աշխատավայրում ավելորդ բաներից, ջնջեք չօգտագործված նյութերը համակարգչում: Եվ այդ դեպքում ձեր «օդապարիկը» կթռնի դեպի անհավատալի բարձունքներ:
Բարենպաստ օրերն են՝ 10,13,15, 29 Անբարենպաստ օրերը՝ 7,9,17
Ամսվա աստղագուշակ․ մարտ 2020 թ. Այծեղջյուր
Ընդլայնեք ձեր շփման շրջանակը: Ձեր միջավայրում կհայտնվեն անսովոր հայացքների տեր մարդիկ, յուրահատուկ գաղափարների կրողներ: Բաց մի թողեք նրանց հետ շփվելու եզակի հնարավորությունը: Իսկ եթե կարողանաք ընկերանալ, համարեք, որ գտել եք ամենաթանկարժեք գանձը. դուք այդ ընկերությունից շատ օգտակար բաներ կստանաք:
Բարենպաստ օրերն են՝ 5, 7, 9,11, 19,25 Անբարենպաստ օրերը՝ 15, 28, 31
Ամսվա աստղագուշակ․ մարտ 2020 թ. Ջրհոս
Վստահեք ձեր կանխազգացողությանը 100%-ով: Մարտին աստղերի հարմար դասավորության շնորհիվ դուք կսկսեք մարդկանց տեսնել մինչև հոգու խորքը: Բավական է մի քանի բառ փոխանակել նրանց հետ՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է թաքնված նրանց խնդրանքների, խորհուրդների կամ առաջարկությունների ետևում: Դուք ճիշտ դաշնակիցներ կընտրեք. կգտնեք այնպիսի մարդկանց, ովքեր ոչ միայն կարող են, այլև ուզում են օգնել ձեզ ցանկացած խնդրի լուծման հարցում:
Բարենպաստ օրերն են՝ 5, 11, 13,28,29 Անբարենպաստ օրերը՝ 8,10,12
Ամսվա աստղագուշակ․ մարտ 2020 թ․ Ձկներ
Ձեր կյանքում առկա յուրաքանչյուր մարդու ընդունեք որպես ուսուցիչ: Աճի և ներքին վերափոխումների համար էներգիա է անհրաժեշտ: Մարտին դուք կստանաք այն: Մոլորակները փոփոխությունների կմղեն, ընդ որում՝ նշանակալի թե արտաքին, թե ներքին: Համոզված եղեք. դուք կանգնել եք բարգավաճման ուղու վրա:
Բարենպաստ օրերն են՝ 8, 13, 17, 20, 21 Անբարենպաստ օրերը՝ 19, 22, 31
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։
Դիտվել է 10822 անգամ
Читать на русском
|