Բելգիահայ երգչուհի Kéyoh-ի նոր տեսահոլովակը, որում ներառված են հայերեն բառեր եւ ռիթմեր, լայն արձագանք է գտել ոչ միայն Հայաստանում, այլև եվրոպացի հանդիսատեսի շրջանում։ Երգչուհին որոշել է փոխել ոճը և մենեջերի հետ ունեցած նախկին պայմանագրի ավարտից հետո իր առջև նոր առաքելություն է դրել՝ Եվրոպայում տարածել հայկական ռիթմերը։
«Յարիբո» («յարի բոյ»-ի կրճատ տարբերակն է), տեսահոլովակում երգչուհուն հայերենով ձայնակցել են ավելի քան 35 երկրների ներկայացուցիչներ: Երգի հեղինակը Kéyoh-ն է, պրոդյուսերը՝ Գայ Ուակուն։
Ladynews.am-ի խնդրանքով երգչուհին կիսվեց որոշ մանրամասներով, իր առաջիկա ծրագրերով։
-Ձեր «Yaribo» տեսահոլովակը լայն ընդունելություն գտավ ու սիրվեց ինչպես հայ երգասերների կողմից, այնպես էլ՝ արտերկրում։ Առաջին անգամ ձեր երգում օգտագործեցիք նաև հայերեն հատվածներ։ Օգնե՞ց արդյոք այս նորամուծությունը երգի տարածմանը։
-Կարծում եմ, թե իմ հարազատ հայ ժողովուրդը, թե օտարազգիները զգացին, որ վաղուց իմ մեջ հասունացել էր հայերեն երգ կատարելու ցանկությունը։ «Yaribo»-ն ծնվեց հենց այս ցանկությունից և կարծես լավ ընդունելություն գտավ: Վստահ եմ, որ հայերենի գործածումը մեծապես նպաստեց երգի հաջողությանը։
-Այս ոճը կունենա՞ իր շարնակականությունը հետագայում։
-Այո։ Ես մի ամբողջ ալբոմ եմ ձայնագրել հենց այս ոճով՝ հայերեն-անգլերեն համադրությամբ։ Հույս ունեմ, որ երկրորդ երգն ավելի սիրված կլինի։
-Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր անցած ուղին որպես երգչուհի։ Ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց պրոֆեսիոնալ երգարվեստի ճանապարհը։
-Վեցից-տասը տարենկան հասակում երաժշտական դպրոց եմ գնացել Հայաստանում, որից հետո ուսումնառությունս շարունակել Բելգիայում։ Տասնութ տարեկանից ելույթներ էի ունենում տարբեր բեմերում, որոնց ժամանակ էլ ինձ նկատեց իմ մենեջերը։ Առաջին երգս ձայնագրեցի, երբ 20 տարեկան էի։ Այդ շրջանում սկսեսի հաճախել «Երգ գրելու ճամբարներ» («song writing camps»), որտեղ երգի ստեղծման գաղտնիքներին ծանոթացա տարբեր երգահանների, երգիչների, պրոդյուսորների հետ։ 2013-ին թողարկվեց իմ հեղինակած առաջին երգը, որից հետո իմ բոլոր երգերն ինքս սկսեցի գրել։ «K.O. Love»-ը դարձավ Բելգիայի բոլոր ռադիոկայանների ամառային ամենահիթային երգը։ Այն հաճախ հնչում էր նաև հեռուստաէկրաններից։ Անմասն չմնացի նաև հայկական մրցանակից՝ արժանանալով Ռադիո Վանի «Լավագույն նոր երգ» անվանակարգի հաղթողի կոչմանը։ Այսպես էլ մեկնարկեց Kéyoh-ի կատարողական կարիերան։
-Իսկ ինչո՞ւ Kéyoh։
-Կարինե Օհանյան․ կրճատված՝ ké Y Oh։
-Ո՞ւր են տանում Ձեր ստեղծագործական որոնումները։ Ի՞նչ մոտակա և հեռագնա ծրագրեր ունեք։
-Այս պահին Եվրոպական համերգային շրջագայության մեջ եմ։ Տարբեր երկրներում և քաղաքներում ներկայացնում եմ «Յարիբոն» և Kéyoh-ին։
-Որքանո՞վ է Ձեզ հաջողվում ընտանիքում պահպանել հայեցիությունը։ Ձեր աղջնակն իր հայկական ինքնությունը գիտակցո՞ւմ է։
- Տանը մենք միայն հայերեն ենք խոսում։ Իմ աղջիկն այլ լեզու դեռ չի էլ հասկանում։ Ես միշտ ասում եմ՝ երբ մայրը հայ է, երեխաներն էլ են հայ։ Ամուսինս նույնպես հայերեն հասկանում է և որոշ չափով խոսում, իսկ աղջկաս հետ կսկսի էլ ավելի լավ խոսել։ Կարևորը Էլիսան հայերենը լավ տիրապետի։ Մնացած լեզուները դպրոցում էլ կսովորի։
-Իսկ ընտանիքի մայր լինելը չի՞ խանգարում երգչուհի Kéyoh-ին։
-Երեխայի առկայության պարագայում ավելի դժվար է կազմակերպել աշխատանքները, բայց կյանքում ամեն ինչ հաղթահարելի է։ Նամավանդ, եթե գործդ սիրում ես, ապա երբեք չես կտրվի ու շարունակականություն կապահովես։ Թեև, որքան էլ կարիերան կարևոր է, առաջնայինն իմ երեխան ու ընտանիքն են։ Փառք Աստծո, Էլիսան հանգիստ երեխա է և գրեթե ամենուր ինձ ուղեկցում է։
-Դուք արդեն Հայաստանում էլ ունեք բազմաթիվ երկրպագուներ։ Ե՞րբ կուրախացնեք նրանց Ձեր երևանյան համերգով։
-Այս պահին, ցավոք, դեռ ստույգ ծրագրեր չկան։ Բայց «Yaribo»-ի լավ ընդունելությունը Հայաստանում պարտավորեցնում է, որ այս տարի այցելեմ ու հայաստանցի իմ երկրպագուներին կենդանի կատարմամբ մատուցեմ այն։ Ճիշտ է, շատ հաճելի է, երբ տարբեր ազգերի ներկայացուցիչներ հայերեն են երգում, բայց իմ հայերեն երգը նախևառաջ հենց իմ հայրենակիցների համար է։ Մենք ենք հասկանում մեր լեզուն․ ինչպե՞ս կարելի է թարգմանել «Յար բոյիդ մեռնեմ» արտահայտությունը այլ լեզվով։ Երբ «Yaribo»-ն եմ երգում՝ երակներով եմ զգում, թե ինչ եմ կատարում։
09-05-2025 15:45 45-ամյա Միխայիլ Գալուստյանի դիմահարդարը, ում վերջերս կասկածում էին նրանից հղիության մեջ, կրկին խոսել է դերասանի հետ իր ենթադրյալ սիրավեպի մասին։ Միլենան իր սոցիալական ցանցերում դիմել է լրագրողներին. «Այս գրառումը ձեզ համար է։ Ես տեսնում եմ, թե ինչպես է ներկայացվում այն դերասանի մասին տեղեկատվությունը, որի հետ ես աշխատել եմ։ Ուզում եմ պարզաբանել իրավիճակը... Ես Միխայիլ Սերգեևիչի հետ միայն աշխատանքային հարաբերություններ եմ ունեցել։ Այո, ես աշխատել եմ Աֆրիկայում մի նախագծի վրա, բայց դա ավելի քան երկու տարի առաջ էր։ Եվ իմ գրառումը՝ հղի լուսանկարով, ոչ մի կապ չունի նրա անձնական կյանքի հետ», - գրել է աղջիկը։
09-05-2025 12:03 Սայմոն Քոուելը հիշել է երկրպագուների հետ շփման ամենատարօրինակ դրվագներից մեկը՝ ամուսնական զույգն իրեն 150,000 դոլար է առաջարկել սեքսի ժամանակ իրենց գնահատելու համար։ Էլիզաբեթ Դեյի հետ How To Fail փոդքասթի 65-ամյա նախկին American Idol-ի ժյուրին պատմել է այդ դրվագը՝ խոստովանելով, որ նույնիսկ կարճ ժամանակ մտածել է այդ խելահեղ առաջարկի մասին:
09-05-2025 12:01 Քանյե Ուեսթի նախկին ընկերուհի Ջուլիա Ֆոքսը մերկացել է Քորթնի Քարդաշյանի նոր գովազդային հոլովակի համար։ Գովազդային հոլովակում Ջուլիան նստած է լոգարանում և նայում է մանուշակագույն շշին՝ Քորթնի Քարդաշյանի Lemme ապրանքանիշի խորհրդավոր նոր ապրանքը գովազդելու համար։
08-05-2025 11:44 Միխայիլ Գալուստյանի կինը՝ 38-ամյա Վիկտորիան, խոսել է իրենց ամուսնալուծության մասին։ Մինչ այս պահը նա ձեռնպահ էր մնացել հրապարակային հայտարարություններ անելուց՝ սահմանափակվելով միայն կարճ մեկնաբանությամբ։ Վիկտորիան իր Stories-ում հրապարակել է կրտսեր դստեր՝ Էլինայի հետ լուսանկար և շնորհակալություն հայտնել բաժանորդներին աջակցության համար՝ նշելով, որ այժմ որոշել է կենտրոնանալ իր երեխաների վրա։
08-05-2025 11:40 Քայլի Ջենները և Թիմոթի Շալամեն որպես զույգ առաջին անգամ պաշտոնապես ներկայացել են հանրությանը։ Զույգը միասին կեցվածք է ընդունել Հռոմում կայացած David di Donatello 70-րդ մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա, որտեղ «Դյուն» ֆիլմի 29-ամյա աստղը պետք է ստանա կինոյում ունեցած ակնառու նվաճումների համար մրցանակը։