Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 10-16-ը 2020 թ․
10.02.2020
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 10-16-ը. Խոյ
Ձեր ուժերը, կարողությունները և հմտությունները լիարժեք պահանջարկ կունենան: Բայց դուք, կարծես, շատ եք խրվել մանրուքների և մանրամասների մեջ և դա չեք նկատելու: Հաղթահարեք դրանք աստիճանաբար, չարժե մշտական աշխատանքային հերթապահություն սահմանել: Կարող եք նետվել հերոսությունների և արկածախնդրությունների գիրկը, սակայն այդ մղումներն ավելի լավ է զսպեք: Ուրբաթ օրը սկսած գործը պետք է ավարտվի նույն օրը։ Եթե չեք կարողանալու մեկ օրում տեղավորել, ապա ավելի լավ է հետաձգել ապագային: Հանգստյան օրերին տնային աշխատանքները միայն կբարձրացնեն ձեր տրամադրությունը:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 10-16-ը. Ցուլ
Այս շաբաթ ստիպված կլինեք ինչ-որ բան փոխել: Կամ սիրելիների հետ հարաբերություններում կամ աշխատավայրում՝ գործընկերների հետ: Հակառակ դեպքում դուք կձանձրանաք և կկորցնեք հետաքրքրությունը: Չորեքշաբթի օրը փորձեք զերծ մնալ ագրեսիայից և բացասական դրսևորումներից: Մարեք բորբոքված կրքերը և շրջապատողների ուշադրությունը սևեռեք հաճելի մտքերի վրա: Շաբաթվա երկրորդ կեսին նոր տեղեկության ի հայտ գալով, հնարավոր է, անսպասելի շրջադարձ դեպի լավը գործընկերային հարաբերություններում կամ դատական գործերում։
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 10-16-ը. Երկվորյակ
Շաբաթվա սկզբի քրտնաջան աշխատանքը ձեզ կարող է մի փոքր հոգնեցնել, բայց գերազանց ֆինանսական հեռանկարները ձեզ համար ավելի պարզ և հաճելի կդառնան, ինչը կփոխհատուցի բոլոր դժվարությունները: Հինգշաբթի օրն արժե իջեցնել աշխատանքային լարված ռիթմը և հանգստանալու ժամանակ գտնել: Ուրբաթ օրը շատ խնդիրներ իրենց լուծումը կստանան: Սիրելի մարդը ձեզ կուրախացնի, իսկ սերը կոգեշնչի:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 10-16-ը. Խեցգետին
Շաբաթը կարող է շատ բարենպաստ լինել ձեզ համար, նույնիսկ նվազագույն ջանքերը կարող են բերել էական արդյունքների: Դուք ստիպված կլինեք կատարել արտառոց գործողություններ, այնուամենայնիվ, դրանք խոստանում են լինել ճշգրիտ էությամբ և կատարմամբ: Շաբաթվա երկրորդ կեսին ստիպված կլինեք զբաղվել ընկերների խնդիրներով: Եվ իսկապես կարող եք օգնել նրանց: Ուրբաթ օրը շրջապատի հետ փոխըմբռնումը կատարյալ կլինի:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 10-16-ը. Առյուծ
Շաբաթը բարենպաստ է նոր գործերի, համախորհներ ու գործընկերներ գտնելու համար: Միակ բանը, որը կարող է մթագնել ձեր տրամադրությունը, ուշացումները և թյուրիմացությունն է, այնպես որ փորձեք հաշվարկել ժամանակը ուղևորությունների պարագայում: Իսկ խոսակցությունների և հանրային ելույթների դեպքում ցանկալի է չչարաշահել սուր խոսքը: Սիրահարվելը միշտ չէ, որ նպաստում է աշխատանքում կենտրոնանալուն: Հանգստյան օրերին ձեր նշանաբանն է. «Պահպանել ոսկե միջինը»:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 10-16-ը. Կույս
Այս շաբաթ լավ ժամանակաշրջան է թշնամիների հետ հաշտվելու և նոր ընկերներ ձեռք բերելու համար: Անկեղծությունը, բարությունը և մեծահոգությունը ձեզ անսպասելի հաջողություն կբերեն: Երկուշաբթի և երեքշաբթի, արժե ժամանակավորապես նեղացնել ընկերների շրջապատը, մի ծախսեք ձեր էներգիան խոսակցությունների վրա: Հինգշաբթի ձեր ցանկությունները կկատարվեն, եթե դրանք ամբողջովին ֆանտաստիկ չեն: Ուրբաթ օրվա նշանաբան է. «Հանգիստություն և միան հանգստություն», անկախ ամեն ինչից, պահպանեք սառնասրտություն:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 10-16-ը. Կշեռք
Ձեզ սպասում են ակնկալել հաջողություններ մասնագիտական ոլորտում և գործերում: Շաբաթվա աշխատանքի ծավալը ձեզ չի զարմացնի և չի էլ վախեցնի: Միայն աշխատանքի արդյունքը կարող է ձեզ տխրեցնել, բայց դուք չափազանց քննադատաբար եք ձեզ վերաբերվում: Եղեք օբյեկտիվ: Երեքշաբթին հաջողակ, ռիսկի դիմելու և արագ որոշումներ կայացնելու օր է: Չորեքշաբթի կարող եք լարվածություն զգալ աշխատավայրում: Ավելի լավ է լռել, քան հարաբերություններ պարզել: Հանգստյան օրերից մեկն անցկացրեք քաղաքից դուրս, դահուկ քշեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 10-16-ը. Կարիճ
Գալիս է բարենպաստ ժամանակահատված ՝ բազմաթիվ ձեռնարկների իրականացման համար: Դուք կլինեք եռանդուն, ակտիվ, ստեղծագործ: Բացահայտելով ձեր ստեղծագործական ներուժը՝ մեծ գումար կաշխատեք: Գործերը հեշտությամբ կընթանան, միայն անհրաժեշտ է, որ ձեր էներգիան ճիշտ հունով ուղղեք՝ իրադարձությունների հոսքում պահպանելով սեփական ընթացքը: Այս շրջանում ձեզ համար հեշտ կլինի բարձրանալ կարիերայի սանդուղքով, հարստանալ, երջանկացնել սիրելիին: Հաջողությունը ձեզ աջակցի ճանապարհորդելիս:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 10-16-ը. Աղեղնավոր
Այս շաբաթը ձեզ նոր ուժեր կտա նպատակներին հասնելու համար: Ձեզ սպասում է զգալի առաջխաղացում գործերում: Երեքշաբթի կարող եք հասնել նրան, ինչի մասին երազում էիք, և դրա համար մեծ ջանքեր չետք է գործադրեք: Ուրբաթ գործուղումները և հանդիպումները սպասվող արդյունքներ չեն բերի, ավելի լավ է այդ օրը նվիրեք ամենօրյա աշխատանքին: Շաբաթ օրը խորհուրդ է տրվում շրջապատի հետ բախումներ չունենալ: Ավելի լավ է չվիճել և համաձայնվել, բայց շարունակեք հանգիստ ամեն ինչ անել ձեր ուզածով:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 10-16-ը. Այծեղջյուր
Այս շաբաթը կարող է գոհացնել երկարատև ծրագրի իրականացմամբ: Շատ բան կախված կլինի ձեր վճռականությունից: Եթե ցանկանում եք հաջողության հասնել, ապա պետք է կողմորոշվեք սկզբունքների մեջ և հստակ պարզեք, թե ինչ եք ուզում և ինչ պայմաններով: Չորեքշաբթին կլինի հաճելի և իրադարձոիթյուններով լի օր․ավելի շատ շփվեք մարդկանց հետ, նրանց հաճոյախոսություններ արեք: Եթե կան խնդրանքներ ղեկվարին, ապա կարող եք հանգիստ դիմել նրան, քանի որ արդյունքը դրական կլինի: Հինգշաբթի մի մոռացեք ձեր ընտանիքի մասին: Ուրբաթը լավ օր է կառուցողական առաջարկությունների համար, բայց լսեք գործընկերների խորհուրդները:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 10-16-ը. Ջրհոս
Այս շաբաթ կյանքի շատ ոլորտներում նորացման ժամանակաշրջան է: Պետք չէ տեղում դոփել, անհրաժեշտ է առաջ շարժվել: Երեքշաբթին կարող է ձեզ հաճույք պատճառել ընկերների և համախոհների հետ շփումներով: Հինգշաբթի և ուրբաթ կկարողանաք դրսևորել պրոֆեսիոնալիզմ և ձեր անփոխարինելիությունը, ինչը կարող է հանգեցնել հաճելի պարգևի:
Շաբաթվա աստղագուշակ՝ փետրվարի 10-16-ը․ Ձկներ
Բախտը որոշել է ժպտալ ձեզ․ այս շաբաթ ավելի քիչ հագեցած կլինի, քան անցյալը: Կհայտնվի նաև ազատ ժամանակ, մի փոքր հանգստանալու և թուլանալու հնարավորություն: Նայեք կյանքին իրատեսորեն: Աշխատեք չգցել ինքնագնահատականը: Հինգշաբթի նոր վաստակի հնարավորություն կստեղծվի:
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։ Դիտվել է 5306 անգամ
Читать на русском
|