10 դիպուկ արտահայտություն, որոնք բնորոշում են Կեդանակերպի յուրաքանչյուր նշանին
13.02.2020
Ներկայացնում ենք Կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրին բնորոշող տասը դիպուկ արտահայտություն։
Խոյ
Խոյերը եսասեր չեն. Նրանք պարզապես գիտեն, թե ինչպես պետք է ապրեն իրենց համար: Մեծամիտ չեն․ պարզապես անհրաժեշտ չեն գտնում, որ պետք է բոլորին ժպտալ: Ագրեսիվ չեն․ պարզապես միշտ գիտեն իրենց ասելիքը։ Խանդոտ չեն․ պարզապես սովոր են լինել միակը:
Ասում են, որ ամենահամառ մարդիկ են Ցուլերը, Այծեղջյուրներն ու Կարիճներն են: Ի՞նչ եք ասում․ երբևէ փորձե՞լ եք ինչ-որ բան համոզել Խոյերին:
Խոյ կինը տղամարդու համար գրված գիրք է: Եթե չեք հասկանում, ուրեմն այն ձեզ համար չէ գրված:
Խոյին պետք է գրկել, երբ նա չի ժպտում, համբուրել, երբ անմիտ բաներ է ասում և կերակրել, երբ հիստերիկ վիճակում է:
Զարմանալի է, թե ինչպես Խոյերը դեռ չեն վերացել մարդկանց նկատմամբ անսահման վստահության և չափից դուրս ազնվության պատճառով:
Շատ մարդիկ ամբողջ շաբաթ սպասում են ուրբաթին, ամբողջ ամիս՝ տոնի, ամբողջ տարին՝ ամռանը և ամբողջ կյանքում՝ երջանկության: Իսկ Խոյերը կարծում են, որ հարկավոր է վայելել ամեն օրը և յուրաքանչյուր պահ:
Խոյերի վստահությունը նյարդային բջիջների նման է. այն գործնականում չի վերականգնվում:
Նախքան Խոյին ասելը, որ նա վատն է, մտածեք այն մասին, թե ինչն է պատճառ դարձել, որ նա ձեր նկատմամբ վատ է տրամադրվել ...
Երբեք մի խաբեք Խոյին, միշտ ասեք ճշմարտությունը, որքան էլ որ դառը լինի: Խոյերը շատ հազվադեպ են ներում սուտը ...
Խոյերը երբեք կատարյալ չեն եղել՝ սկսած արտաքինից վերջացած՝ բնավորությամբ։ Փոխարենը նրանք միշտ ունեցել են սեփական Ես-ը:
Տղամարդիկ կարծում են, որ կանանց պետք են խիզախ ու փողատեր տղամարդիկ ... Բայց Ցուլերի 90% -ը կընտրեին Մաշայի մասին մուլտֆիլմի արջին:
Ցուլ
Ցուլերի համար Դրախտը՝ Երկրի այն վայրն է, որտեղ չկան զարթուցիչներ, երկուշաբթիներ և ղեկավարներ։
Ցուլ կանանց մոտ, զարմանալիորեն, կարող են համատեղվել այն մեկը, առանց որի չի կարելի ապրել, և նա, ում հետ ապրելն անհնար է...
Դե, չեն կարող Ցուլերը լռել։ Օրակարգում թե բարձրագույն կրթության դիպլոմն է, թե ավտոմեքենան, երազում է թե շոկոլադե գանգուր ապագայի, թե ձիով արքայազնի մասին: Մի խոսքով ... զբաղված է։
Եթե Ցուլը շոկոլադ է ցանկանում, ապա նա գնում և շոկոլադ է ուտում: Որովհետև, եթե փոխարենը ուտի մրգեր, բանջարեղեն, սալաթներ, ձուկ և այլն, ապա, միևնույն է, դրանից հետո ՇՈԿՈԿՈԼԱԴ կուտի)))
Նույնիսկ, եթե կյանքը գորշ է, ապա միևնույն է, Ցուլը կգտնի իր համար գեղեցիկ առիթներ:
Ցուլերի հետ դժվար չէ: Գրկեք, ասեք, որ գեղեցիկ է, խելացի: Եթե ոչինչ չընկալի, հարցրեք՝ «ուտել ուզո՞ւմ ես»: Եվ վերջ: Դուք կատարյալ տղամարդ եք:
Ցուլի համար երջանկությունը շատ ճանապարհորդելն է, համեղ ուտելը և սիրելիի հետ քնելը...
Այո, Ցrուլը սարսափելի սեփականատեր է: Եթե ինչ-որ բան նրան է պատկանում, ապա նշանակում է, որ իրենն է և էլ ոչ մեկինը: Կարևոր չէ՝ խոսքը մարդու մասին է, թե իրի: Բայց այն, ինչը Ցուլը համարում է «իրենը», սիրում է անմացորդ։
Ցուլն այնքան հավատարիմ է, որ նույնիսկ ճանապարհն անցնելիս «ձախ չի նայում» ...)))
Երկվորյակներ
Երկվորյակները շատ են սիրում նրանց, ովքեր իրենց լավ են վերաբերվում։ Եթե անգամ նրանք ձեզ հետ չեն խոսում, մի կարծեք, թե նրանք ձեզ չեն գնահատում։
Երկվորյակներն ամենևին էլ քաղցրավենիք չեն, որ բոլորին դուրը գան: Նրանք պինդ ընկույզ են և ոչ բոլորին հասանելի։
Երկվորյակների նշանաբանն է. «Եթե չի կարելի, բայց շատ ես ուզում, ուրեմն պետք է»:
Գիտե՞ք ինչ են ուզում Երկվորյակները: Նրանք ուզում են, որ փչի ամառային, ջերմ, ոգին փառավորող փոփոխությունների քամին և իրենց կյանքից դուրս քշի ամեն ավելորդը:
Եթե երկվորյակները որոշեն ինչ-որ մեկին երջանկացնել, ապա այլևս ոչինչ չի փրկի այդ մարդուն:
Դուք երբեք չեք կարողանա պարզել, թե ինչ են պահում Երկվորյակներն իրենց հոգու խորքում, եթե իրենք դա չցանկանան: Բայց եթե նրանք վստահեն ձեզ, իմացեք, դուք նրանց ամենամոտ ընկերներից եք:
Երկվորյակներին կարելի է զարմացնել միայն սիրով ... Իրական, անկեղծ, առանց խաբեության և դավաճանության ... Իսկ մնացածը Երկվորյակներն արդեն տեսել են...
Երկվորյակներ չեն սիրում պարտադրվել: Երբ նրանք զգում են, որ մարդը նախկինի պես չի վերաբերվում իրենց, նրանք հեռանում են:
Երկվորյակ կանայք սիրում են վստահ տղամարդկանց: Քաջ, խելացի, ջուր չծեծող։ Տղամարդկանց, ովքեր որոշում են, պատասխանատվություն են վերցնում, արագ են կողմնորոշվում, չեն կասկածում, ստեղծում են, չեն ավիրում, մտածում են և առաջնորդում:
Երկվորյակ կանանանց չի կարելի վերադաստիարակել: Նրանք միայն ալիքների նման կարող են կոտրվել «իսկական տղամարդ» կոչվող ժայռի վրա և հանդարտվել:
Խեցգետին
Խեցգետինը ժամանակ չունի ատելու նրանց, ովքեր են ատում իրենց, քանի որ նա չափազանց զբաղված է սիրելով նրանց, ովքեր սիրում են իրենց:
Խեցգետինը սրտին մոտ չի ընդունում այն քննադատությունը, որը եկել է մի մարդուց, ով ինքը այս կյանքում ոչնչի չի հասել:
Եթե ձեզ հարցնեն, թե ինչ եք ավելի շատ ուզում՝ Խեցգետնին, թե միլիոն եվրո, պատասխանեք՝ Խեցգետին... Քանի որ ձեզ փող, միևնուն է, չեն տա, բայց Խեցգետնի հետ հարմարավետ կլինի...
Երբեմն Խեցգետինի մեջ արթնանում է 90-ամյա տատիկը: Նա աղաղակում է և ատում բոլորին:
Խեցգետինը հիանալի հիշողություն ունի, այնպես որ, երբ նա ասում է «չեմ հիշում», նշանակում է չի ուզում խոսել դրա մասին:
Խեցգետինները բոլորից լավ են կարողանում ապրել ընտանիքում: Նրանք այդտեղ ներդնում են ողջ հոգին... Եվ, ընդհանրապեց, թվում է, թե ընտանիքը հորինել են Խեցգետինները։
Երբ Խեցգետինը երջանիկ է, նա չի կարող դադարել խոսել: Բայց երբ նա տխուր է, ոչ մի բառ չեք կարող դուրս բերել նրացից:
Ընտանիքը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ դա ցանկանում է Խեցգետինը: Որքան ժամանակ նա կարողանա դիմանալ, ձգել, համբերել, այդքան ժամանակ էլ կպահպանվի ընտանիքը: Ամուսնությունը փլուզվում է, երբ հատնում է Խեցգետնի համբերությունը:
Խեցգետնի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ նա ամուր է կապվում մարդկանց ...
Երբ Խեցգետնի համբերությունը հատնում է, այդ ժամանակ սկսվում է լիակատար քաոս:
Առյուծ
Գրկախառնություն․ սա, հավանաբար, Առյուծների համար ամենահոգեհարազատ ձևերից մեկն է, քանի որ դուք զգում եք ապահովություն և անձի մտերմություն: Այնպիսի զգացում է, որ բոլոր վշտերը վերացել են, և սա աշխարհի ամենազարմանալի զգացմունքներից մեկն է:
Շատ կանանց անհանգստացնում է հետևյալ հարցը. «Ինչպե՞ս պահել տղամարդուն»: Բայց Առյուծ-կանայք գիտեն, որ եթե ուզում ես իսկապես երջանիկ լինել, չպետք է ապրես մի տղամարդու հետ, որին պահել է պետք:
Զարմանակի է, թե որքան քիչ ժամանակ է հարկավոր Առյուծներին «այնքան եմ ես հուզվում և անհանգստանում» վիճակից անցնելու «սրտիդ մոտ մի ընդունիր» տարբերակին։
Ոմանց համար Առյուծներն Արև են, այլոց համար՝ Արևային հարված։ Իսկ ոմանց համար էլ՝ ընդհանրապես Արևամուտ։
Առյուծը երբեք մենակ չի լինում․․․Նրան միշտ այցելում են՝ մեկ ոգևորությունը, մեկ ախորժակը, մեկ ալարկոտությունը, մեկ խենթությունը։
Առյուծի ամուր բնավորությունը կառուցվում է այն քարերից, որոնք նետվել են նրա վրա։
Առյուծները կցանկանյին, որ Աստված իրենց տար ոչ թե թևերով պահապան հրեշտակներ, այլ․․․մահակներով։ Որպեսզի անհրաժեշտ պահին դաս տային, և Առյուծն անմիջապես հասկանար իր սխալը ու հասցներ այլ կերպ վարվել․․․
Մինչ կսկսեք խաղալ Առյուծի հետ, համոզվեք՝ արդյո՞ք Առյուն ինքը ձեզ հետ չի խաղում։
Առյուծներն ատում են մեջքի հետևում տարածվող բամբասանքները, սուտը և քծնանքը։ Ինչ-որ բան այն չէ՞։ Ասեք այդ մասին անձամբ Առյուծին։ Այն ինչ ասվել է թիկունքի հետևում՝ այնտեղ էլ կմնա՝ ասողի հետ միասին։
Առյուծները չեն ցանկանում, որ կյանքը լինի զեբրի նման, այլ նմանվի վառ, բազմերանգ թութակի։
Կույս
Կույսը քաշի և հասակի հարաբերակցություն չէ, նա ինտելեկտի, ճաշակի և ինքնավստահության համախումբ է:
Կույսն արագ է հոգնում ուժեղ կաին լինելուց, «հասկանալուց», «դրության մեջ մտնելուց», «ներողամտությունից»:
Կույսերը երբեմն պարզապես ատում են իրենք իրենց այն բանի համար, որ ամեն ինչ սրտին մոտ են ընդունում:
Երբ Կույսը ինչ-որ բան է հարցնում, ավելի լավ է պատասխանել ճշմարտությանը, քանի որ շատ հավանական է, որ նա արդեն գիտի պատասխանը:
Կույսի իմաստնությունը՝ զուգորդված խորամանկության հետ, այնպիսի արդյունք է տալիս, ինչպիսին չի կարող տալ ոչ մի բարձրագույն կրթություն:
Գնահատեք Կույսերին, ովքեր ձեզ երկրորդ հնարավորություն են տալիս: Դա նշանակում է, որ նրանց սերն այնքան ուժեղ է, որ նա ուժ է գտնում ձեզ նորից փորձելու հնարավորություն տալու:
Կույսը երբեք իսկապես չի անհանգստանում, որ իր ճակատագրում շատ դժվարություններ կան: Նա դրանք, ինչպես իր կյանքի մնացած ամեն ինչը, օգտագործում է առաջ շարժվելու համար:
Կույսի հետ վիճաբանության ամենալավ ավարտը մեռած ձևանալն է:
Խելացի և բծախնդիր Կույսերը ի վիճակի են լուրջ ազդեցություն ունենալ նրանց վրա, ովքեր իրավունք ունեն պատասխանատու որոշումներ կայացնելու: Եվ նրանք հաջողությամբ օգտվում են դրանից:
Հարաբերությունները պահպանելու համար Կույսը պետք է սիրո մեջ համառ լինելու իր ունակությունը քիչ օգտագործի:
Կշեռք
Բոլոր Կշեռքները երկու կյանք ունեն. մեկը տեսնում են նրանց բոլոր շրջապատողները, մյուսում՝ միայն իրենք են ապրում:
Կշեռքը շատ կուզենար գոնե երբեմն սեղմել «ՉՄՏԱԾԵԼ» կոճակը և պարզապես վայելել կյանքը...
Այն, ինչ ասում է Կշեռքն ու այն, ինչ նա զգում է՝ տարբեր բաներ են:
Կշեռքը պետք է սովորեի ոչ թե թաքնվել իր խնդիրներից, այլ լուծում ընտրել և անմիջապես ձեռնամուխ լինել դրանց իրականացմանը:
Կշեռքին անհրաժոշտ են անկեղծ և գեղեցիկ զգացմունքներ ... Չէ՞ որ, Կշեռքը ռոմանտիկ է. նրա համար կարևոր է, որ ամեն ինչ գեղեցիկ լինի ...
Կշեռքները զարմանալի մարդիկ են. ցանկացածի մոտ նրանք կարող են լավ բան գտնել ...
Կշեռքին, ինչպես ոչ մեկի, անհրածեշտ է բացարձակ վստահություն, որ իրեն սիրում են: Վստահություն՝ բազում անգամ ապացուցված գործով:
Աշխարհում չկա ավելի տխուր պատմություն, քան Կշեռք-բուերինն է, որոնք ճակատագրի բերումով ստիպված են լինում ապրել արտույտի նման:
Կշեռքները շատ հազվադեպ են փորձում, ինչպես ասում են, պատռել մարդկանց դիմակները․ նրանք հիանալի հասկանում են, որ հաճախ դրանք դիմակներ չեն, այլ դնչակալներ ...
Կշեռքը պետք է պարբերաբար փորձի իրադարձություններին նայել այն մարդկանց տեսանկյունից, ում հետ հարաբերվում է. պատկերացնի իրեն այդ մարդկանց դերում և նրանց՝ իր ու տեսնի՝ արդյո՞ք ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես ինքը կցանկանար։ Միայն դրանից հետո պետք է գործի ըստ իր որոշումների:
Կարիճ
Կարիճներն այն մարդիկ են, ովքեր շտապ պետք է հավասարակշռությունգտնեն հանգստության և էներգիայի բարձր աստիճանի միջև:
Կարիճների խնդիրների մոտ 98%-ը կկարգավորվի, եթե նրանք հանգստանան և դադարեն չափազանց խորը մտածել այդ խնդիրների մասին:
Իրենց ուժեղ բնավորության համար Կարիճները պարտական են նրանց, ովքեր ընկնելիս ձեռք մեկնելու փոխարեն՝ փայտ են խրել անիվների մեջ:
Յուրաքանչյուր Կարիճի մեջ ապրում է երկու մարդ՝ մեկը հանգիստ և լուռ, իսկ երկրորդը հայտնվում է, երբ առաջինին վիրավորում են ... Եվ այդ հանդիպումը շատ տհաճ է նեղացնողների համար:
Կարիճները կարող են ձևացնել, թե չեն նկատել վիրավորանքը, բայց դա չի նշանակում, որ նրանք մոռացել են դրա մասին. Կարիճների քինախնդրությունը անբեկանելի է...
Կարիճները սիրում են հեշտ շփվող մարդկանց՝ սրամիտ, անկեղծ և զգացմունքներ չգրգռող:
Կարիճները չպետք է հորինեն ֆանտաստիկ տեսություններ, որոնք բացատրում են մարդկանց տարօրինակ վարքը. ավելի լավ է սովորել ուղղակի հարցեր տալ:
Կարիճները հազվադեպ են անմիջապես ագրեսիա դրսևորում՝ նրանք նախազգուշացնում են, ակնարկում, նշաններ տալիս...Եվ չարժե սպասել, մինչև նրանց համբերությունը սպառվի:
Կարիճները, կարծես թե, սիրում են կյանքի դժվար իրավիճակներ, քանի որ իրենց բնույթով ձգտում են ինչ-որ մեկին փրկել, դուրս գալ ծանր կացությունից և, ընդհանուր առմամբ, իրենց կյանքը մոխրագույնից վերածել պայծառ ու գունագեղ, լցված հույզերով և շարժումով:
Հենց Կարիճների մասին է ասված, որ նրանք «սև կատուներ» են. եթե ճանապարհը հատեն, ոչ մի «թյու-թյու» չի օգնի:
Աղեղնավոր
Աղեղնավորների 99%-ը ծնվել է նրա համար, որպեսզի ճանապարհը դառնա նրանց գոյության հիմնական իմաստը։
Երբեմն ընկերությունը պարզապես ավարտվում է: Առանց դավաճանության, առանց վեճերի ու պատճառ՝ դուք պարզապես դառնում եք տարբեր և յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով: Տարիների ընթացքում ընկերների շրջանակը նեղանում է: Բայց նրանք, ովքեր մնում են, Աղեղնավորների համար այլևս պարզապես ընկերներ չեն, այլ հարազատներ:
Աղեղնավորին հանդիպելիս, եթե նա դառնա ձեր մտերիմը, ապա ցանկալի է և անհրաժեշտ պարզել, թե ո՞րն է Աղեղնավորի համար արդարությունը: Եվ երբեք մի՛ ոտնահարեք այդ արդարությունը. հավատացեք՝ դա ձեզ համար ավելի կարևոր է:
Աղեղնավորները սիրում են ձեռքերով: Նրանք պետք է դիպչեն, շոյեն, բզեն, խուտուտ տան, կճմտեն։ Չեն դիպչում՝ ուրեմն չեն սիրում:
Եթե Աղեղնավորին ընկեր-ընկերուհիների հետ (Աղեղնավորի, Խոյի կամ Կարիճի) միասին հավաքեք ու հարբեցնեք, ապա նրանց կարող եք ուղարկել պատերազմ՝ որպես հոգեբանական զենք։ Այդ պարագայում թշնամին կկորցնի մարտական պատրաստվածությունը, ինչպես նաև կողմնորոշումը ժամանակի և տարածության մեջ:
Կին-Աղեղնավորները ժամանակակից կյանքի համար շատ բան սովորել են տղամարդկանցից. սեպը սեպով հանել, պատասխանից խուսափել, հետ չզանգել, ընտրել լավագույնը և զվարճանալ։ Սակայն այդ ամենի համար նրանց հաճախ քննադատում են հենց այդ նույն տղամարդիկ։
Աղեղնավորներն այնքան թույլ չեն, որպեսզի հանդուրժեն վիրավորանքները, այդքան ուժեղ չեն, որպեսզի ներեն դրանք, բայց այնքան էլ չար չեն, որպեսզի վրեժ լուծեն: Այդ իսկ պատճառով, նրանք պարզապես երես են թեքում վիրավորողից: Հավերժ․․․
Հաճախ Աղեղնավորների համար հանգամանքներն այնպես են դասավորվում, որ հույս կարելի է դնել ամեն ինչի վրա, բայց իրականում՝ ապավինել պետք է միայն սեփական ուժերին:
Աղեղնավորները սիրում են հարմարավետ մարդկանց, առանց «փշերի» և փափուկ բնավորությամբ: Նրանք սիրում են, երբ մարդու հետ կարող են խոսել ցանկացած բանի մասին՝ առանց լարվելու և բանավիճելու, թե ով է ավելի ճիշտ, երբ հենց այդպիսի սրտամոտ խոսակցությունները, աշխույժ, անկեղծ, ջերմ հարաբերությունները ամենակարևորն են երկուսի համար էլ: Նման մարդիկ դառնում են Աղեղնավորների կյանքի մի մասը, և վերջիններս նրանց համար ցավում են այնպես, ինչպես իրենց:
Աղեղնավորները չեն վախենում որևէ բան խոստովանելուց: Նրանք վախենում են, որ իրենց խոստովանությունները սխալ կընկալվեն, քանի որ հաճախ հենց այդպես էլ լինում է:
Այծեղջյուր
Այծեղջյուրները գիտեն, որ ամեն ինչ իր ժամանակն ունի: Կան իրադարձություններ, որոնց ընթացքը ոչ ոք չի կարող փոխել. կա ճակատագիր, որի շնորհիվ դրանք վաղ թե ուշ իրենց տեղը կգտնում են կյանքում:
Իրական Այծեղջյուրները երբեք չեն ժպտա նրանց, ովքեր չեն սիրում իրենց: Բայց քաղաքավարի կվարվեն բոլորի հանդեպ․ նրանց կրթությունը թույլ չի տա կոպիտ լինել:
Ի դեպ, Այծեղջյուրին վիրավորելն անծանոթ մարդու կամ նրա համար կարևորություն չունեցող մարդկանց կողմից՝ ենթակա է ձախողման. Այծեղջյուրը չի կարող լուրջորեն վիրավորվել այն մարդկանցից, ում չի գնահատում:
Այծեղջյուրների մեծամասնությունը կարծում է, առկա է տարիքային խտրականություն. որքան տարիքով է Այծեղջյուրը, այնքան ավելի երեխա է («հետո ի՞նչ, որ ես 9 տարեկան չեմ. ես նույնպես ուզում եմ ցատկոտել ցանցի վրա»:
Այծեղջյուրները սիրում են տարօրինակ մարդկանց:
Այս անեկդոտն Այծեղջյուրի մասին է. «Նրանք չեն սիրում, որ իրենց դիպչում են հենց այնպես. կամ ձեր միջև ինչ-որ մի բան կա, կամ «մի ինձ մի կպեք, խնդրում եմ»:
Եթե ուզում եք Այծեղջյուրին դուր գալ, ուրեմն անկեղծ եղեք, կատակի մի տվեք և խոսքով մի նեղեք. պարզ և ողջամտորեն ասվածն ամենաարագն է հասնում Այծեղջյուրին և դա նրան ամենաշատն է դուր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու են Այծեղջյուրներին երբեմն անվանում տարօրինակ և յուրահատուկ մտածողությամբ: Որովհետև նրանք ձգտում են ապրել այնպես, ինչպես իրենք են ուզում, և ոչ թե շատերի պես:
Եթե ձեր մտերիմների մեջ կա Այծեղջյուր, ապա ոչ մի թշնամի և խնդիր ձեզ չեն կարող վախեցնել:
Այծեղջյուները չեն վախենում ո՛չ ժամանակից, ո՛չ հեռավորությունից, ո՛չ դժվարություններից ... Ի վերջո, հենց դրանց շնորհիվ են, որ Այծեղջյուրները գիտակցում են իրենց ուժը, դառում անձ և հարգում իրենց որպես անհատականություն:
Ջրհոս
Երբեմն մարդիկ մտածում են, որ որոշակի հատուկ իշխանություն ունեն Ջրհոսների նկատմամբ: Դա այդպես չէ:
Մարդկանց մեծ մասը վիրավորվում է Ջրհոսներից, քանի որ նրանք չեն կարող և չեն ցանկանում բավարարել իրենց անձնական ակնկալիքները:
Եթե Ջրհոսն իրեն պահում է երեխայի պես, նշանակում է նա երջանիկ է:
Իսկական Ջրհոսին բնորոշ է մի տեսակ յուրահատուկ մտավորականություն:
Ջրհոսները չեն զարմանում ինչ-որ մեկի տարօրինակություններից ... Նրանք իրենց սեփականն անգամ չեն կարող բացատրել:
Ջրհոս կանանց բնույթն այնպիսին է, որ նրանց համար էականը ոչ իրենց կողքին տղամարդու ներկայությունն է, որ այլ ապուշի բացակայությունը, որը ներծծում է ամբողջ կենսունակությունը:
Ջրհոսները, երբ նրանց բոլոր պլանները փլուզվում են, ժպտում են, հիանալի տեսք են ունենում և գիտեն, որ եթե հիմա որևէ բան չիրականացավ այնպես, ինչպես պետք էր, ապա հետագայում դա կլինի ավելի լավ:
Ջրհոսների համար հաճախ ամեն ինչ որոշում է համտեսումից մնացած տպավորությունը: Ամեն ինչում: Ամեն ինչ կախված է նրանից, թե դրանից հետո ինչ են զգում: Հաղորդակցվելուց, համբույրից, վեճից, սուրճից, հայացքից հետո: Այս «հետո»-ն հիմնականում որոշիչ է:
Եթե հանդիպում եք Ջրհոսի, որը բացարձակապես զուրկ է էներգիայից և ուժից, ով չունի ցանկություններ և ով դադարել է երազել, ապա դա նրաից չէ, որ նա ձանձրալի թուլամորթ է: Այլ որովհետև այդ Ջրհոսը ուժեղ է եղել շատ երկար ժամանակ...
Երբ Ջրհոսները ցանկանում են հեռանալ իրականությունից, նրանք փակվում են իրենց մեջ ...
Ձկներ
Ձկները հիանալի հիշողություն ունեն և երբեք չեն մոռանում իրենց նկատմամբ լավ վերաբերմունքը: Վատը կարելի է ներել և նետել: Իսկ լավը հոգին կջերմացնի անգամ տարիներ հետո: Ձկները երբեք չեն մոռանա նրան, ով դժվար պահերին իրենց կողքին է եղել:
Լավ է, որ ոչ ոք չի կարող կարդալ Ձկների մտքերը, հակառակ դեպքում ամաչկոտ և համեստ մարդու կերպարը հօդս կցնդեր:
Հանդարտ ճահճում սատանաներն են․ սա՝ Ձկների մասին է ասված:
Ձկները չեն վախենում զգալուց, նրանք վախենում են խեղդվել զգացմունքների մեջ:
Եթե ընտրության հարկ լինի, ապա ամենայն հավանականությամբ Ձկները կընտրեն ոչ թէ բաձրաշխարհիկին և գեղեցիկ խոսողին, այլ տնտեսվարին և իր գործը լուռ անողին:
Ձկների համար մեկ մարդն իսկապես կարող է դառնալ մի ամբողջ աշխարհ:
Մեծ ցանկություն կա նստելու և պարզապես ի սրտե խոսելու ինչ-որ մեկի հետ: Զրուցել ամբողջ գիշեր: Միասին նայելու գիշերային երկնքին, ինչ-որ բան քննարկելու, միասին երազելու, անցյալից գեղեցիկ և զվարճալի պահեր հիշելու, խորիմաստ լռելու ... Ձկներին հաճախ չի բավականացնում հենց այդպիսի ժամանցը:
Հենց կին Ձկներն են, որ կարող են իրենց հարց տալ․ «ինչի՞ս է պետք ինձ այս տղամարդը տանը, եթե ես ինքս իմ բոլոր խնդիրները լուծում»:
«Հանկարծ»՝ սա Ձկների երկրորդ անունն է: Հանկարծակի կտխրեն, հանկարծակի կծիծաղեն, հանկարծակի կվիրավորվեն ... և նորից ամեն ինչ սովորականի նման կլինի...
Ձկներն իրենց ամենաքիչը պարտադրող կենդանակերպի նշանն են, բայց եթե իսկապես ինչ-որ բան ցանկանան, ապա հաստատ կհասնեն դրան:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 12118 անգամ
Читать на русском
|