Տաղանդավոր երգչուհի, երգահան, պրոդյուսեր, պարուհի, բիզնես լեդի, երիտասարդ մայրիկ, այս տարի People ամսագրի կողմից մոլորակի ամենագեղեցիկ կին ճանաչված Բեյոնս Նոուլզը ծնվել է 1981թ. Հյուսթոնում: Փոքրիկ Բեյոնսեն ինքնամփոփ, ամաչկոտ մի աղջնակ էր, որն ամեն ինչ անում էր աչքի չընկնելու համար. չէր հետևում իրեն, քչախոս էր, աշխատում էր չհայտնվել մարդաշատ վայրերում:
Դպրոցում երեխաների մտքով անգամ չէր անցնում, որ Բեյոնսեի մայրը`Թինա Նոուլզը, սեփական գեղեցկության սրահ ունի: Բեյոնսեի արտաքինը ցույց էր տալիս ճիշտ հակառակը` որ նրանով ոչ ոք չի զբաղվում: Դպրոցում Բեյոնսեն քայլում էր գլուխը կախ, աչքերն էլ` միշտ հատակին: Բեյոնսեի մանկությունն անհամեմատ հեշտ է անցել, քան համաշխարհայինլ աստղերից շատերինը: «Փոքր ժամանակ ես շատ լավ աղջիկ էի: Գրքեր էի կարդում, օգնում էի մայրիկիս շոկոլադե տորթ թխել և մինչև 16 տարեկան չէի էլ մտածում տղաների մասին: Բայց ոչինչ, հիմա տեղը հանում եմ»,- մի անգամ կատակել է Բեյոնսեն:
7 տարեկանում Բեյոնսեն սկսում է պարել: Նա, պարի ուսուցչուհու ջանքերի շնորհիվ, սկսում է հավատալ, որ բեմն է իր իսկական տեղը: Նա մասնակցում է տաղանդների մրցույթի Ջոն Լենոնի «Imagine» երգով: Իրենց աղջկա ելույթով հիացած են մնում ծնողները`Մեթյուն և Թինան: «Տուն գնալու ճանապարհին մեքենայում ձևացրի, թե քնած եմ և լսում էի ծնողներիս խոսակցությունը: Մայրս հարցնում էր հորս կարծիքը, թե արդյոք ես երբևիցե կհասնեմ Թրեսի Սփենսերի մակարդակին, իսկ հայրս պատասխանեց, որ ժամանակը ցույց կտա»: Այդ պահին էլ փոքրիկ տաղանդը որոշում է, որ բեմն է իր ապագան: Մի տարվա ընթացքում Բեյոնսը մասնակցում է ավելի քան 30 մրցույթների իր հարազատ քաղաքում ` Հյուսթոնում:
90-ականների սկզբին Բեյոնսեն իր բարեկամուհու` Քելլի Ռոուլանդի և Լատավիյա Ռոբերսոնի հետ ստեղծում է Girls Tyme խումբը: Հետագայում խմբին է միանում ևս մի գեղեցկուհի` Լաթոյա Լակետը, և խումբն անվանափոխվում է Destiny's Child: Խմբի մենեջերն է դառնում Բեյոնսեի հայրը` Մեթյու Նոուլզը: Այստեղից էլ սկսվում է Բեյոնսի աստղային կյանքը: Խումբը շատ արագ մեծ ճանաչում է բերում աղջիկներին, մասնավորապես` Բեյոնսին` խմբի ամենից աչքի ընկնող սոլիստին: 1988-ին խումբը թողարկում է ալբոմ, որը վաճառվում է ամբողջ ախարհում 33 մլն օրինակով:
Խումբը պայմանագիր է կնքում Columbia pictures հեղինակավոր ընկերության հետ: Հաջողությունը կարծես երկնքից թափվում էր այս գեղեցկուհիների վրա: Նրանք ճանաչվեցին բոլոր ժամանակների ամենահաջող կանանց խումբը: Խումբն առաջադրվեց Գրեմմի մրցանակաբախության միանգամից երկու անվանակարգերում: Խմբի երգերից շատերը հիթեր են դառնում ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում, ինչպես «Independent girl», «Say My Name», «No, No, No» և այլ երգեր, որոնք երկար ժամանակ չէին իջնում հիթ շքերթների բարձր հորիզոնականներից:
Շուտով խմբում սկսվում են տարաձայնություններ. կազմում տեղի են ունենում փոփոխություններ, սակայն դա ոչ մի կերպ չի ազդում խմբի հաջողության վրա: Շարունակվում են նոր ալբոմների թողարկումները, համերգները, շրջագայությունները: Սակայն 2001-ին խումբը հայտարարում է, որ անդամներից յուրաքանչյուրը սկսում է զբաղվել իր առանձին սոլո կարիերայով, բայց որ խումբը չի լուծարվում, ուղղակի ժամանակավորապես դադար է վերցնում: «Ես սիրում եմ Destiny's Child-ը և ես առաջվա պես խմբում եմ: Մենք չենք պատրաստվում բաժանվել, մենք շարունակելու ենք երգեր գրել, ելույթ ունենալ և որ ամենակարևորն է, մնալ խումբ»- հայտարարել է Բեյոնսեն:
Այս ընթացքում Բեյոնսն անգամ ժամանակ չուներ անձնական կյանքի: Եվ ոչ միայն նա, խմբի բոլոր աղջիկներն էլ զրկել էին իրենց այն հաճույքներից, որ վայելում էին իրենց հասակակիցները: «Ես ժամանակ չունեի հանդիպելու տղաների հետ, բակում խաղալու կամ նման բաների, որոնք անում էին իմ հասակակիցները: Բայց ես անում էի մի բան,որ չէին կարող անել նրանք. ես դառնում էի սուպերաստղ»:
Չնայած Բեյոնսեի ակտիվությանը, նա շարունակում էր լինել ամաչկոտ: Իր բեմական, առանց բարդույթների կերպարին Բեյոնսեն անգամ ուրիշ անուն էր տվել` Սաշա և չէր հավատում, որ բեմում անկաշկանդ երգողը կարող է լինել այն համեստ աղջիկը, որ շարունակում էր փողոցում քայլել գլխիկոր: «Ամբողջ կյանքում մի փոքրիկ սիրավեպ եմ ունեցել, որն այնքան էլ լուրջ չէր: Մեր մեջ սեքս չկար, ավելի շուտ ընկերություն էր, քան սեր»,- այսպես է Բեյոնսեն խոսում իր սիրային կարճ պատմության մասին մի տղայի հետ, որը ինչպես պարզվեց, նրանց ընտանիքի բարեկամն էր: Նրանց հարաբերություններին ուշադրություն չէին դարձնում անգամ ծնողները` մտածելով, որ պատանեկան սիրահարվածություն է, կանցնի: Եվ այդպես էլ եղավ:
Destiny's Child խմբի անդամներից յուրաքանչյուրը սկսում է շարունակել իր անհատական կարիերան: Նրանցից, իհարկե, առանձնանում է Բեյոնսեն: Այս անգամ նա որոշեց փորձել իր ուժերը կինոյի ասպարեզում: Նա խաղում է գլխավոր դերերից մեկը Austin Powers 3- The Goldmember ֆիլմում: Քննադատներից շատերը ողջունեցին երգչուհուն այս ասպարեզում` համարելով նրան նաև հաջողակ դերասանուհի: Նա խաղաց նաև «Կարմեն» հիպ-օպերայում և էլի մի շարք ֆիլմերում` հաստատելով իր տեղը հոլիվուդյան աստղերի կողքին: Բեյոնսը միլիոններ էր աշխատում ոչ միայն երգելով, ֆիլմերում խաղալով, այլև հանդիսանալով հանրահայտ ընկերությունների դեմք, ինչպես , օրինակ, L’oreal-ի և Pepsi-ի:
2002-ին հիթշքերթները սկսում է գլխավորել Բեյոնսեի և արդեն աշխարհահռչակ ռեփ երգիչ Jay-Z-ի "Bonnie & Clyde 03" երգը: Սրանից հետո շարունակվում է Բեյոնսեի և երգչի միջև աշխատանքային համագործակցությունը, որը պիտի վերածվեր մեծ ու ռոմանտիկ սիրո: 2003-ին զույգը ձայնագրում է "Crazy In Love" երգը, որն էլ դառնում է նրանց խելագար սիրո սկիզբը: Երգը դառնում է նաև նրանց սիրո հիմնը:
Այսուհետ նրանք անբաժան էին: Բոլոր երեկույթներին, ելույթներին, համերգներին և ուղղակի զբոսնելիս Բեյոնսեին ուղեկցում է Jay-Z-ը, որն այնքան էլ լավ համբավ չունի և մեծ է Բեյոնսեից 12 տարով: Մամուլը սկսեց արագ կերպով արձագանքել այս նորաստեղծ զույգի ամեն քայլին, քննարկել նրանց պահվածքը, հայացքները, գործունեությունը և նույնիսկ սերը: «Մենք երբեք չենք ցանկացել, որ մեր անձնականը քննարկման առարկա դառնա: Դրա համար էլ ոչ ես և ոչ էլ ամուսինս երբեք չենք խոսել մեր հարաբերությունների մասին, չենք հաստատել այն բոլոր լուրերը, որոնք ինչ-որ կերպ հասնում էին լրատվամիջոցներին»,- ասում է Բեյոնսեն: Զույգն իսկապես երկար ժամանակ հերքում էր իրենց լուրջ հարաբերությունների, նշանադրության և այլնի մասին լուրերը: Նրանց հարաբերությունները միշտ խնամքով թաքցված են եղել, և գուցե դա է պատճառը, որ նրանք հազվադեպ զույգերից են, երբ երկու մեգաաստղ նույն ոլորտից երջանիկ են և շարունակում են ամրացնել իրենց հարաբերությունները: Բացի սիրելին լինելուց Jay-Z-ը դառնում է նաև Բեյոնսեի պրոդյուսերը: «Ինձ համար մեր հարաբերությունները նման են առաջին սիրային հարաբերությունների, երբ ամեն ինչ շատ մաքուր է ու պարզ, և ոչ թե հասարակության համար է, այլ սեփական երջանկության»:
Բայց ամունությունն իհարկե չէր կարող լինել հասարակության աչքից հեռու: Կաննի փառատոնի ժամանակ Jay-Z-ն ամուսնության առաջարկություն է անում 25-ամյա գեղեցկուհուն` Բեյոնսեին: Եվ ինչպես ասում են նրանց ընկերները, ռեփերը խոստացել էր այնպիսի մեծ ադամանդով մատանի նվիրել, ինչպիսին միայն կտեղավորվի նրա մատին: Բեյոնսեն իհարկե համաձայնում է: «Ես շատ եմ ուզում Jay-Z-ի կինը դառնալ: Նա հենց այն մարդն է, որն ինձ իսկապես սիրում ու գնահատում է: Կցանկանայի, որ երկու տղա ունենայինք և մեկ աղջիկ»,- պատասխանել է Բեյոնսեն: «Մեր հարսանիքն ամենաուրախ հիփ-հոփ հարսանիքը կլինի շոուբիզնեսի պատմության մեջ»,- հայտարարել էր զույգը:
2008թ. ապրիլի 4-ին Բեյոնսեն և Jay-Z-ը պաշտոնապես համարվեցին ամուսիններ: Հարսանիքը Նյու Յորքում էր` լրագրողների և կողմնակի անձանց աչքից հեռու` ընկերական միջավայրում: Ընտանեկան կյանքը Բեյոնսեին չի խանգարում շարունակել նաև կարիերան: «Հատուկ Jay-Z-ի համար ես սովորեցի համեղ պատրաստել: Մենք կարող ենք միասին պառկել և ժամերով հիմար թոք-շոուներ նայել և ուտել իմ պատրաստած թխվածքաբլիթները: Այո, մենք ուտել շատ ենք սիրում»:Բեյոնսեն դարձավ օրինակ, թե ինչպես կարելի է համատեղել ընտանիքն ու աշխատանքը, լինել ճանաչված, լինել գերաստղ, բայց տանը լինել ուղղակի հոգատար կին:
Մինչև ամուսնությունը Բեյոնսեն թողարկում է մի քանի սոլո ալբոմներ, որոնք անհավանական հաջողություն են գտնում թե տեղական, թե արտասահմանյան շուկայում: 2004-ին Բեյոնսեն միանգամից 5 «Գրեմմի» է ստանում: Նույն տարում էլ նա հիմնում է ընտանեկան հագուստի գիծ` «House of Deron»: Շարունակվում է նրա երաժշտական կարիերան: Բեյոնսեն թողարկում է իր B’Day և I Am …Sasha Fierce ալբոմները: Վերջին ալբոմը ներկայացված էր Գրեմմիի միանգամից 10 անվանակարգերում: Բեյոնսեն դառնում է առաջին սևամորթ երգչուհին և երկրորդ կինը, որը ստացել է «Տարվա փոփ-երգի հեղինակ» մրցանակը Ամերիկայի կոմպոզիտորների խորհրդի կողմից ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ:
Գրեմմի 52-րդ մրցանակաբաշխության ժամանակ Բեյոնսեն ռեկորդ սահմանեց` միանգամից վերցնելով 6 մրցանակ, այդ թվում` նաև «Տարվա լավագույն երգ» անվանակարգում: Ընդհանուր առմամբ նրա ալբոմները վաճառվում են ավելի քան 75 մլն. օրինակով ամբողջ աշխարհում:
2011 թ. օգոստոսի 29-ին MTV Video Music Awards արարողության ժամանակ Բեյոնսեն հայտնում է իր հղիության մասին: 2012-ի հունվարի 7-ին Նյու Յորքի ծննդատներից մեկում Ինգրիդ Ջեքսոն անունով գրանցված Բեյոնս Նոուլզը լույս աշխարհ է բերում Բլյու Կարտեր անունով մի հրեշտակի` Jay-Z-ի պաշտելի աղջկան: Աղջկա կնքամայրը դառնում է Օփրա Ուինֆրին: Այդպիսով ավելի է ամրանում Բեյոնսեի և Jay-Z-ի ընտանիքը, որտեղ երկու համաշխարհային աստղեր շարունակում են ապացուցել իսկական սիրո թեորեմը:
2010թ. թողարկվել է Բեյոնսեի մասին պատմող 60-րոպեանոց ֆիլմ, որտեղ երգչուհին բացահայտվում է նոր տեսանկյունից` որպես 16 «Գրեմմի» մրցանակակիր, «Ոսկե գլոբուս», MTV Video Music Awards և բազմաթիվ այլ մրցանակների արժանացած, ամենաշատ վաստակող կանանցից, ամենասիրված և երջանիկ աստղերից մեկը: Ֆիլմում ցուցադրված է նաև, թե ինչպես է իր ամեն ելույթից առաջ Բեյոնսեն աղոթում և հավատում իր հաջողությանը: «Ես երջանիկ եմ, որովհետև միշտ հավատացել եմ, որ կարող եմ լինել երջանիկ»,- հարցազրույցներից մեկում ասել է Բեյոնսեն:
Ես հստակ գիտեմ, թե ինչ եմ ուզում և ինչ չեմ ուզում այս կյանքում, ինչի եմ ես հասել և ինչի չեմ հասնի երբեք: Քչերն են իմ տարիքում գտել այս հարցերի պատասխանները:
Ես շատ շուտ մեծացա: Վաղ սովորեցի պատասխանատվություն վերցնել այն մարդկանց համար, ովքեր իմ կողքին են, անգամ եթե նրանք ինձնից մեծ են:
Ես համոզված եմ, որ միշտ ինձ հետ կլինեն թե ընտանիքս, թե ընկերներս, որոնք չէին դադարի ինձ սիրել, անգամ եթե ես ոչնչի չհասնեի այս կյանքում:
Ես ընդհանրապես չեմ ամաչում իմ կազմվածքից, ավելին` ես հպարտանում եմ նրանով:
Շատ մեծ ուշադրություն է դարձվել իմ հետույքին և մազերին: Իմ հոգին և տաղանդը, կարծում են, նույնպես արժանի են փառքի:
Մայրս միշտ ոգեշնչում է ինձ, քանի որ նա ուժեղ է, տաղանդավոր: Նա հավատում է, որ երազանքներն իրականանում են, և որ երբեք պետք չէ հանձնվել:
Կա մարդկանց մի տեսակ, որ գիրանում է միայն ուրիշ ուտողներին տեսնելիս: Ցավոք սրտի, ես հենց այդ տեսակին եմ պատկանում:
Ես ցանկանում եմ ցույց տալ կանանց, որ երբ նրանք մայր են դառնում, դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է թողնեք անցյալում: Դուք կարող եք լինել մայր և միևնույն ժամանակ գրավիչ կին Ձեր ամուսնու համար:
Ես հասկանում եմ, որ օրինակ եմ ծառայում հազարավոր երիտասարդ աջիկների և ուզում եմ իդեալական տեսք ունենալ: Ես երբեք տնից դուրս չեմ գա` չստուգելով, թե ինչ տեսք ունեմ: Ես կարող եմ ժամերով նստել հայելու առաջ, մինչև իմ թիմն ինձ դիմահարդարի: Համոզված եմ, որ այդ ամենն իզուր չէ: Չէ՞ որ ամենակարևոր բանն է դուր գալ քեզ շրջապատողներին:
Ես սիրում եմ շփվել աղջիկների հետ, լացել նրանց հետ, հանգստացնել կամ ինքնավստահություն ներշնչել, պատմել կանացի արժանիքների և կանացի ուժի մասին:
30-09-2026 08:18 Մինչ նորաձև Փարիզը պատրաստվում է Dior, Maison Margiela և Saint Laurent ցուցադրություններին, L'Oréal Paris-ը արդեն հավաքել է իր առաջատար հայտնիներին: Բրենդն անցկացրել է իր ամենամյա նորաձևության ցուցադրությունը, որին մասնակցել են մոդելներ, դերասանուհիներ, երգչուհիներ և մարզիկներ․ նրանք բոլորն էլ մասնակցել են ցուցադրությանը «Արտահայտեք ձեր արժեքը» կարգախոսի ներքո: Երեկոյի գագաթնակետը բրենդի վաղեմի դեսպան Սելին Դիոնի ելույթն էր: Նա վերադարձել է իր կարիերային չորս տարվա ընդմիջումից հետո և կրկին ելույթ է ունենում: Մկանային կոշտության համախտանիշի դեմ երկարատև պայքարից հետո երգչուհին այժմ ռեմիսիայի մեջ է և պատրաստ է աշխարհին ասել. «Ես ողջ եմ»:
30-09-2026 08:15 Փարիզում շարունակվում է նորաձևության միջոցառումների շարքը: Երեկ երեկոյան Palais Brongniart-ում տեղի ունեցավ Elie Saab-ի և H&M-ի համագործակցությանը նվիրված երեկույթ: Այնտեղ ներկա էին բազմաթիվ հայտնի մոդելներ, այդ թվում՝ նրանք, որոնք արդեն երեխա են ունեցել:
30-09-2026 07:50 Ֆրանսիական L'abbeye հրատարակչության թիմը ստեղծել է Serebro խմբի նախկին վոկալիստ Կատյա Կիշչուկի գլխի տեսքով մեջքի պայուսակ։ KK Head Back Pack անվամբ անսովոր աքսեսուարի լուսանկարը հայտնվել է ամսագրի պաշտոնական Instagram էջում՝ առաջացնելով օգտատերերի ոչ միանշանակ արձագանքներ և երգչուհու զայրույթը։ Չնայած դիզայներները Կիշչուկին նշել էին որպես գործի համահեղինակ, երգչուհին ինքը մեկնաբանություններում գրել էր. «Սա միանշանակ «ոչ» է»։ Հետագայում պարզվեց, որ Կատյան ոչ միայն չի մասնակցել մեջքի պայուսակի ստեղծմանը, այլև հրաժարվել է իր պատկերն օգտագործելու թույլտվություն տալուց։
30-09-2026 01:22 Բարբարա Փալվինը և Դիլան Սփրաուսը առաջին անգամ ծնող են դարձել։ Նրանք ուրախ լուրով կիսվել են իրենց սոցիալական ցանցերի էջերում՝ կից հրապարակելով նորածին դստեր առաջին լուսանկարները։ Աղջիկը ծնվել է սեպտեմբերի սկզբին, բայց զույգը որոշել է լուրը հայտնել միայն հիմա։
29-09-2026 10:54 Կիրակի օրը Լոս Անջելեսում կայացավ երաժշտական մրցանակաբաշխության առաջատարներից մեկը՝ MTV Music Awards-ը, որը միավորեց ամենաթեժ նորեկներին և ոլորտի առաջատարներին: Այս տարի հաղորդավարի սերը ստանձնեց Սնուփ Դոգը, ուստի երեկոն լի էր նրան բնորոշ կատակներով։ Այնուհետև մթնոլորտը թեժացրեց Մադոննան. 23 տարվա ընթացքում առաջին անգամ նա բացեց MTV VMA-ների շոուն՝ ելույթ ունենալով Սաբրինա Քարփենթերի և Չարլի XCX-ի հետ միասին: Նա իր հետ տուն տարավ յոթ արձանիկ, այդ թվում՝ «Տարվա արտիստ» անվանակարգում: Գլխավոր արձանիկը՝ «Տարվա տեսահոլովակ»-ը, շնորհվեց Թեյլոր Սվիֆթին: Նրա «The Fate of Ophelia» տեսահոլովակը, որը հավաքել է ավելի քան 500 միլիոն դիտում, միաձայն գովաբանվեց ինչպես հանդիսատեսի, այնպես էլ քննադատների կողմից: Նա նաև արժանացավ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգին՝ իր «Opalite» տեսահոլովակի համար, և պատմության մեջ առաջին անգամ արժանացավ «Artist Director Honors» մրցանակին՝ երաժշտական հոլովակներում ունեցած ներդրման համար: