Կենդանակերպի երեք նշան, որոնք տարիների ընթացքում ավելի գեղեցիկ են դառնում
11.12.2019
Գաղտնիք չէ, որ աստիճանաբար կինը կորցնում է իր նախկին գրավչությունը: Ոչ մեկին չի հաջողվել խաբել ժամանակը: Այնուամենայնիվ, կան կնայք, ովքեր, կարծես, գիտեն հատուկ գաղտնիք: Նրանք, կարծես, ծաղկում են, դառնում ավելի գեղեցիկ, երիտասարդ, երբեմն ավելի թեթև են թվում, քան իրենց հասակակիցները: Եվ այստեղ խոսքը բոլորովին էլ կոսմետիկ ընթացակարգերի մասին չէ, այլ կենդանակերպի նշանի, որը նրանց օժտել է նման հատկությամբ:
Աստղագուշակները միաձայն պնդում են, որ կենդանակերպի 3 նշան ամեն օր ավելի գեղեցիկ են դառնում: Տեսնենք, թե ովքեր են:
Երկվորյակներ
Որպես կանոն, այս նշանի աղջիկները մեծանում են ուշ: Նրանք շատ երկմտանքով են ընդունում Ամուրի նետերը, այն դեպքում, երբ իրենց հասակակիցները լրջորեն զբաղված են ընտանիքի ապագայի մասին մտածելով: Երկվորյակների բնույթը որոշ չափով թեթևմիտ է, ուստի զարմանալի չէ, որ մինչև 30 տարեկանը նրանք մնում են մեծ երեխաներ:
Միայն հետո են նրանք փոխվում. միամտությունը անհետանում է, շարժումների կաշկանդվածությունը հեռանում: Թվում է, թե աղջկանից երկվորյակը վերածվում է էլեգանտ, զուսպ, ազնվազարմ կնոջ: Արտաքին տեսքը ծաղկում է լիարժեք գույներով, որից հնարավոր չէ աչք կտրել:
Խեցգետին
Նույնիսկ աղջկական շրջանում Խեցգետիններն առանձնանում է կանացիությամբ և գրավչությամբ: Բնությունը նրանց առատաձեռնորեն պարգևատրվել է բոլոր հմայիչ հատկություններով՝ քնքշություն, շնորհք: Սակայն խեցգետինները չեն ցանկանում ցուցադրել իրենց առաքինությունները, քանի որ դեռահաս շրջանում հսկայական թվով բարդույթներ են ունենում, և փորձում են թաքնվել աշխարհից:
Միայն երեսունից հետո են Խեցգետինները սկսում է սիրել իրենց այնպիսին, ինչպիսին կան: Հենց այդ պահին նրանք ձեռք են բերում հոգեկան խաղաղություն, ներդաշնակություն: Այս դեպքում կինը սկսում է շողալ ներսից: Նա իր շրջապատողներին նվաճում է աննախադեպ նրբագեղությամբ, հմայքով և երիտասարդությամբ: Զարմանալի չէ, որ Խեցգետինները գտնում են ամուսիններ, ովքեր իրենց տարիքից փոքր են:
Կույս
Դեռահաս շրջանում աննկատելի, ամաչկոտ մոխրագույն մկնիկն իսկական Կույսն է: Նա չի հասկանում, որ օժտված է գրավչությամբ, թաքնվում է բաճկոնների մեջ և չի հագնում բորձրակրունկ կոշիկներ: Կույսը չի փորձում ունենալ այնպիսի տեսք, որպեսզի գրավի երիտասարդների ուշադրությունը:
Կանացիությունը, հմայքը նրա մեջ արթնանում են երկար տարիներ անց: Երբ օրիորդը գիտակցում է դա, սկսում է օգտագործել այդ զենքը՝ տղամարդկանց սրտերն ամբողջությամբ գրավելու համար: Ընդ որում, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը կարող է երկար ժամանակ պահել իր աննախադեպ գեղեցկությունը:
Հենց այս երեք նշաններն են, որ կարող են շրջանցել ժամանակն ու կարծես՝ տարիքը կորցնում է նրանց վրա իշխանությունը:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 7290 անգամ
Читать на русском
|