Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Կանայք կզբաղվեն քաղաքականությամբ, տղամարդիկ՝ բիզնեսով. ՀՐԱՆՈւՇ ՀԱԿՈԲՅԱՆ

04.05.2012

Խորհրդարանական ընտրություններից առաջ LN-ը վերջին հարցազրույցն է ներկայացնում կուսակցությունների համամասնական ցուցակների առաջին կին ներկայացուցիչների հետ... Մեր հյուրասրահում է Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին կին ներկայացուցիչ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 

 

Կարդացեք նաեւ Իմ անձնական կյանքը փակ է լինելու. ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

                        Կանայք շատ ավելի հավատարիմ զինվորներ են. ԼՅՈւԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ

                        Գոհ եմ, որ կին եմ. ԻՐԻՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ


-Տիկին Հակոբյան, Դուք՝ որպես երկար տարիներ Հայաստանի քաղաքական կյանքում գործունեություն ծավալող կին, որո՞նք եք համարում մեր հասարակությունում կանանց ամենալուրջ խնդիրները:

- Հայ կնոջ ֆենոմենն ուսումնասիրված չէ: Դարերի խորքից սկսած՝ հայ կինն իր վրա մեծ բեռ է վերցրել հասարակության կրթության ու դաստիարակության գործում: Պարզ է, որ հասարակության թիվ մեկ դաստիարակը կինն է: Հայ կինը, ես կարծում եմ, որ տարբերվում է մյուս բոլոր կանանցից. նա նախեւառաջ մտածում է իր ընտանիքի մասին՝ երեխաների մասին, ամուսնու մասին եւ ամենավերջում միայն՝ իր մասին: Ես ցավում եմ, որ, օրինակ, շատ հաճախ առողջությունը կորցնելուց հետո է միայն հայ կինը դիմում բժշկի: Իսկ որպեսզի հասարակությունն առողջ լինի, նախեւառաջ պետք է հայ կինն առողջ լինի: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ կինը գամված է անկողնուն. դա նշանակում է, որ ամբողջ ընտանիքը խառնված է: Տան սյունն իսկապես հայ կինն է: Առաջիկա խնդիրների մասին խոսելով՝ պետք է ասեմ, որ ինձ համար առաջին տեղում հայ կնոջ առողջությունն է: Կարիք ունենք այնպիսի կրթության եւ դաստիարակության, որ հայ կինը մտածի իր առողջության մասին, քանի որ դրանով նա առողջ է պահում նաեւ իր ընտանիքը, հասարակությունը:

-Դա հոգեբանակա՞ն խնդիր եք համարում, թե՞ սոցիալական:

- Ես կարծում եմ՝ եւ ավանդույթ կա սրա մեջ, եւ դաստիարակության պակաս, եւ նվիրվածության «ավելցուկ». սա երեւի իսկապես ազգային նկարագրի հետ կապված խնդիր է: Դրա համար մենք մի քիչ էգոիզմ պիտի մտցնենք հայ կնոջ մեջ սեփական առողջության հարցում:

-Որո՞նք են մյուս խնդիրները:

- Ես շատ մտահոգ եմ այն ընտանիքներով, որտեղ ընտանիքի գլուխը հայ կինն է: Այստեղ մենք լուրջ խնդիր ունենք: Նման ընտանիքներում երեխայի կրթության եւ դաստիարակության հարցերն առանց տղամարդու են կազմակերպվում: Հատկապես արու զավակների համար հոր օրինակը շատ կարեւոր է: Ընտանիքում դաստիարակողը մայրն է, դպրոցում՝ ուսուցչուհին, բուհերում՝ կին դասախոսներ հիմնականում: Մեր ուժեղ սեռի դաստիարակության հարցը տղամարդկային առումով կարծես թույլ է. պակասում է տղամարդու ձեռքը: Կարծում եմ՝ հոգեբանական ասպեկտում խնդիրներ կան՝ միայնակ մոր, տան գլուխ մոր. այս հարցերը երբեմն հոգեբանական բարդույթներ են առաջ բերում: Մենք պետք է լայն նայենք հարցին. մտածենք հասարակությունը բարիացնելու, մեղմացնելու մասին… Մանավանդ որոշ երեւույթներ, օրինակ՝ ընտրություններն ավելի բեւեռացնում, չարացնում են հասարակությունը, իսկ այստեղ հայ կնոջ դերը շատ մեծ է:

-Իսկ կազմակերպչական առումով ինչպե՞ս եք տեսնում նմանատիպ խնդիրների հաղթահարումը:

-Տարբեր ձեւերով: Հեռուստատեսային հաղորդումներ, դպրոցներից սկսած՝ հոգեբանական-վերլուծական ծրագրեր, ներդրվեն հոգեբանական ծառայություններ: Սրանք մեկ օրում լուծելու հարցեր չեն, բայց նաեւ կոմպլեքս խնդիրներ են, որոնց մենք անպայման պետք է անդրադառնանք:
Կուզեի խոսել նաեւ կնոջ կրթության մասին, որովհետեւ 21-րդ դարը գիտելիքի, գաղափարի, նորարարության դար է: Ոտքի վրա կարող է կանգնել այն մարդը, ով փայլուն գիտելիք ունի: Մենք մեր երիտասարդության շրջանում պետք է ներդնենք մի գաղափար, որ ավելի լավ է՝ հինգ, յոթ, տասը տարի տառապես, շատ սովորես. դա ամենամեծ դուռն է քո ապագան կերտելու ճանապարհին: Գիտելիք, գիտելիք եւ էլի գիտելիք… Ես կուզեի , որ հայ մայրն ամենակիրթը լինի, տիրապետի մայրենի լեզվին, էթիկայի կանոններին, կարողանա երեխային կողմնորոշել, ճիշտ վարվել նրա հետ: Կուզեի հայ աղջիկներին ու կանանց խորհուրդ տալ. «Սիրելինե՛րս, երբեք ու երբեք չբավարարվեք ձեռք բերածով. եթե մարդն ամեն օր գիտելիք ձեռք չբերի, նա կորած է»:
Հաջորդը քաղաքականության մեջ կանանց հայտնվելու խնդիրն է, բավական չարչրկված մի հարց. շատ սիրում եք լրագրողներդ այդ հարցի մասին խոսել: Որոշ նորելուկներ փորձում են զենք դարձնել կանանց՝ քաղաքականության մեջ քիչ լինելը եւ իրենց համար ճամփա հարթել: Ես կարծում եմ, որ ամեն ինչ բնական պետք է լինի, որ հայ կինը պետք է կարողանա իր արժանիքներով, իր՝ տեղում լինելով, աշխատանքով նկատվել, գնահատվել, առաջ գնալ: Մեջ ընկնելով, ճղճղալով, կին ձեւացնելով ճամփա հարթելը ցանկալի չէ: Մարդիկ, դեռեւս որեւէ փորձ չկուտակած, ճամփա չանցած, հետք չթողած, անմիջապես փորձում են պաշտոնների տիրանալ: Պաշտոնը պատասխանատվություն է, պարտք է, դու վերցնում ես մեծ բեռ քո ուսերին եւ պետք է պատասխան տաս հասարակության առաջ, ի վերջո, ինքդ քո խղճի առջեւ: Քայլ առ քայլ է պետք առաջ շարժվել. սանդուղքից թռչելիս կարող ես ոտքդ կոտրել: Մեծ քաղաքականություն ձգտելը վատ բան չէ, բայց նախ պետք է անցնել այն բոլոր սանդուղքներով, որ անհրաժեշտ է պետական բարձր պաշտոն զբաղեցնելու համար: Վա՛յ այն կնոջը, որ մտածում է՝ ինքը կին է, պետք է պաշտոն զբաղեցնի: Ինձ համար դա թիվ մեկ վիրավորանքը կլիներ:

-Միշտ շեշտում եք «հայ կնոջ կերպարը». առանձնացնո՞ւմ եք այն :


-Այդ կերպարն ինձ համար շատ կարեւոր է: Չեմ սիրում «անչափ» մարդուն: Եթե ես տղամարդուն կարող եմ ներել իր ծայրահեղությունների համար՝ խմել, ծխել, կնոջը չեմ ներում. հայ կինը պետք է չափավոր լինի ամեն ինչում: Իմ հավատամքը հայ կինն է, իսկ ամենամեծ օրինակը՝ մայրս: Կինն ընտանիքում պետք է լինի ամենախելացին ու կազմակերպվածը, որպեսզի կարողանա ցույց չտալով կառավարել ընտանիքը, անել այնպես, որ ընտանիքի գլուխը լինի հայ տղամարդը: Կուզեի նաեւ, որ հագուկապի մեջ, ընդունելով գեղեցիկը, մոդայիկը, ժամանակակիցը, երբեք-երբեք չափի հարցում մեզ չկորցնենք: Եթե բոլոր ազգերի կանանց շարեն, հայ կինը պիտի տարբերվի իր կերպարով:

-Շատ կանանց կհետաքրքրի՝ ինչպես եք կազմակերպում Ձեր օրը, Ձեր կյանքը, որ կարողանում եք որպես կին եւ որպես նախարար հասցնել պարտականությունները…

-Ասեմ, որ, իհարկե, դժվար խնդիր է, որովհետեւ սփյուռքի նախարարության ստեղծումով շատ բարդ ճանապարհ անցանք, ես կատակում եմ՝ ասելով. «Աշխարհի որ ծայրում քանի դեռ արթուն հայ կա, մենք արթուն պիտի լինենք»: Նշանակում է՝ աշխատում ենք առավոտից մինչեւ երեկոյան շատ ուշ: Ես չեմ հիշում վերջին տարիներին կիրակի օր, որ աշխատանքի չգամ: Խոհանոց գրեթե չեմ մտնում, բայց շատ եմ սիրում, եւ պատճառն այն է, որ քիչ եմ լինում այնտեղ: Ձեռքիցս շատ բան է գալիս (ծիծաղում է-LN): Չկա այնպիսի ճաշատեսակ, որ ես չկարողանամ պատրաստել: Ամենադժվար բանն ասեմ. նույնիսկ կարողանում եմ անկողինները քանդել, բուրդը լվանալ, ներքնակ, վերմակ կարել: Հիմա էլ երբեմն ամռանը մամայիս օգնում եմ այդ գործերում: Սիրում եմ չափավոր, պաշտոնական հագուստը, ներկայանալի, ճաշակով հագնվել, որովհետեւ ամեն օր քո ազգն ես ներկայացնում, պետությունդ, իրավունք չունես գզգզված, վատ հագնված լինել: Բայց խոսքը բրենդների, մեծ գումարների մասին չէ:

-Ինքնե՞րդ եք գնումներն անում:

-Ես Երեւանում խանութների տեղերը գրեթե չգիտեմ, դուրս գնալիս օրվա իննսունինը տոկոսը ծանրաբեռնված եմ լինում: Հագուստներս գնում եմ Ամերիկայում, որովհետեւ շատ էժան են եւ իմ չափսերի համար՝ հարմար: Երբ լինում եմ Ամերիկայում, հասցնում եմ մի տասը կոստյում գնել եւ հետս բերել. դա տարվա խնդիրը լուծում է (ժպտում է-LN):

- Ի՞նչ է սովորաբար լինում Ձեր պայուսակում:

-Չէի ասի, որ կոկիկ է իմ պայուսակը: Նայեք. թղթեր են, նոթատետրեր, գրիչներ՝ մի 4-5 հատ:

-Իսկ քանի՞ հեռախոս:

-Այս մեկն է, եւ ինչպես տեսնում եք, շատ վատը (ծիծաղում է-LN): Կոսմետիկա էլ է լինում պայուսակումս: Դրամապանակ:

-Ի՞նչ օծանելիք եք օգտագործում:

-Ֆրանսիական: Սիրում եմ «Ժադող»-ը, «Այլուղ»-ը:

- Կանացի հմայքն օգնո՞ւմ է քաղաքականության մեջ կամ կարո՞ղ է օգնել:

-Ես դա ինձ համար չեմ ընդունում. ես ինձ հավասար եմ համարում իմ գործընկերների հետ: Փորձում եմ նրանց հետ մրցել կամ նրանց համախոհը դառնալ իմ առաջարկություններով, խելքով, մոտեցումներով, հարցադրումներով: Ընդունում եմ, որ տղամարդը պետք է դուռը բացի իմ առաջ, առաջինը ես պետք է ներս մտնեմ, աթոռը պետք է ինձ առաջարկեն: Դա բոլորովին այլ բան է. էթիկա է: Բայց մյուս հարցերում մենք հավասար ենք:

- Շատ հայ ընտանիքներ չեն պատկերացնում իրենց աղջկան կարիերային նվիրված: Հայ կանանց համար նվիրման առաջին օբյեկտն ընտանիքն է. Դուք ինչպե՞ս եք նայում այս հարցին:

- Ես կարծում եմ՝ դրա մեջ կա ճշմարտություն: Կինը նախեւառաջ վերարտադրողական ֆունկցիան պետք է իրականացնի: Քաղաքականություն մտած հայ կինը տղամարդուց հետ է մնում մոտ տասը տարով՝ այդ ընթացքում երեխաներ ունենալով եւ մեծացնելով: Եվ հաջողում են այն կանայք, որոնք հասցնում են լրացնել այդ ժամանակը եւ տղամարդուց էլ դեռ ավելին անել, որ նկատվեն դաշտում: Ես դեմ եմ ամեն ինչ թողնելուն եւ կարիերայի հետեւից վազելուն. նախ՝ հայ մայր, հետո՝ մնացածը: Բայց նկատում եմ, որ հայ ընտանիքներում արդեն պահպանողականությունը հաղթահարվում է: Իհարկե, կարեւոր է ընտանիքի տղամարդու տրամադրվածությունն ու օգնությունը: Կգա մի պահ, երբ ինչպես Եվրոպայում, կանայք կզբաղվեն քաղաքականությամբ, տղամարդիկ՝ բիզնեսով (ժպտում է-LN):

 

Հարցազրույցը՝ Տաթեւ Մադաթյանի

 

Դիտվել է 7308 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2024 13:14
Արհեստական բանականությունը կարող է պարզել հազվադեպ հիվանդություն ունեցող պացիենտներին ախտորոշումից մի քանի տարի առաջ, նշվում է նոր հետազոտությունում։ Արհեստական բանականության վերջերս մշակված ծրագիրը կարողացել է հաջողությամբ պարզել այն մարդկանց, ովքեր եթակա են եղել հազվադեպ իմունային խանգարման ռիսկին։
04-05-2024 07:28
Շերոն Սթոունի որդեգրած որդին՝ Ռոհանը, որոշել է գնալ մոր հետքերով և դերասան դառնալ. ներկայունս նա արդեն ներգրավված է մեկ գաղտնի նախագծում։ Ինքը՝ «Հիմնական բնազդ»-ի աստղն է կիսվել է լուրով։
04-05-2024 03:18
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար։ X-ի իր միկրոբլոգում երկրպագուների հետ շփման ժամանակ նրանցից մեկը հրապարակել է տեքստային հաղորդագրության սքրինշոթ, որն արված էր Բեյոնսեի լուսանկարի վրա՝ ի աջակցություն երգչուհու նոր՝ Cowboy Carter ալբոմի: «Ես դեռ այն կարծիքին եմ, որ Քլոեն պետք է, որ լեսբուհի լինի»,-նշված է տեքստում, որին Քարդաշյանը պատասխանել է. «Դե, չես կարող ասել, թե ինչ է սպասվում ինձ ապագայում»:
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 747 անգամ
29.04.2024
Դիտվել է 720 անգամ
30.04.2024
Դիտվել է 256 անգամ
03.05.2024
Դիտվել է 134 անգամ
04.05.2024
Դիտվել է 92 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster