Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 19-25 2019 թ․
19.08.2019
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 19-25-ը. Խոյ
Աշխատանքում դուք կփայլեք: Այն նախագիծը, որի վրա աշխատում եք՝ հաջողակ կլինի: Օգտագործեք այս ժամանակահատվածը ձեզ հայտնի դարձնելու համար: Ավտոմեքենաների սիրահարներին խորհուրդ է տրվում զգույշ լինել: Ինչպես նաև սպորտով զբաղվողներին․ այս նշանի ներկայացուցիչների համար ժամանակաշրջանը ծայրաստիճան հագեցած կլինի վնասվածքներով:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 19-25-ը. Ցուլ
Ցանկացած գործում ձեզ սպասում են որոգայթներ: Պատրաստ եղեք ցանկացած արդյունքի և անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրել: Միայնակ Ցուլերը կարող են հանդիպել անազնիվ մարդու հետ. կշռադատեք բոլոր կողմերն ու դեմերը, նախքան սիրավեպ կամ գործնական հարաբերություններ սկսելը:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 19-25-ը. Երկվորյակ
Ուշադիր եղեք, որպեսզի բաց չթողնեք երկար սպասած ձեր հնարավորությունը: Հանգստյան օրերին ձեր լավ տրամադրությունն ապահովված կլինի, այնպես որ դրանով կիսվեք սիրելիների հետ: Քայլեք որքան հնարավոր է շատ և մաքուր օդ շնչեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 19-25-ը. Խեցգետին
Ինչու՞ չսկսեք ամառային սիրավեպ: Ճիշտ ժամանակն է: Չնայած փաստ չէ, որ այն երկարատև կլինի: Փողային հարցերն այս շրջանում կարող են լարված լինել, բայց ոչ ծայրահեղ: Պարզապես շատ մի ծախսեք: Ավագ սերունդը կարող է օգնություն խնդրել. մի՛ մերժեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 19-25-ը. Առյուծ
Ցանկացած նոր ծանոթություն այժմ ձեր օգտին կլինի՝ լինեն դրանք գործարար, թե սիրային: Շփվեք որքան հնարավոր է շատ. միայն այդ կերպ դուք կարող եք հաղթահարել խառնաշփոթը, որը կարող է ծագել այս ժամանակահատվածում: Եթե պատրաստվում եք ինչ-որ բան թարմացնել տանը, ապա փորձեք դա անել մինչև շաբաթվա վերջ:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 19-25-ը. Կույս
Ղեկավարությունը պահանջկոտ և կասկածամիտ կլինի ձեր նկատմամբ, բայց քրտնաջան աշխատանքը թույլ կտա ձեզ փոխել նրա կարծիքը: Ամառանոցում այժմ ավելի լավ է ոչ թե աշխատել, այլ հանգստանալ, որպեսզի ուժ կուտակեք: Երեխաների հետ ավելի խիստ եղեք, հակառակ դեպքում նրանք ,,կնստեն,, ձեր վզին: Բայց կարիք չկա նրանց հետ վիճելու՝ չեզոքություն պահպանեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 19-25-ը. Կշեռք
Եթե ուզում եք գործերով զբաղվել, ապա միայն՝ հաճելի: Պարտադիրները կարող են հետաձգվել մինչև հաջորդ ամսվա սկզբը: Աշխատավայրում կարող են սկսել ճնշել ձեզ: Ուրիշներին հասկացրեք, թե ինչպես կարող են վերաբերվել ձեզ հետ և ինչպես՝ ոչ: Մի վախեցեք ատամներ ցույց տալ:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 19-25-ը. Կարիճ
Ֆինանսական ներդրումներ կատարեք միայն ձեր հարազատների հետ նախապես խորհրդակցելուց հետո: Իսկ, ահա, անձնական կյանքի մասին որոշումները կայացրեք ինքնուրույն։ Ցանկանո՞ւմ եք հանգստանալ հարաբերություններից: Զբաղվեք ձեր սեփական հետաքրքրություններով, հոբբիներով՝ սերը տեղափոխելով հետին պլան:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 19-25-ը. Աղեղնավոր
Մանրուքներն այժմ այնքան էլ անկարևոր չեն լինի։ Կարող է վեճ ծագել ընկերների հետ, բայց ճշմարտությունը ձեր կողմը կլինի: Ժամանակաշրջանը բարենպաստ է ֆիզիկական ծանրաբեռնվածության և դիետաների համար: Ձեզանից այդքան էլ ջանք չի պահանջվի, բայց արդյունքը խոստանում է ցնցող լինել:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 19-25-ը. Այծեղջյուր
Ձեր շրջապատի որոշ մարդիկ չափազանց շատ հարցեր կունենան: Հիմա ոչ մեկին մի՛ վստահեք, ավելի լավ է լրացուցիչ ապահովագրվեք: Լուրջ նախագծեր առայժմ ավելի լավ է չսկսվել: Իսկ, ահա, տնով կարող եք և պետք է զբաղվեք: Մտածեք թեթև վերանորոգման մասին. այն չի խանգարի:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 19-25-ը. Ջրհոս
Փողը ձեզ մոտ կգա այնտեից, որտեղից չէիք սպասում: Օգտագործեք այն խելամտորեն: Ամենակարևորը ՝ պարտք մի՛ տվեք անպատասխանատու մարդկանց: Աշխատավայրում կարգի բերեք փաստաթղթերը. վերջերս դրանք շատ են կուտակվել: Ականջներդ «սրեք»՝ գործընկերներից շատ հետաքրքիր բաներ կիմանաք:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 19-25-ը․ Ձկներ
Լսեք կանխազգացողությանը և հետևեք ներքին ձայնին: Դրանք չեն խաբի այս դժվարին ժամանակահատվածում: Հաճելի ժամանակ է սպասվում այն Ձկներին, ովքեր սիրահարված են: Ժամադրությունները, ռոմանտիկ ուղևորություններն ու անակնկալները երաշխավորված են: Հանգստյան օրերը նվիրեք ինքներդ ձեզ՝ գեղեցկության սրահ, հանգիստ, գնումներ:
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։ Դիտվել է 8561 անգամ
Читать на русском
|