29-ամյա Տատյանա Բրուխունովան, ով 73-ամյա Եվգենի Պետրոսյանի օգնականն է և սիրելին պատասխանել է հարցերին, թե ինչ որակներ է գնահատում տղամարդկանց ու կանանց մեջ։
Տատյանայի խոսքերով՝ մարդկության ուժեղ սեռի մոտ իրեն դուր է գալիս հումորի զգացումը, հավատարմությունը և սթրեսակայունությունը։ «Նվնվան տղամարդը՝ դժոխք է»,-հավելել է նա։ Որակները, որոնք պետք է ունենա կինը, Բրուխունովայի կարծիքով, խարիզման է, հումորի և տակտի զգացումները։
Արտիստի սիրելին պատմել է նաև իր նախասիրությունների մասին։ Նրա սիրելի գույնը սևն է, սիրելի գիրքը՝ «Ընտանի կենդանիների գերեզմանոցը», տարվա նախընտրելի եղանակը՝ գարունը։ Տատյանան չի սիրում կոսմետիկա, քանի որ առանց դիմահարդարման իրեն հարմարավետ է ագում։ Նա կերակուր պատրաստել չգիտի, սակայն սիրում է համեղ ուտել, հատկապես՝ հավից պատրաստված ուտեստներ։
Բրուխունովան մեքենա վարել չգիտի, ալկոհոլ չի օգտագործում և սուրճ չի սիրում։ Պետրոսյանի օգնականը վստահ է, որ յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում պետք է լինեն սպիտակ սպորտային շապիկ, կաշվե մասիկներ, ճերմակ կեդեր և «մամս» ջինսեր։ Ի դեպ, Տատյանայի պահարանում կան բազմաթիվ բրենդային զգեստներ ու աքսեսուարներ։
Բրուխունովայի և Պետրոսյանի սիրավեպի մասին հայտնի դարձավ անցյալ տարվա ամռաանը։ Այն բանից հետո, երբ դերասանը պաշտոնապես բաժանվեց Ելենա Ստեպանենկոյից, Տատյանան անկեղծ հարցազրույց տվեց։ Նա խոստովանեց, որ Եվգենի Պետրոսյանի հետ իրեն կապում են ոչ միայն աշխատանքային հարաբերությունները։ Այդ ժամանակից սկսած դերասանի սիրելին ստիպված է պաշտպանվել շատերից, ովքեր քննադատում են նրան արտաքինի և հումորիստի հետ ունեցած հարաբերության համար։
10-03-2026 12:13 Սննդաբաններն ամբողջական հացահատիկից պատրաստված հացերը նպաստում են աղիքների և սրտանոթային առողջությանը՝ իրենց բարձր մանրաթելային պարունակության շնորհիվ։ Մյուս կողմից, թթխմորով հացն ավելի հեշտ է մարսվում: Մաքրված ալյուրից պատրաստված սպիտակ հացն ունի ավելի քիչ սննդարար նյութեր և կարող է արյան մեջ շաքարի մակարդակի զգալի բարձրացում առաջացնել։ Նշվում է, որ անհրաժեշտ չէ հացը բացառել սննդակարգից, այն պարզապես պետք է ուտել քիչ քանակությամբ։
10-03-2026 12:01 Ֆրանսիացի մոդել և դիզայներ Թիլան Բլոնդոն, որի մականունը մանկուց «աշխարհի ամենագեղեցիկ աղջիկն» է եղել, հայտարարել է իր նշանադրության մասին: Նրա ամուսինը ֆրանսիացի դիջեյ Բեն Աթտալն է: Երեք տարեկանում նրան հայտնաբերել է լեգենդար նորաձևության դիզայներ Ժան-Պոլ Գոտիեի գործակալը Շանզ-Էլիզեում, որից հետո նա առաջին անգամ հայտնվել է ցուցադրության մեջ։ Թիլեյն Բլոնդոն չորս տարեկանում մասնակցել է Գոտիեի ցուցադրությանը, իսկ տասը տարեկանում դարձել է Vogue Paris-ում հայտնված ամենաերիտասարդ մոդելը։ Այդ ժամանակ նա արժանացել էր «աշխարհի ամենագեղեցիկ աղջկա» հեղինակավոր տիտղոսին։
10-03-2026 11:51 Բրիթնի Սփիրսը զգալի սթրես է ապրում հոր՝ Ջեյմի Սփիրսի հետ հնարավոր հաշտեցման մասին խոսակցությունների պատճառով: Աստղին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ ընտանիքի վերամիավորման թեման չափազանց զգայուն է արտիստի համար։ Երգչուհու Լոս Անջելեսի ծանոթը Page Six-ին ասել է, որ Բրիթնին պարբերաբար կապի մեջ է ընկերների և ընտանիքի անդամների հետ, սակայն հոր մասին քննարկումները անհանգստացնող են: «Նա բառացիորեն նյարդայնացած է Ջեյմիի՝ իր կյանքում կրկին հայտնվելու մտքից»,-ասել է աղբյուրը։
10-03-2026 08:00 Դժվար է հավատալ, բայց հիասքանչ Շերոն Սթոունը նշում է իր 68-ամյակը։ Նա քրտնաջան մարզվում է, կատակում է անձնական կյանքի անհաջողությունների մասին և չի վախենում խոսել տարած կաթվածի մասին։ «Այն միտքը, որ միայն երիտասարդությունն է գեղեցիկ և գրավիչ, բացարձակապես սխալ է։ Ես չեմ ուզում լինել անմահ գեղեցկուհի։ Ես ուզում եմ լինել մի կին, որը իր տարիքում որքան հնարավոր է գեղեցիկ տեսք ունենա», - ասել է աստղը։ Շարոնը սեր է փնտրում և սիրում է իր դեմքն առանց դիմահարդարման։
10-03-2026 02:41 Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Chanel-ի նոր հավաքածուն։ Ցուցադրությանը մասնակցել են Մարգո Ռոբին, Քայլի Մինոուգը, Լիլի-Ռոուզ Դեփը, Օփրա Ուինֆրին, Շառլոտ Կազիրագին, Թեյանա Թեյլորը, Օլգա Կարպուտը, Օքսանա Բոնդարենկոն, Blackpink-ի Ջենի Քիմը և այլք։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: