Ամերիկացի գիտնականները մշակել են հաբ՝ միայնության դեմ։ The Guardian-ի հաղորդմամբ՝ սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ ԱՄՆ բնակչության 25-75%-ը միայնության զգացողություն ունի։
Չիկագոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ գլխուղեում տեղի են ունենում քիմիական ռեակցիաներ, որոնք մարդկանց մղում են իրենց նմանների հետ շփման։ Սակայն, եթբեմն, դրանք արգելափակվում են տագնապի ու վտանգի զգացողություններով։ Այդպիսի իրավիճակում մարդը չի ձգտում սոցիալիզացիայի, չնայած, նախկինի նման ունի դրա կարիքը։
Գիտնականները հայտնաբերել են նյութ՝ ալոպրեգնանոլոն, որն ազդում է գլխուղեղի այն հատվածների վրա, որոնք պատասխանատու են զգացմունքների և վատ հետևանքների սպասումների համար։ Մի խումբ մեծահասակների խմբի հետ անցկացված փորձը, որոնք պարբերաբար ընդունում էին այդ հաբը, ցույց է տվել, որ այդ պարագայում միայնության զգացողությունը թուլանում է։
Հետազոտության հեղինակները չեն ձգտում շփման ակտիվությունը մեծացնել արհեստական ճանապարհով, այլ ճնշել տագնապի զգացողությունը և սոցիալական շփումների նկատմամբ ունեցած վախը։ Նոր դեղամիջոցը կօգնի հաղթահարել հոգեբանական արգելքները։
05-12-2025 11:19 «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի աստղ 69-ամյա Քիմ Քեթրոլն ամուսնացել է իր 55-ամյա ընկերոջ՝ Ռասել Թոմասի հետ՝ ինը տարվա համատեղ կյանքից հետո: Նորապսակները դեկտեմբերի 4-ին Լոնդոնի Հին քաղաքապետարանում կազմակերպել են համեստ հարսանիք՝ շրջապատված 12 մտերիմ ընկերներով և ընտանիքի անդամներով:
05-12-2025 11:10 «Շանելը» իր ամենամյա Métiers d’Art ցուցադրության համար ընտրել էր մի վայր, որը քիչ կապ ունի նորաձևության տների կամ բարձր նորաձևության արվեստանոցների հետ. այս տարի պոդիումը տեղադրվել է Մանհեթենի լքված Բաուերի մետրոյի կայարանի ներսում։ Կայարանն ամբողջությամբ վերափոխվել է։ Ժանգոտած պատերի և գրաֆիտիի փոխարեն եղել են թարմ տերակոտե ներկեր, տաք լուսավորություն, ոճավորված թերթերի կրպակ, վինտաժային պտտվող դարպասներ և դասական նարնջագույն նստարանների շարքեր։ Մոդելները ժամանել են իրական գնացքով՝ դուրս գալով վագոններից և քայլելով պոդիումով:
05-12-2025 11:07 UCLA Health-ի հետազոտողները պարզել են, որ ամուր սոցիալական կապերը, մասնավորապես՝ հուզականորեն աջակցող ամուսնությունները, կարող են նվազեցնել ճարպակալման վտանգը՝ ազդելով ուղեղի և աղիների միջև նուրբ փոխազդեցությունների վրա։ Հեղինակներն ընդգծում են, որ խոսքը ոչ թե սոսկ ամուսնության մասին է՝ իբրև միակ գործոն, այլ սոցիալական կապերի որակի և կայունության մասին։
05-12-2025 01:23 Քիմ Քարդաշյանը, ում կողոպտել էին 2016 թվականին Փարիզի նորաձևության շաբաթվա ժամանակ, խոստովանել է, որ իր նախկին ամուսինը՝ Քանյե Ուեսթը, կարծում է, որ միջադեպը բեմադրված է եղել։ Քարդաշյանը խոստովանել է, որ կողոպուտը իր կյանքի ամենասարսափելի փորձառություններից մեկն էր. «Պատկերացնել է պետք, որ ինձ այդքան մտերիմ մեկը չի հավատում ինձ։ Չնայած նա պետք է իմանա, թե որքան է սա փոխել իմ կյանքը։ Դա ինձ անհավատալիորեն ցավ պատճառեց։ Եվ հետո, վերջապես, դատավարությունից հետո, ես մտածեցի. «Տեսեք, դա ճիշտ էր»»։
05-12-2025 00:27 Պարզվել է, թե ինչպես է 33-ամյա Մայլին արձագանքել իր և 27-ամյա ընկերոջ՝ Մաքս Մորանդոյի նշանադրությանը։ Աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրը People-ին ասել է. «Մայլին շատ է ոգևորված նշանադրությամբ», - ասել է աղբյուրը։ Վերջինիս խոսքով՝ Սայրուսը ցանկանում է իրենց հարաբերությունները հասցնել հաջորդ մակարդակի։ Սակայն նա չի ցանկացել հրապարակայնորեն հայտարարել նշանադրության մասին։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: