7 փաստ՝ տղամարդկանց մասին
07.11.2018
Ուժեղ սեռի ներկայացուցիչների մասին ձևավոևվել են բազմաթիվ կանխակալ կարծիքներ։ Արդյո՞ք դրանցից բոլորն են ճիշտ։
Ներկայացնում ենք տղամարդկանց մասին հետաքրքրական փաստեր, որոնք հիմնված են գիտափորձերի վրա։
1. Տղամարդիկ միշտ չէ, որ «ձախ» են նայում
Կանանց գերակշիռ մասը գտնում է, որ քնում են ու տեսնում, թե ինչպես դավաճանեն իրենց։ Պոլիգամի պիտակը ամուր կպել է ուժեղ սեռի ներկայացուցիչներին։
Այդուհանդերձ, վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ 30-ից հետո տղամարդիկ մեկ զուգընկերոջը հավատարիմ մնալու ուժեղ պահանջ են ունենում։
2. Նրանք մշտապես պարզում են, թե ով է գլխավորը
Վաղ մանկությունից տղաներին հուզում է առաջներթության հարցը։ Եթե նրանք չեն կարողանում պարզել, թե որ դիրքն են գրավում, նրանք սկսում են նյարդայնանալ։
3. Տղամարդիկ իրենց զուգընկերուհու հղիության ժամանակ ենթական են հորմոնալ փոփոխությունների
Երբ կինը երեխայի է սպսում, նրա տղամարդու մոտ փոփոխվում է հորմոնների մակարդակը։ Գիտնականների տվյալներով՝ տղամարդկանց մոտ բարձրանում է պրոլակտինի մակարդակը, իսկ տեստոստերոնի մակարդակը ընկնում է։
4. Տարիքի հետ ավելի քիչ են ձգտում մրցակցության
Մեկ այլ հետազոտությամբ պարզվել է այդ հետաքրքրական փաստը․ տղամարդիկ իրենց բնույթով սիրում են մրցակցել։
Այդուհանդերձ, տարիքի հետ նրանք դադարում են ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել և ավելի բաց դառնում համագործակցության համար։
5. Տղամարդիկ պաշտպանում են իրենց տարածքը
Ամենահանգիստ տղամարդը ունակ է կոշտության, եթե վտանգ է սպառնում իրենց տարածքին կամ մտերիմ մարդկանց։ Որոշ գիտնականներ դա վերագրում են տեստոստերոնին, սակայն նման վարքագծի պատճառը միչև վերջ բացահայտված չէ։
6. Տղամարդիկ ծրագրավորված են կանանց նկատելու համար
Տղամարդկային օրգանիզմի հետաքրքրական մի առանձնահատկություն, որը կարելի է ներկայացնել որպես արդարացում․ նրանք չեն կարող չնկատել կնոջը։ Դրա պատճառը դարձյալ տեստեստերոնն է, որը ստիպում է տղամարդու ուղեղին նայել գեղեցիկ սեռի բոլոր հանդիպող հերկայացուցիչներին։
7. Տղամարդիկ ծնվել են խնդիրները լուծելու համար
Շատ հաճախ նրանց քննադատում են անբավարար հոգատարության մեջ։ Իրականում նրանց ուղեղն արդեն իսկ զբաղված է խնդրի լուծման որոշմամբ։ Այդ իսկ պատճառով, եթե ցանկանում եք փոխըմբռնում, գնացեք ընկերուհու մոտ, իսկ տղամարդուն դիմեք միայն գործնական օգնության համար։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 7235 անգամ
Читать на русском
|