Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Օգտակար քաղցրավենիքներ

18.10.2018

Երբեմն ցանկություն է առաջանում ուտել որևէ քաղցր բան, սակայն գեղեցիկ կառուցվածքի և առողջության մասին մտքերը հանգիստ չեն տալիս: Եվ ճիշտ է, չէ՞ որ շաքարավազը նպաստում է ճարպակալմանը, կախվածություն է առաջացնում, օրգանիզմից հանում է կալցիումը և առաջացնում սովի սուտ զգացողություն:

Սակայն գոյություն ունեն քաղցրավենիքներ, որոնք ոչ միայն համեղ են, այլև օգտակար:

 

Մեղր

Սկսել հարկավոր է հենց մեղրից: Առաջինը, այն հիանալի փոխարինում է շաքարավազին: Երկրորդը, լավ է ազդում մարդու ողջ օրգանիզմի վրա: Ի տարբերության շաքարավազի, մեղրը օրգանիզմն ապահովվում է կալցիումով, ամրացնում դիադրողականությունը: Մեղրը նաև օգտագործում են նիհարելու նպատակով:

600x580

 Մարմելադ

Այս հեշտ պատրաստվող քաղցրավենիքը չի վնասում կազմվածքին, եթե կրկին շաքարավազը փոխարինվի մեղրով: Ամենալավ տարբերակը դասական կիտրոնե մարմելադն է: Մարմելադն իր մեջ պարունակում է բավական քանակի ժելատին, որպեսզի լրացնի կոլլագենի քանակը օրգանիզմում հոդերի համար:

600x580

 Ընկուզեղեն

Իհարկե դժվար է անվանել ընկուզեղենը քաղցրավենիք, սակայն դրանք հեշտությամբ կարող են փոխարինել կոնֆետներին: Դրանց տեսակներն այնքան շատ են և դրանցից յուրաքանչյուրն ունի օգտակար հատկություններ: Նուշը երկարացնում է երիտասարդությունը, լավացնում մազերի և եղունգների որակը, ընկույզը խթանում է ուղեղի աշխատանքը, անտառային ընկույզը բուժում է բրոնխիտը: Այն նաև լավ է կերակրող մայրիկների համար:

600x580

 Մրգեր և հատապտուղներ

Իհարկե, չի լինի չհիշատակել մրգերը և հատապտուղները: Դրանք պարունակում են վիտամիններ, էներգիա են հաղորդում: Միրգ կարելի է ուտել առանց սահմանափակումների: Դրանք արագացնում են նյութափոխանակությունը, կանխում ճարպակալումը և տոքսինների կուտակումը: Նիհարելու համար ամենատարածված մրգերն են նուռը, խնձորը, գրեյպֆրուտը:

600x580

Չրեր

Որոշ չրեր պարունակում են բավականին կալորեաներ: Օրինակ՝ չամիչը: Սակայն դրանց օգտագործումը չի հանգեցնում գիրացման, դրանք միայն կշտացնում են: Քաղցրերից են խուրմայի, թզի և տանձի չրերը:

600x580

 Զեֆիր

Այն կարելի է հեշտորեն դասել դիետիկ քաղցրավենիքների շարքին: Իհարկե առանց շաքարավազի ավելացնելու հնրավարո չէ, սակայն, եթե ընտրում եք չարիքների միջև, ապա այն ամենաանվտանգն է: Ինչպես մարմելադում, այնպես էլ զեֆիրում կա բավականին քանակությամբ ժելատին և ագար-ագար: Դրանց մեջ պարունակող պեկտինի շնորհիվ,  զեֆիրը իջեցնում է խոլեստերինի մակարդակը և օրգանիզմից հանում տոքսինները:

600x580

 Սև շոկոլադ

Սև շոկոլադի օգտակար հատկությունների մասին շատերին է հայտնի: Այն բարձրացնում է աշխատունակությունը և դիմացկունությունը: Դրա չափավոր օգտագործումը նաև նիհարեցնում է:

600x580

Փոխարինելով սովորական քաղցրավենիքը նշվածներով՝ դուք առնվազն կազատեք ձեզ շաքարավազի, ներկանյութերից և սննդային հավելումներից: Եվ իհարկե, անցնելով բնական քաղցրավենիքին՝ դուք ոչ միայն ձեզ լավ կզգաք, այլ կպահպանեք գեղեցիկ կազմվվածքը:

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

 

Դիտվել է 11092 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Ինչ կարող է անել ձեր մարմնի հետ օրական 15 կքանիստը

14.11.2025
Ֆիթնես մարզիչները բացատրում են, թե ինչու է դա բավական, որպեսզի ձեր մարմինն արդեն իսկ ձեզ շնորհակալություն հայտնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-05-2026 11:02
33-ամյա Մայլի Սայրուսը աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ծառուղում: Դերասանուհուն և երգչուհուն  շնորհավորելու էին  եկել նրա գործընկերուհի և ընկերուհի Անյա Թեյլոր-Ջոյը, Դոնատելլա Վերսաչեն, նրա 27-ամյա փեսացուն Մաքս Մորանդոն, մայրը՝ Թիշ Սայրուսը, և քույրը՝ Բրենդին։ Հաննա Մոնտանայի աստղը մրցանակաբաշխությանը մասնակցել է Versace-ի 2015 թվականի արխիվային «մերկ» զգեստով և արձակած մազերով։
24-05-2026 11:00
Կաննի 79-րդ կինոփառատոնի նախավերջին օրը տեղի ունեցավ ֆրանսիական «Գիշերային պատմություններ» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը՝ դերասանական կազմի հետ միասին ներկայացրեց Մոնիկա Բելուչին, իսկ կարմիր գորգի վրա կեցվածք ընդունեցին Ջիլիան Անդերսոնը, Եվա Լոնգորիան, Քսենիա Սոբչակը, Սնեժանա Օնոպկոն, Այշվարիա Ռայը, Տարա Ռեյդը, Ալլա Բրուլետովան և Էդ Վեստվիքի կինը՝ Էմի Ջեքսոնը։
24-05-2026 10:07
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին գաղտնի ամուսնացել է իր հարսնացուի՝ 39-ամյա մոդել Բետինա Անդերսոնի հետ։ Զույգը որոշել է չսպասել Բահամյան կղզիներում նախատեսված հարսանիքին, որը պետք է տեղի ունենար այս շաբաթավերջին, և օրերս գրանցել է իրենց ամուսնությունը, հաղորդում է TMZ-ը։ Նախագահի որդին նախկինում հնգամյա սիրավեպ է ունեցել Fox News-ի նախկին հաղորդավարուհի Քիմբերլի Գիլֆոյլի հետ, ինչպես նաև ամուսնացած է եղել Վանեսա Հեյդենի հետ (նրանք ունեցել են հինգ երեխա)։
24-05-2026 09:17
Կաննի 79-րդ  կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ  «Lights on Women's Worth» մրցանակաբաշխությունը, որը L'Oréal Paris-ի կողմից  ավանդաբար շնորհվում է երիտասարդ կին ռեժիսորներին: Միջոցառմանը ներկա էին Ջիլիան Անդերսոնը, Եվա Լոնգորիան, Այշվարիա Ռայը, Էդ Վեստվիկը և նրա կինը՝ Էմի Ջեքսոնը, և Սոֆիա Քարսոնը:
21-05-2026 11:32
Կոտ դ'Ազուրում շարունակվում է Կաննի 79-րդ կինոփառատոնը: Փառատոնի վերջին օրը հանդիսատեսը վայելեց ամերիկացի ռեժիսոր Այրա Սաքսի «Մարդը, որին սիրում եմ» դրաման: Գլխավոր դերում հանդես է եկել Օսկարի դափնեկիր Ռամի Մալեքը: Հանդիսատեսը դիտեց նաև «Պայքար դը Գոլի համար. Երկաթի դարաշրջան» պատմական դիպտիխի առաջին մասը: Ռեժիսոր Անտոնեն Բոդրիի ֆիլմը ներառվել է արտամրցութային ծրագրում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.05.2026
Դիտվել է 1069 անգամ
20.05.2026
Դիտվել է 350 անգամ
19.05.2026
Դիտվել է 340 անգամ
21.05.2026
Դիտվել է 288 անգամ
22.05.2026
Դիտվել է 254 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster