Ինչի մասին պետք է խոսեք ձեր տղամարդու հետ
15.08.2018
Երջանիկ հարաբերությունները հիմնվում են զույգերի ձգտմանը իմանալ և հասկանալ միմյանց ներքին աշխարհը: Սակայն երբեմն առօրյա հոգսերը սպանում է երկու սիրահարների մեջ եղած կայծը և ինտրիգը: Առավել վառ է դա երևում ամենօրյա տրվող հարցերի մեջ:
Խոսեք նպատակների մասին
Հարցրեք ձեր ամուսնուն ինչի վրա է նա աշխատում, ինչպիսին են նրա մասնագիտական հաջողությունները: Իմացեք արդյոք նա չի՞ ցանկանում փոխել աշխատավայրը, կամ ընդհանրապես ինչ պլաններ ունի: Կիսվեք ձեր կարծիքով, այդ կերպ դուք կկարողանաք նույն ալիքի վրա լինել և հասկանալ ձեր զույգին, պետք եղած դեպքում օգնել ու աջակցել:
Քննարկեք դժվարությունները
Պատմեք ձեր զույգին շաբաթվա ընթացքում ձեր ունեցած ամենադժվար պահերի մասին, բարդ խոսակցության մասին կամ աշխատանքային դժվարությունների մասին: Կիսվեք ձեր մտքերով: Հարցրեք, թե ինչ խնդիրներ է նա ունեցել աշխատանքային վայրում: Այդ կերպ դուք կիմանաք նրա անհանգստությունները:
Հարցրեք նրա առողջության մասին
Արդյոք լա՞վ է քնում, ունի՞ ցավեր: Դուք պետք է անպայման իմանաք ձեր սիրելիի առողջական խնդիրների մասին:
Խոսեք ապագայի մասին
Ձեր համատեղ ապագայի և ծրագրերի մասին խոսակցությունները կամրացնեն ձեր փոխադարձ կապը: Առաջինը, դուք կիմանաք ու՞ր և ինչպե՞ս եք շարժվելու առաջ, ի՞նչ եք ակնկալելու իրարից և երկրորդ՝ դա ձեզ ավելի կմտերմացնի, քանի որ դուք ունենալու եք ձեր անձնական պլանը, որի վրա աշխատելու եք միայն երկուսով:
Ասեք ինչի համար եք շնորհակալ
Ամեն օր սիրո խոստովանություններ անել և նվերնել տալ միգուցե այն չէ, սակայն անկեղծ խոսակցությունները և շնորհակալական խոսքերը երաշխավորում են վստահելի և ջերմ հարաբերություններ ձեր միջև: Մի զլացեք անկեղծ խոսքերի և շնորհակալական բառերի վրա: Հենց այդպիսի մանրուքներից են ձևավորվում երջանիկ հարաբերությունները:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7785 անգամ
Читать на русском
|