Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Առաջին հղիություն. ինչպե՞ս պատրաստվել

28.04.2012

Կինը ծնող դառնալիս մի ակնհայտ առավելություն ունի. 9 ամիս ավելի է ճանաչում իր երեխային: Հղիության լուրն իմանալուն պես նա արդեն սկսում է սիրել, փայփայել ու պաշտպանել…

Ինչպե՞ս պատրաստվել և ինչպե՞ս հաղթահարել առաջին հղիության ժամանակ առաջացող խնդիրները: 


Կնոջ օրգանիզմում հղիանալու հենց առաջին օրից սկսվում են տեղի ունենալ մի շարք փոփոխություններ: Չկա մի օրգան, որը փոփոխություն չկրի: Ամենաառաջինը թթվածնի ճիշտ մատակարարումն է, որը փոխկապակցված է սիրտ-անոթային համակարգի հետ: Պտղի մեծանալով' թոքերը սկսում են սեղմվել, դժվարանում է կնոջ շնչառությունը: Բայց այդ փոփոխությանը զուգընթաց մեծանում է արգանդը, և կնոջ որովայնը ավելի ցայտուն է երևում: Մյուսը մարսողական համակարգի հետ է կապված, նյութափոխանակության: Բավական հաճախ կնոջ մոտ սկսվում են փորկապություններ: Ավելի ակտիվ է աշխատում լյարդը՝ թե օրգանիզմում արյան բալանսը պահելու, թե վնասակար տոքսինները ոչնչացնելու համար: «Կինը, ինչպես միշտ, պիտի հետևի իր ինտիմ հիգիենային, այս ամիսների ընթացքում օրգանիզմը պահի գերմաքուր վիճակում, քանի որ ամեն մի վնասակար երևույթ օրգանիզմում կվտանգի պտղին»,- LN-ի հետ զրույցում նշեց Երեւանի թիվ 13 պոլիկլինիկայի գինեկոլոգ Մարինա Ֆրանգյանը:

Նրա խոսքով՝ ի հայտ եկող հաճախակի գլխապտույտները, սրտխառնոցները, քնկոտությունն անցնում են հղիության առաջին 3 ամսում, իսկ եթե շարունակվում են, ապա պիտի դրա մասին անպայման տեղյակ պահել անձնական գինեկոլոգին' հետագա բարդություններից խուսափելու համար: «Պտղի մեծանալով ծանրություն է ընկնում նաև երիկամների վրա, բայց եթե այդ ընթացքը կարողանում եք նորմալ տանել, խնդիրներ չեն առաջանում: Բայց լինում են կանայք, որոնց մոտ նկատվում է երիկամների շրջանում ցավ և այլն: Ամեն հարց և փոփոխություն քննարկեք Ձեր բժշկի հետ»,- խորհուրդ է տալիս գինեկոլոգը:

Ինչքան մոտենում է ծննդաբերության օրը, կինը սկսում է ավելի վախենալ: «Այդ վախը, որ գալիս է ծննդաբերությունից, տեղին է, քանի որ, իրոք, ցավոտ է գործընթացը, բայց դա միակ ցավն է, որ արագ անցնում է, երբ տեսնում ես երեխայիդ»,-բացատրում է մասնագետը գինեկոլագիական տեսանկյունից: Իսկ ահա հոգեբանները նշում են, որ ծննդաբերությունը, իրոք, այնպիսի ֆիզիկական և հոգեբանական ապրում է, որի սպասումն ուղեկցվում է մի շարք վախերով: Բացի ծննդաբերության ցավերի վախից, կարող են առաջանալ ոչ գիտակցված վախեր՝ կապված սեփական ծննդի մանկական ենթագիտակցական տրավմաների հետ:

Կարևոր է լավ պատկերացնել, թե ինչպես է ընթանում ծնունդը, ակտիվ մասնակցել երեխայի ծնունդի ընթացքին, գիտակցել, որ ծծնդաբերության ընթացքում երեխայի զգացմունքները մի քանի անգամ ավելի ուժեղ են, քան մոր: Բոլոր ֆիզոլոգիական փոփոխություններից առաջ կնոջ հոգեբանությունն է դառնում շատ ավելի զգայուն, խոցելի: Կինը, բացի ֆիզիկական վիճակի փոփոխությունից, իր կյանքն էլ է սկսում փոխել, հարմարվել նոր կարգավիճակին:
Երեխայի գոյության մասին լուրը իմանալու պահից կինն իրեն տալիս է մի շարք հարցեր՝ «Ինչպիսի՞ն կդառնա իմ կառուցվածքը», «Ինչպիսի՞ մայր կդառնամ ես», «Կկարողանա՞մ աշխատել», «Կշարունակե՞մ ամուսնուս դուր գալ», «Ինչպե՞ս կընթանա իմ հղիությունը», «Ինչպե՞ս է երեխան այնտեղ իրեն զգում»:

 

Շատ անգամ այդ անպատասխան հարցերը կնոջ համար դառնում են նոր սթրեսների և հոգեկան տառապանքի նախապայման:

Կարևոր է , որ կինն այդ ժամանակ դրական սպասումներով լի լինի, հղիությունն ընդունի որպես մի նոր փոփոխություն, պատրաստ լինի ժամանակավորապես հրաժարվել հին ապրելաձևից, ինչպես նաև հին հագուստից և կառուցի նորը, որը, չնայած դժվարություններին, կբերի անփոխարինելի դրական հույզեր և ապրումներ:

Հոգեբան Լիլիթ Ադիբեկյանը  LN-ի հետ զրույցում նկատեց, որ մանավանդ կանանց մոտ հղիության առաջին 3 ամիսներն է շատ ավելի նյարդային անցնում. «Հղիներին հատուկ է լարված նյարդային վիճակը, դա բացատրվում է հորմոնային փոփոխությամբ: Այդ ժամանակահատվածում կինը դառնում է անհասկանալի կամակոր, շուտ վիրավորվող, տագնապային, շուտ հուզվող և հավասարակշռություն պահպանելը շատ դժվար է լինում: Ինչպես շրջապատը, այնպես էլ ինքը կարող է օրը լցնել հաճելի զբաղմունքներով, զբոսնելով, ընկերների հետ հանդիպումներով, մշակութային օջախներ այցելելով»: Պետք է հիշեն կանայք, որ հղիությունը ոչ թե հիվանդություն է, այլ աստվածային պարգև: Իսկ այդ պարգևը միայն կանանց է տրված:

Գինեկոլոգը նաև կարևորում է հետծննդաբերական վիճակը. «Ճիշտ է մեր ավանդական «քառասունքը», քանի որ այդ ընթացքում կինը շատ ավելի խոցելի է դառնում թե վիրւսների, թե հոգեբանական առումով»: Իսկ Լիլիթ Ադիբեկյանը վստահեցնում է, որ բնությունը պարգևել է կնոջը բոլոր անհրաժեշտ հատկանիշները ծննդաբերելու համար՝ համբերություն, իմաստնություն, կանխազգացողություն:

Կարդացեք նաեւ Առաջին հղիություն. ցանկալի է՝ լինի 18-28 տարեկանում

                                                                                                                                    Հասմիկ Մելիքսեթյան

 

Դիտվել է 18267 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պե՞տք է անհանգստանալ, երբ կուրծքը ցավում է

02.09.2026
Կրծքավանդակի ցավը հաճախ կապված է պրոլակտինի բարձր մակարդակի հետ, և դրա բարձրացման ամենատարածված պատճառները համարվում են սթրեսը և քրոնիկ քնի պակասը։

«Ճապոնական քայլք». թրենդ, որն այժմ փոխարինում է 10,000 քայլին

27.08.2026
Ի՞նչ է ճապոնական քայլքը, ինչպե՞ս է այն գործում, ո՞ւմ համար է այն հարմար, և կարո՞ղ է այս տեխնիկան իսկապես զգալիորեն փոխել ձեր կազմվածքը:

Որ սննդամթերքն է կարող վնասել ատամի էմալը

07.08.2026
Ատամների հետ կապված խնդիրները միշտ չէ, որ պայմանավորված են վատ ատամնաբուժական խնամքով։ Երբեմն շատ ավելի կարևոր է ամենօրյա սննդակարգը, որը շատերը պարզապես անտեսում են։

Արևային ակնոցներ. սխալներ ընտրելիս, որոնք կարող են վնասել ձեր աչքերը

17.07.2026
Սխալ ընտրված ակնոցները կարող են բաց թողնել վտանգավոր ճառագայթները և նույնիսկ ուժեղացնել դրանց ազդեցությունը:

Առողջությունը քայքայող ամառային սովորություն, որը դուք կրկնում եք տարիներ շարունակ

23.06.2026
Ամեն օր հազարավոր մարդիկ իրենց ակնաբույժներին պատմում են տեսողության արագ վատթարացման մասին:

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
30-10-2026 00:08
Քրիստինա Ագիլերան, որի «անճանաչելի» արտաքինը նախկինում քննարկվում էր համացանցում, կեցվածք է ընդունել ամբողջությամբ մերկ։ Լուսանկարում, որը հայտնվել է Instagram-ում, 45-ամյա երգչուհին կեցվածք է ընդունել լոգարանում։ «Վերջնական շտրիխներ xtinaween-ից առաջ», - լուսանկարը մակագրել է Ագիլերան։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1819 անգամ
27.10.2026
Դիտվել է 371 անգամ
28.10.2026
Դիտվել է 303 անգամ
29.10.2026
Դիտվել է 245 անգամ
30.10.2026
Դիտվել է 190 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster