Մարտի վերջին Քամերոն Դիազը հայտարարեց իր դերասանական կարիերայի ավարտի մասին:
Այդ ժամանակից ի վեր, նա վարում է շատ փակ կյանք. չի պատասխանում գործակալների զանգերին, չի ընդունում երեկոներին մասնակցության հրավերներ, չի հայտնվում սոցիալական ցանցերում եւ գրեթե չի ընկնում պապարացիների ֆոտոխցիկների թիրախում:
Սակայն այսօր լրագրողներին հաջողվել է բռնացնել դերասանուհուն՝ Բեւեռլի Հիլզում գնումներ կատարելիս:
Կինոաշխարհը թողնելով, Քեմերոն Դիազը լիովին նվիրել է ընտանիքին: Եվ դա մեծապես ազդել է դերասանուհու արտաքին տեսքի վրա: Այմն դիզայներական հագուստների փոխարեն, որոնցով նա փայլում էր կարմիր գորգերի վրա, Կեմերոնը նախընտրում է պարզ ջինսեր, ազատ բլուզներ եւ դիմահարդարման լիակատար բացակայություն:
Բացի այդ, որոշ ժամանակ անց, զգալիորեն ավելացրել է Դիազի քաշը: Եվ դա հանգեցրել լուրերի ալիքի, ըստ որի՝ շուտով նա պատրաստվում է մայրանալու: Թեև, դժվար է դրա հավաստիությանը հավատալ: Լուսանկարիչը, ով անցյալ շաբաթ նկարահանել է դերասանուհուն գնումներ կատարելիս, հավաստիացնում է. «Այն ընթացքում, քանի դեռ շրջում են այդ լուրերը, դերասանուհու փորը բոլորովին չի մեծացել»:
12-10-2026 10:09 Zara-ի և Ջոն Գալիանոյի համատեղ հավաքածուն իսկական սենսացիա է առաջացրել. արդեն երկրորդ շաբաթն է, ինչ այն անընդհատ քննարկման առարկա է սոցիալական ցանցերում։ Ոմանք գովաբանում են այն և փորձում ձեռք բերել ամենապահանջված իրերը, որոնք արագորեն անհետանում են կայքից, մինչդեռ մյուսները քննադատում են։ Եվ խնդիրը միայն գինը չէ, որը զգալիորեն գերազանցում է Zara-ի ստանդարտ գները, կամ ոճերը։ Շատ օգտատերեր նշել են, որ համագործակցության արդյունքում ստացված իրերի որակը միշտ չէ, որ համապատասխանում է սպասումներին։
12-10-2026 09:45 Գիտնականները դաջվածքների համար թանաք են ստեղծել, որը կարելի է «միացնել» և «անջատել» լույսի օգնությամբ։ Կոլորադոյի համալսարանի Բոուլդերի մասնաճյուղի հետազոտողների մշակած PhotoTat տեխնոլոգիան թույլ է տալիս փոխել պատկերի գույնը կամ այն դարձնել գրեթե անտեսանելի։ Աշխատությունը հրապարակվել է Matter & Light ամսագրում։ Ապագայում այն կարող է օգտակար լինել ոչ միայն դաջվածքների սիրահարներին, այլև այն պացիենտներին, որոնց մաշկի վրա բժշկական նշումներ են անհրաժեշտ։
12-10-2026 09:13 Սիդնի Սուինիին իր կարիերայի սկզբից համեմատել են Հոլիվուդյան դիվաների հետ։ Նրան հաճախ անվանում են «21-րդ դարի Մերիլին Մոնրո»։ Այժմ այս համեմատությունը կարող է մի փոքր ավելի արդարացված լինել. հետազոտությունը ցույց է տվել, որ դերասանուհիներն իրականում հեռավոր ազգականներ են։ Ուսումնասիրությունն անցկացրել է ամերիկյան MyHeritage ընկերությունը։ Նրանք ուսումնասիրել են երկու հայտնիների տոհմածառերը և պարզել, որ ունեն ընդհանուր նախնիներ։ Մերիլինի և Սիդնիի հայրերը Մասաչուսեթսի առաջին բնակիչներից մեկի՝ Էզրա Փերիի սերունդներն են, ով ապրել է 17-րդ դարում։ Սա նշանակում է, որ դերասանուհիները իններորդ մակարդակի զարմիկներ են։
12-10-2026 05:55 ԱՄՆ Թենեսի նահանգում մահաբեր ներարկմամբ ձախողված մահապատիժ վերապրած 50-ամյա Քրիստա Փայքը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձվել բանտ։ Այդ մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, հայտնել են նրա փաստաբանները, տեղեկացնում է CBS News-ը։ Փայքին կրկին տեղափոխել են Նեշվիլի Դեբորա Ք. Ջոնսոնի անվան վերականգնողական կենտրոն, որտեղ նա պահվել է ավելի քան 30 տարի։ Պաշտպանների վկայությամբ, դատապարտյալը շարունակում է բժշկական օգնություն ստանալ բանտում, իսկ փաստաբանները հետևում են նրա վերականգնմանը։
12-10-2026 02:59 Արքայազն Հարրին հայտարարել է, որ իր և Մեգանի՝ Մեծ Բրիտանիայից 2020 թվականին մեկնելը իրեն հսկայական սթրեսի մեջ է գցել։ Նա հրապարակավ նկարագրել է, թե ինչպես է «ընկել դեպրեսիայի մեջ» և «ադրենալինի աղետ» զգացել, երբ ինքն ու իր ընտանիքը ժամանել են Կանադա։