Ինչ պետք է իմանալ մարդու մասին հարաբերություններ սկսելուց առաջ
14.04.2018
Ձեզ մոտ որևէ հարաբերություն չի ստացվի, քանի դեռ մարդու մասին չիմանաք այս 8 հանգամանքը։
Ինչպե՞ս է նա վարվում փողերի հետ
Կարևոր է հասկանալ, թե ինչպես է մարդը ծախսում իր փողերը, ունի՞ արդյոք պարտքեր, հաճա՞խ է վերցնում պարտք, կարողանո՞ւմ է խնայել, թե ոչ: Չնայած, որ բոլոր ընտանիքներում չէ ընդհանուր բյուջե, միևնույն է՝ դուք ունենում եք ընդհանուր ծախսեր, այդ պատճառով պետք է իմանաք, թե ինչի վրա հույս դնեք:
Ինչ է նա մտածում երեխաների մասին
Նույնիսկ եթե դուք դեռ չեք մտածում երեխաների մասին, դա քննարկման կարևոր թեմա է: Եթե դուք երկուսդ էլ ցանկանում եք երեխաներ, կարելի է քննարկել դաստիարակման, ուսումի և այլ կարևոր հարցերը: Մի վախեցեք, որ սրանք չափազանց շատ կարևոր թեմաներ են: Որքան շուտ իմանաք, թե ինչպես եք երկուսով պատկերացնում ձեր ապագան, այդքան ավելի վստահ կլինեք ձեր հարաբերություններում:
Նրա կորնական և քաղաքական հայացքները
Որոշների համար սրանք ընդհանրապես կարևոր թեմաներ չեն, սակայն ոմանց մոտ դրանք կյանքի սկզբունքներ են:
Ինչպես է նա տեսնում իր կյանքը

Դուք պետք է միևնույն սպասելիքները և ցանկությունները ունենաք ձեր ապագայի հանդեպ, եթե, իհարկե, պլանավորում եք այն միասին կառուցել: Պետք է իմանալ նրա նպատակների մասին, հասկանալու համար արդյո՞ք դրանք չեն խանգարում ձեր նպատակներին:
Ինչպե՞ս է նա հետում իր առողջությանը
Դուք պետք է տեղյակ լինեք նրա քրոնիկ հիվանդությունների, առողջության ռիսկերի մասին, հասկանալու համար, թե ինչ կարող է տեղի ունենալ: Բացի այդ, ցանկալի է նույն մոտեցումը ունենալ առողջ կենսակերպի վերաբերյալ:
Նրա պահանջմունքն անձնական տարածության մեջ
Բացեիբաց քննարկեք ձեր անձնական սահմանները, անձնական ժամանակը, հանդիպումները ընկերների և բարեկամների հետ:
Ինչպես է նա իրեն պահում վեճի ժամանակ
Ավելի լավ է նախապես իմանալ, որ երբ վեճը սկսում է, ավելի լավ է նա գնա և մենակ մնա, որպեսզի դուք ձեր վրա չվերցնեք:
Ինչ նշանակություն ունեն նրա համար ինտիմ հարաբերություններն ու սեքսը
Հնարավոր է, որ նա նախկինի հետ նամակագրությունը դավաճանությո՞ւն է համարում։ Կամ հոգեպես դավաճանությունը իրական դավաճանություն չի՞ համարում։ Որքա՞ն հաճախ է նա ցանկանում սեսով զբաղվել։
Որպեսզի հարաբերությունները կայանան, պետք է ավելին, քան միայն սերը: Կարևոր է, թե որքան եք դուք համապատասխանում միմյանց և կարող եք բաց և անկեղծ քննարկել կարևոր հարցերը:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 8701 անգամ
Читать на русском
|