Լիլի Օլդրիջը Victoria`s Secret-ի «վետերան» հրեշտակներից է: Նա համագործակցում է ներքնազգեստի այս բրենդի հետ արդեն 7 տարի: Սկսնակ մոդելների համար նա հիանալի օրինակ է:
2012թ-ին Լիլին դուստր է ունեցել և արագ վերադարձել նախկին կազմվածքին և այժմ հաջողությամբ համատեղում է մայրությունը և կարiերան: Նրա 32-ամյակի կապակցությամբ ELLE-ն բացահայտել է գեղեցկության նրա գաղտնիքները:
Եթե առավոտյան Լիլիի մոտ պլանավորված են նկարահանումներ, ապա տանը նա խմում է միայն մեկ բաժակ կանաչ թեյ, իսկ նախաճաշում է արդեն նկարահանման հարթակում: Առավոտյան Լիլին աշխատում է շատ սպիտակուցներ և դանդաղ ածխաջրեր օգտագործել, այդ իսկ պատճառով նախընտրում է ձվածեղ բեկոնով կամ վարսակ` չիայի սերմերով:
«Իմ սննդի ռեժիմը մեծամասամբ կախված չէ ցուցադրությունների գրաֆիկից և առաջին հերթին ուղղված է առողջությանս»,-հստակեցնում է մոդելը: Նա աշխատում է չուտել աղի սննունդ և այնպես պլանավորել սննդակարգը, որպեսզի այնտեղ մեծամասամբ գերակշռեն բանջարեղենը: Նրա սիրած մթերքներից է ձուկը և ավոկադոն: Բացի այդ Օլդրիջը սիրում է պատրաստել հավը Գվինեթ Պելտրոուի բաղադրատոմսով՝ գրիլի վրա և բարբեքյուի սոուսով:
Լիլին փորձում է ամեն օր խմել բնական հյութեր և սմուզի: Նրա նախընտրություններից են կաղամբի, վարունգի, խնձորի և նեխուրի խառնուրդը` կոճապղպեղով և կանաչիով, կոկտեյլ խնձորից ու արքայախնձորից` անանուխով և բազուկով, ինչպես նաև գազարի ու խնձորի խառնուրդը` կիտրոնով և կոճապղպեղով:
Մարզումներ
Սովորաբար մոդելը մարզվում է շաբաթական 6 անգամ: Նրա սիրած պարապմունքը Ballet Beautiful-ն է, որը ֆիթնես-մարզիչ Մերի Հելեն Բաուերսը մշակել է հատուկ Նատալի Պորթմանի համար` «Սև կարապը» ֆիլմի նկարահանումներից առաջ: Հենց այս համակարգը օգնեց Լիլիին վերականգնվել ծննդաբերությունից հետո:
Մոդելը հիմնականում մարզվում է տանը: «Ես չեմ կարող գնալ մարզասրահ»,- ասում է նա: Չնայած դրան` Լիլին մարզվում է մարզչի հսկողությամբ: Նույնիսկ, եթե նրանք աշխարհի տարբեր ծայրերում են, ապա կազմակերպում են պարապմունքը Skype-ի օգնությամբ:
Victoria՝s Secret-ի ցուցադրությունից առաջ
Victoria՝s Secret-ի ցուցադրությունից մի քանի շաբաթ առաջ բրենդի բոլոր մոդելները ընկնում են մարզիչ Ջասթին Գելբանդի վերահսկողության տակ: Շոուի բոլոր մասնակիցները նստում են պալեոդիետայի վրա, որն իր մեջ ներառում է ցածր ածխաջրեր և ճարպեր պարունակող սնունդ: Գելբանդը նաև հետևում է մարզումներին, որոնք ավելանում են և դառնում օրական երկու անգամ:
Լիլին խոստովանում է, որ շոուից հետո իրեն թույլ է տալիս ուտել պիցցա կամ համբուրրգեր: «Նրանք, ովքեր ասում են, որ երբեք չեն ուտում համբուրգեր` ստում են: Օրինակ, ես անհամբեր սպասում եմ ցուցադրության ավարտին, որպեսզի վազեմ և ինձ պիցցա պատվիրեմ: Քիչ է մնում հենց ներքնաշորով էլ վազեմ»,- կատակում է մոդելը: Ցուցադրությունից հետո պակասում են նաև մարզումները` հասնելով շաբաթական 3-4 անգամի:
10-11-2026 10:52 Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55 Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
09-11-2026 10:50 Այսօրվանից սկսվում են «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության գլխավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս տարի «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի 75-րդ անգամ: Այս առիթով կազմակերպիչները խոստանում են անհավանական տոնակատարություն, որին կհետևի ամբողջ աշխարհը:
09-11-2026 10:26 Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 06:41 Sunday Times-ի վարկանիշային աղյուսակը բացահայտել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց՝ ըստ նրանց մասնագիտությունների: Այս տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կարողությունը կազմում է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ: Չարլզի կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է նրա հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կարողությունը, որը, ըստ անցյալ տարվա վարկանիշային աղյուսակի, ուներ մոտավորապես 370 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա զարմանալի չէ, քանի որ Չարլզը գուցե բրիտանացի ժողովրդի շրջանում ամենասիրված միապետը չէ, բայց նա հաջողակ գործարար է: