Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ւմ կյանքը հեքիաթ է, եւ ես դա գիտեմ. ՍԵԼԻՆ ԴԻՈՆ

26.04.2012

Ամենահասարակ գյուղացի աղջնակից Սելին Դիոնը դարձավ համաշխարհային մեգաաստղ: Ամբողջ աշխարհն ականատես եղավ՝ ինչպես շնորհալի երեխան դարձավ սուպերաստղ:

Սելին Մարի Կլոդետ Դիոնը ծնվել է 1968թ. մարտի 30-ին կանադական Կվեբեկ քաղաքում: Ընտանիքում 14 երեխաներից ամենափոքրն էր:

Ծողների փոքրիկ ռեստորանում էլ Սելինն ունենում է իր առաջին ելույթը' 5 տարեկանում: Մինչև այդ նրա ելույթների ունկնդիրները եղել են միայն ընտանիքի անդամները: «Երբ ինչ-որ մեկն ամաններն էր լվանում, ինձ նստեցնում էր խոհանոցի սեղանին, որը, ըստ էության, իմ առաջին «կենտրոնական» բեմն էր: Այդ ժամանակ պատառաքաղը, գդալը կամ ամաններ լվանալու խոզանակն ինձ համար բարձրախոս էին: Բայց խնդիրն այն էր, որ այլևս ոչ ոք չէր կարողանում իջեցնել ինձ սեղանից, ես շարունակում էի անդադար երգել»:

Սելինը միշտ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել ձիերի հանդեպ: Նրա երազանքն էր իր առաջին հոնորարով գնել ձի: «Հետո ես մոռացա ադ մասին: Ինձ մեկ այլ երազանք գրավեց' դառնալ իսկական երգչուհի: Տարիներ անց, երբ ստացա իմ առաջին հոնորարը, ձիու փոխարեն գնեցի բարձրակրունկ կոշիկներ»:

12 տարեկանում Սելինը մոր և եղբոր օգնությամբ գրում է ֆրանսիական երգ' Ce N'etait Qu'un Rеve («Դա միայն երազ էր»): Ընտանիքի անդամները որոշում են երգի ձայնագրությունն ուղարկել այն հասցեով, որը գրված էր ֆրանսիացի հայտնի երգիչ Ժինե Ռենոյի ձայներիզի վրա: Հասցեի տերը բավականին ճանաչված անձնական մենեջեր Ռենե Անժելիլն էր: Պատասխան չստացան: Սելինի եղբայրն ինքը զանգահարեց Ռենեին և վստահաբար հայտարարեց, որ վերջինս չի էլ լսել անգամ ձայնագրությունը, հակառակ դեպքում' միանգամից կզանգահարեր: Սա արդեն հետաքրքրեց Ռենեին: Ձայնագրությունը լսելուց անմիջապես հետո նա ետ զանգահարեց եղբորը և պայմանավորվեց Սելինի հետ հանդիպման համար: Սելին Դիոնը մոր հետ ուղևորվեց իրենցից ոչ այդքան հեռու Մոնրեալ քաղաքը, որտեղ էլ Ռենեի գրասենյակն էր: «Սկզբում նա շատ սառն էր. չէր ժպտում, քիչ էր խոսում: Երբ երգեցի հենց իր գրասենյակում առանց երաժշտության, նա սրբեց աչքերն ու ասաց. «Դու ստիպեցիր ինձ հուզվել»:


Այդուհետ Ռենե Անժելիլը դառնում է Սելին Դիոնի պրոդյուսերը: «Այդ օրվանից նա դարձավ նաև մեր ընտանիքի անդամը»:

Մի անգամ Ռենեն Դիոնների տանից դուրս գալուց հայտարարում է. «Եթե դուք վստահեք ինձ, ես երաշխավորում եմ, որ ձեր աղջիկը կդառնա Ֆրանսիայի ամենահայտնի աստղերից մեկն ամենաուշը 5 տարուց»:

Մի անգամ, տեսնելով Մայքլ Ջեքսոնի ելույթը հեռուստատեսությամբ, Սելինը հայտարարեց իր պրոդյուսերին, որ ուզում է լինել նույնքան ճանաչված և սիրված: Նրանք միասին սկսեցին զբաղվել Սելինի իմիջով: Նա կտրեց մազերը, հանեց հոնքերը, ուղղեց ատամները:

Իրար ետևից թողարկում է հիթեր, որոնք երկար ժամանակ չեն իջնում թոփերից: Սելինն արդեն վայելում էր համաերկրացիների սերն ու ճանաչումը: Իր հարազատ քաղաքում նա արդեն սուպերաստղ էր համարվում: Իրար ետևից սկսում են թողարկվել Սելինի անգլալեզու և ֆրանսալոզու ալբոմները, որոնք վաճառվում էին մեծ քանակությամբ:

1988 թ.-ը ճակատագրական է դառնում Սելին Դիոնի համար թե անձնական կյանքում, թե մասնագիտական: Այս տարի նա հաղթում է «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում' Ne partez pas sans moi երգով: Շուրջ 600 միլիոն մարդ Եվրոպայից, ԽՍՀՄ-ից, Ճապոնիաից, Ավստրալիայից հնարավորություն ունեցան լսելու նրա կենդանի կատարումը: Սելինն արդեն համաշխարհային ճանաչում ուներ:

Այս թվականին էլ Սելինի և նրա պրոդյուսեր Ռենեի հարաբերությունները զուտ ընկերականից վերածվում են ավելի էական հարաբերությունների: Նրանք հայտարարում են իրենց միասնության մասին: Դրան անմիջապես հաջորդում են մարդկանց մեկնաբանությունները: Շատերի կարծիքով, դա հաշվենկատ քայլ է Սելինի կողմից' հօգուտ իր կարիերայի: Մյուսներն էլ այլասերված էին համարում Ռենեին'իրենից 26 տարի փոքր աղջկան սիրելու համար: Երբ նրանք ծանոթացել էին, Ռենեն 38 տարեկան էր, իսկ Սելինը' 12: Քչերն էին հավատում, որ դա իսկապես սեր է: Նախքան նրանց հարաբերությունները Ռենեն արդեն 2 անգամ ամուսնացել էր: 3-րդ ամուսնությունը եղավ վերջինը: 1994 թ. Սելին Դիոնն ու Ռենե Անժելիլը ամուսնացան:

Նրանց հարսանիքը համարվեց շոու բիզնեսի պատմության մեջ ամենաշքեղներից մեկը: Նորաստեղծ զույգին շնորհավորելու էին եկել մոտ 1000 մարդ: «Եթե ես այսօր այն Սելին Դիոնն եմ, որին բոլորը սիրում և հարգում են, ապա այդ ամեն համար ես պարտական եմ նրան' Ռենեին»:

1997թ. Ջեյմս Քեմերոնը հրավիրում է Սելին Դիոնին կատարելու My Heart Will Go On երգը, որ դարձավ «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքը: Այն դարձավ նաև համաշխարհային շուկայում Սելին Դիոնի այցեքարտը:

1998թ. այս երգը ստացավ «Օսկար» և 1999-ին 3 «Գրեմմի»: Եթե կային մարդիկ, որոնց դեռ անհայտ էր Սելին Դիոնի անունը, այս երգից հետո դարձան նրա երկրպագուները, հանդիսատեսը կամ ուղղակի ունկնդիրը: Սելին Դիոնն իր կարիերայի բարձունքում էր: Նա դուետներ է կատարում Բարբրա Սթրեյզանդի, Բրայն Ադամսի, Բի Ջիսի, Կերոլ Կինգի, Լուչիանո Պավարոտիի, Անդրեա Բոչելիի, Շերի, Գարուի և համաշխարհային ճանաչում ունեցող այլ աստղերի հետ: «Իմ կյանքի ամենամեծ հաջողությունն էր ինձ համար, երբ հնարավորություն ստացա երգելու Բարբրա Սթրեյզանդի հետ: Երբ փոքր էի ու հեռուստացույցով տեսնում էի նրան, երազում էի երբևէ տեսնել նրան թեկուզ հեռվից, թեկուզ որևէ համերգի ժամանակ»: Երբ Բարբրա Սթրեյզանդը Սելին Դիոնին ասում է, որ հիանալի ձայն ունի, Սելինը սկսում է արտասվել:

1999-ին Սելինի ամուսնու' Ռենե Անժելիլի մոտ բժիշկները կոկորդի ուռուցք են հայտնաբերում: Տեղի է ունենում այն, ինչին չէր հավատում անգամ ինքը' երգչուհին: Նա որոշում է թողնել բեմը և նվիրվել ընտանիքին: «Ես թողեցի բեմն ու դարձա խնամակալ ամուսնուս համար: Ես ամբողջովին հրաժարվել էի երգից: Դուրս չէի գալիս տնից, չէի հանդիպում ոչ ոքի, միայն ամուսնուս կողքին էի»:


Երկար ժամանակ քիմիաթերապիա անցնելուց հետո Ռենեն սկսում է առողջանալ: Բժիշկները հավատացնում էին զույգին, որ նրանք այլևս չեն կարողանա երեխա ունենալ: Սելինի երազանքները մի վայրկյանում հօդս են ցնդում: Բայց նրանք չեն հանձնվում:

Սելինն իմացավ իր հղիության մասին հենց այն օրը, երբ բժիշկները հայտարարեցին, որ իր ամուսինն ամբողջովին առողջ է: «Ինձ թվում է՝ ես բնությունից տրված երջանկություն ունեմ: Խոսքն այն փոքրիկ հաջողությունների մասին չէ, ինչպես պլատինե ալբոմը կամ ճանաչվածությունը, այլ իսկական երջանկության մասին, որ միշտ հանկարծակիի է բերում քեզ: Այն կարծես երկնքից թափվում է վրադ: Ես երբեք դա այդքան լավ չեմ գիտակցել, ինչպես 2001 թվականին»:

2001 թ. հունվարի 25-ին Սելին Դիոնն ու Ռենե Անժելիլը դառնում են մի հրաշք բալիկի ծնողներ: Երեխային կնքում են հենց այն եկեղեցում, որտեղ 7 տարի առաջ երդվել էին սիրել միմյանց:

2 տարվա դադարից հետո Սելին Դիոնը վերադառնում է ստեղծագործական կյանք: Սկսվում են համերգները, հարցազրույցներն ու շոուները: «Աննկարագրելի զգացում է, երբ հանդիսատեսը ոտքի է ելնում քո կատարումից: Ես նորից զգացի այն ջերմությունը, առանց որի թվում էր' չէի կարող անգամ մեկ օր»: Վերադառնալով առաջվա գրաֆիկին և նունիսկ ավելի ծանրաբեռնելով այն' Սելինը մոռանում է սեփական առողջության և նույնիսկ փոքրիկի հետ ժամանակ անցկացնելու մասին: «Ես կարոտում էի փոքրիկիս: Գրեթե միշտ տեսնում էի նրան քնած: Հաճախ գիշերները չէի քնում և ժամերով նայում էի փոքրիկիս ու արտասվում»:

2000թ. սկսած 10 տարվա ընթացքում Սելին Դիոնը թողարկում է 10-ից ավելի ալբոմներ, արժանանում «Գրեմմի», «Ֆելիքս» և World music awards մրցանակների: 2004 թ. հունվարի 6-ին Հոլիվուդի փառքի ծառուղում Սելին Դիոնը ստացավ իր անունով աստղը և նվիրեց այն հորը, որը չհասցրեց ներկա գտնվել այդ արարողությանը' մահանալով ընդամենը մի քանի օր առաջ:

2010 թ. Սելինն ու Ռենեն հայտնում են հանրությանը, որ երեխաների են սպասում: Այո, երեխաների' զույգ տղաների: 42 տարեկանում Սելինը դարձավ զույգ տղաների մայր: «Մեր սերն այնքան մեծ է, որ ուզում ենք բոլորը դա զգան: Մեր երեխաները մեծանում են ամենաանկեղծ սիրո ու հոգատարության մեջ»:

Սելին Դիոնի ճանապարհը դեպի համաշխարհային ճանաչում շատ հարթ է եղել, բայց ոչ դյուրին: Նրա տաղանդը գնահատել են ամենուր: Սակայն քիչ չեն եղել խոչընդոտները: Նրա ընտանեկան կյանքը միշտ բուռն քննարկումների առիթ է եղել: Նրա ամուսնուն երկու անգամ մեղադրել են բռնաբարության մեջ, սակայն երկու անգամ էլ անմեղ ճանաչել: «Մարդիկ չարացել են: Բայց հակառակ բոլորին' մենք միասին ենք լինելու: Մենք ապացուցեցինք բոլորին, որ իմ ամուսինը հավատարիմ է ինձ: Մեր սերն այնքան փորձությունների միջով է անցնել, որ մենք հիմա միայն ուժ ենք ստանում' հաղթահարելով խոչընդոտները»: Հայտնի Forbes ամսագիրը Սելին Դիոնին դասել է ամենաշատ վաստակող կանանց ցուցակում, որտեղ Օփրա Ուինֆրիից և Մադոննայից հետո 3-րդ տեղում Սելին Դիոնն է, որի տարեկան եկամուտը կազմել է 100 միլիոն ԱՄՆ դոլար:


Իմ ձայնը կապող օղակ է իմ էմոցիաների, հոգու, մտքերի, երազանքների և արտաքին աշխարհի միջև: Նա է իմ հաղթանակների և երջանկության աղբյուրը:

Ես շատ վաղ եմ սովորել մարդկանց հանդպես սիրալիր լինել: Ինձ սովորեցրել են ծնողներս, այն մարդիկ, ում հետ աշխատել եմ: Հիմա դա իմ բնավորության մի մասն է:

Իմ կյանքում երկու կին կա, որոնք ինձ համար իդեալական են և օրինակ: Անձնական կյանքում մայրս է, իսկ շոու բիզնեսում՝ Բարբրա Սթրեյզանդը, որն ինձ համար աշխարհի ամենահետաքրքիր երգչուհին է:

Ես երջանիկ աստղի տակ եմ ծնվել:

Ես շատ փոքր բերան ունեմ, բարակ շուրթեր, մեծ քիթ: Մի հոնքս ավելի ներքև է և հաստ, քան մյուսը: Ես միշտ երազել եմ ունենալ ավելի կլոր դեմք, մարգարտե ճերմակությամբ ատամներ… Բայց ինձ դուր են գալիս իմ մազերը և ոտքերը: Ես նույնիսկ լսել եմ, որ գեղեցիկ մեջք ունեմ: Այնպես որ հուսահատվել չեմ պատրաստվում:

Ամենից առաջ ես կին եմ: Ուզում եմ ազատ ժամանակ, որպեսզի բաց աչքերով նայեմ կյանքին: Ուզում եմ ապրել ամեն վայրկյանով, զգալ ակնթարթը, որպեսզի ապրեմ կյանքի այն փոքր ուրախությունները, որոնցից զրկել է ինձ կարիերաս:

Իմ կյանքը հեքիաթ է, և ես դա գիտեմ…


                                                                                                                                      Նելլի  Ղարիբյան

Դիտվել է 10693 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Դիանան և Դոդին. արքայադստեր վերջին սիրավեպի անհայտ մանրամասները

23.09.2026
1997 թվականի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների ականատեսները պատմում են Ուելսի արքայադստեր անսպասելի քաջության մասին, որն իր վրա էր վերցրել գայթակղողի դերը։

Նրան համարում են աշխարհի ամենագեղեցիկ կինը․ Էլլա Ռուբին

21.08.2026
Երիտասարդ դերասանուհուն համեմատում են Էն Հեթուեյի, Ջուլիա Ռոբերտսի, Վայնոնա Ռայդերի և 90-ականների և 2000-ականների այլ խորհրդանիշների հետ։

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Շարլիզ Թերոնի գեղեցիկ ոտքերի գաղտնիքը. հիշեք այս երեք հիմնական վարժությունները

09.07.2026
Դերասանուհին հպարտանում է ոչ միայն հաջողակ կարիերայով, այլև գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ։

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված էր ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1100 անգամ
20.10.2026
Դիտվել է 286 անգամ
21.10.2026
Դիտվել է 237 անգամ
22.10.2026
Դիտվել է 185 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster