Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչպես պահպանել հարաբերությունները և չխանդել. 7 խորհուրդ

28.12.2017

Նախ և առաջ, անհրաժեշտ է հասկանալ, որ խանդը նորմալ զգացմունք է հարաբերությունների մեջ: Այլ բան է, երբ այն անցնում է թույլատրելի սահմանները և մարդիկ սկսում են հետևել, հեռախոսները նայել:

Այս ամենն ինքնավստահության պակասի, անբավարար վստահության արդյունք է, ինչը անխոս, կարող է բերել հարաբերությունների խզմանը: Որպեսզի դա տեղի չունենա հետևեք ներքոնշյալ խորհուրդներին:

Եվ այսպես ինչ պետք է անել.

Հասկանալ պահը, երբ խանդը անցնում է սահմանը

Դեպքերի մեծամասնությունում, երբ մարդուն տիրում է խանդը, նա սկսում է իրեն ագրեսիվ պահել առանց բերելու որևէ հակափաստարկ կամ առանց ասելու որևէ բան, թե ինչն է նրան իրականում բարկացնում ու անհանգստացնում: Սա շատ կարևոր քայլ է խանդի զգացմունքներից ազատվելու համար:

Փորձել հարաբերություններին կողքից նայել

Պետք է փորձել նայել իրավիճակին ընկերոջ տեսանկյունից, ով իմացել է ձեր իրավիճակի մասին և պատկերացնել, թե ինչպես դուք նրա տեղը կարձագանքեիք դրան: Կանհանգստանայի՞ք նրա փոխարեն, թե կհամարեիք, որ դա նորմալ իրավիճակ է: Գնահատելով ձեզ և ձեր հարաբերությունները կողքից, կարելի է ավելի շատ պարզության և ըմբռնման հասնել ու խուսափել խանդի բռնկումներից:

Խանդի առաջացումը չի նշանակում, որ դավաճանություն է տեղի ունեցել

Եթե ինչ-որ մեկի մոտ սկսել են առաջանալ խանդի զգացմներ, ապա դա ընդհանրապես չի նշանակում, որ դրանք հիմնավորված են: Եթե սիրելի մարդը նկատվել է հակառակ սեռի ներկայացուցիչների ընկերակցությամբ, ապա դա ոչինչ չի նշանակում: Ամենայն հավանականությամբ նրանց մոտ գործնական հարաբերություններ են: Սակայն, եթե դա ձեզ անհանգստացնում է, ապա ուղղակի պետք է զրուցել սիրելիի հետ: Նա կարող է հանգստացնել և ամեն ինչ բացատրել: Ցանկացած դեպքում՝ ձեր միջև չասված որևէ բան չի մնա:

Պայքարել ցածք ինքնագնահատականի դեմ

Եթե մեկը կարծում է, որ իր երկրորդ կեսը կարող է հետաքրքրվել հակառակ սեռի այլ ներկայացուցիչով, ուրեմն նրա մոտ ինքնագնահատականը ցածր է: Իսկ եթե մարդը համոզված է, որ նա գրավիչ է, գեղեցիկ և խելացի, որ իր հետ ձանձրալի չէ, ապա նա չի խանդի իր սիրելիին: Ցածր ինքնագնահատականից ազատվելու համար պետք է հետևեք ինքներդ ձեզ և զբաղվեք ինքնազարգացմամբ:

Սովորել դրական մատածել

600x580

Եթե մարդու ուղեղը միշտ լցված է տխուր մետքերով և եթե նա միշտ կարծում է, որ իրեն դավաճանում են, ապա պետք է փորձել ոչ բարդ մեթոդներ, օրինակ, փոխել բացասական մտքերը դրականի: Եվ որ պահին բացասական միտքը հայտնվի ձեր ուղեղում, միանգամից հակառակն ասեք ինքներդ ձեզ, անկեղծորեն հավատալով ձեր ասածին:

Սկսել ինքնազարգանալ

Անհրաժեշտ է հասկանալ, որ ցանկացած մարդ առանձին անհատականություն է, չնայած նրան, որ սիրում է իր երկրորդ կեսին և պատրաստ է նրան տրամադրել մնացած կյանքը: Սակայն այս ամենն արժեք ունի միայն այն դեպքում, երբ ինքն ինքնահաստաված անձնավորություն է: Որպեսզի նա ժամանակ չունենա տխուր մտքերի և անգործ տանը չնստի՝ պետք է գտնի հետաքրքիր զբաղմունք, որը նրան հաճույք  կպարգևի:

Պետք չէ ընկերական հարաբերությունները խանդի առիթ համարել

Եթե ձեր սիրելի անձնավորությունը ընկերություն է անում հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, ապա դրանում որևէ վատ բան չկա, առավել ևս, եթե նրանց ընկերությունն արդեն շատ տարիներ է տևում:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 12740 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն

27.05.2026
Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։

Ամուսնուս չեմ սիրում, բայց վախենում եմ թողնել նրան. հոգեբաններնն ունեն իրենց լուծումները

24.03.2026
Ինչպես հաղթահարել բաժանվելու վախը և պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար։

Խնդիրն ի՞մ, թե՞ ամունուս մեջ է․ ինչո՞ւ են կանայք սեր փնտրում մեկ այլ տեղ

03.03.2026
Անհավատարմության թեման տաբու է, և շատերը դատապարտում են նրանց, ովքեր դավաճանում են իրենց զուգընկերներին: Բայց արդյո՞ք դա իսկապես այդքան միանշանակ է:

Կանանց 5 գործողություն, որոնք տղամարդիկ համարում են սիրախաղ

17.02.2026
Երբեմն կինը կարող է ժպտալ և հարցնել իր ընկերոջ կյանքի մասին՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու։ Սակայն տղամարդն այս ազդանշաններն ընկալում է որպես համակրանք և հետաքրքրություն։

Որտեղ փնտրել ամուրի տղամարդու

05.02.2026
Միայնակ աղջիկներն ու կանայք երազում են հանդիպել հետաքրքիր և միայնակ տղամարդկանց։ Բայց որտե՞ղ կարելի է գտնել նրանց:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-06-2026 09:42
Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։
17-06-2026 09:40
Մի ամբողջ 67 տարի (1940 թվականից) KFC ընկերությունը հույժ գաղտնի էր պահում հավի պատրաստման բաղադրատոմսը և ահա վերջերս Chicago Tribune թերթը հրապարակել է այն: «11 կանաչիների և համեմունքների» օրիգինալ բաղադրատոմսը խմբագրությանը բացահայտել է գնդապետ Սանդերսի զարմիկը: Տղամարդը գտել է այն KFC-ի հիմնադրի երկրորդ կնոջ գրառումներում:
17-06-2026 09:40
Մի ամբողջ 67 տարի (1940 թվականից) KFC ընկերությունը հույժ գաղտնի էր պահում հավի պատրաստման բաղադրատոմսը և ահա վերջերս Chicago Tribune թերթը հրապարակել է այն: «11 կանաչիների և համեմունքների» օրիգինալ բաղադրատոմսը խմբագրությանը բացահայտել է գնդապետ Սանդերսի զարմիկը: Տղամարդը գտել է այն KFC-ի հիմնադրի երկրորդ կնոջ գրառումներում:
17-06-2026 09:37
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակչում «Նյու Յորք Նիքսի» հաղթանակից հետո Լոս Անջելեսում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ոստիկանները գնդակահարել են մի շան՝ տիրուհու տոնական ճիչերը շփոթելով հնարավոր պատահարի մասին ազդանշանի հետ, հաղորդում է NBC News-ը։
16-06-2026 10:50
Հեռուստահաղորդավարուհի և մոդել Թայրա Բենքսը դատական հայց է ներկայացրել Netflix-ի դեմ՝ հոսքային ծառայությանը մեղադրելով զրպարտության մեջ «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» ռեալիթի շոուի մասին պատմող «Reality Check: Inside America's Next Top Model» վերնագրով վավերագրական ֆիլմի համար, հաղորդում է The Hollywood Reporter-ը։ Թայրա Բենքսը հարցազրույց է տվել վավերագրական ֆիլմի համար, որը տևողությունը 3.5 ժամից կրճատվել է մինչև 16 րոպե, նրա խոսքերը կտրվել են համատեքստից և խմբագրվել՝ աղավաղելով դրանց սկզբնական իմաստը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.06.2026
Դիտվել է 677 անգամ
11.06.2026
Դիտվել է 402 անգամ
16.06.2026
Դիտվել է 219 անգամ
17.06.2026
Դիտվել է 138 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster