«Ափսոս, ախր նա կարող էր լավ սերֆինգիստ դառնալ». ահա թե ինչ ասաց աշխարհը, երբ լսեց Բետանի Համիլտոնի հետ կատարված դժբախտության մասին:
13-ամյա Բետանի Համիլտոնը, ով իր տարիքային խմբում սիրողական սերֆինգի չեմպիոնուհի էր, 2003 թ. հոկտեմբերի 31-ին ընկերուհու հետ գնաց Տունելզ Բիչ ծովափ սերֆինգով զբաղվելու: Երբ նա սկսեց ձախ ձեռքով օգնել իրեն ջրում և, աջ ձեռքով տախտակից բռնվելով, ոտքի կանգնել, նրա վրա շնաձուկ հարձակվեց: Ամեն ինչ կատարվեց հաշված վայրկյանների ընթացքում: Շնաձուկը ուսից պոկեց աղջկա ձախ ձեռքն ամբողջությամբ: Հետո հիվանդանոցում Բետանին պատմեց, որ այդ պահին իրեն օգնության է հասել սերֆինգիստ Հոլդ Բրանչալդը և ափ հանել:
Երբ Բետանիին տեղափոխեցին հիվանդանոց, բուժող բժիշկը' Դեւիդ Ռովինսկին, ապշեց. «Շնաձուկը պոկել է ամբողջ ձեռքը: Նա արյան 60 տոկոսը կորցրել է: Անգամ մեծահասակ մարդը չէր դիմանա դրան, իսկ նա դիմացավ»:
Բետանիին վիճակված էր զարմացնել ոչ միայն բժիշկներին ու ընկերներին, այլև դեպքից հետո իրեն «ցավակցող աշխարհին»: Եվ նա զարմացրեց, երբ դեպքից մեկ ամիս անց վերադարձավ ու նորից սկսեց զբաղվել սիրելի ջրային մարզաձևով:
Այժմ էլ իր տարիքային խմբի սերֆինգիստների լավագույն հնգյակում նա իր տեղն ունի: Իսկ այս տարվա սկզբում նկարահանվել է սերֆինգի մասին մի ֆիլմում ' միաժամանակ նշելով, սակայն, որ չունի հավակնություններ Հոլիվուդ մտնելու. «Ինձ համար սերֆինգից կարևոր ոչինչ չկա: Ես սիրում եմ ջրի տարերքը և միակ ցանկությունս կատարելագործվելն է, որ կարողանամ ավելի ու ավելի մեծ ալիքներ նվաճել»:
Իր արատի մասին խոսել չի սիրում. «Ես շատ բաների միջով եմ անցել ու շատ բան եմ սովորել: Երջանիկ եմ ինձ համարում, որովհետև զբաղվում եմ սիրելի գործով: Աշխատում եմ չբարդացնել կյանքս, այլ դառնալ ավելի լավը: Ախր դա հիանալի է»:
10-11-2026 10:52 Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55 Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
09-11-2026 10:50 Այսօրվանից սկսվում են «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության գլխավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս տարի «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի 75-րդ անգամ: Այս առիթով կազմակերպիչները խոստանում են անհավանական տոնակատարություն, որին կհետևի ամբողջ աշխարհը:
09-11-2026 10:26 Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 06:41 Sunday Times-ի վարկանիշային աղյուսակը բացահայտել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց՝ ըստ նրանց մասնագիտությունների: Այս տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կարողությունը կազմում է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ: Չարլզի կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է նրա հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կարողությունը, որը, ըստ անցյալ տարվա վարկանիշային աղյուսակի, ուներ մոտավորապես 370 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա զարմանալի չէ, քանի որ Չարլզը գուցե բրիտանացի ժողովրդի շրջանում ամենասիրված միապետը չէ, բայց նա հաջողակ գործարար է: