Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

5 կարծրատիպ հարաբերությունների մասին, որոնք այլևս արդիական չեն

16.10.2017

Տղամարդու և կնոջ միջև հարաբերությունները մշտական, անվերջանալի թեմա են: Այստեղ գործում են իռացիոնալ մեխանիզմներ և մշակութային կոդեր, որոնք շարժողական են և մշտապես փոխվում են: Այն, ինչ 10 տարի առաջ համարվում էր ժողովրդական իմաստություն, այսօր արդեն կեղծ-ճշմարտություն է:

Ահա, թե որ կարծրատիպերն այլևս արդիական չեն.

Կնոջ ուժը իր թուլության մեջ է

Դեռևս Շեքսպիրն ու Դյուման են ասել, որ կնոջ ուժը նրա թուլության մեջ է: Իբրև թե, օգտագործելով այդ ուժը, կինը ունակ է և արարել, և քանդել՝ տղամարդու մեջ արթնացնելով աջակցին և պաշտպանին: Իրականում կնոջ ուժը տղամարդու հանդեպ նրա նրբության, ըմբռնման և բաց լինելու մեջ է, սակայն ոչ՝ նրա անպաշտպանության և անօգնականաության:

600x580

Հարաբերությունը ծանր աշխատանք է

Ավելի անիմաստ զբաղմունք չկա, քան փոխել զույգին և կոտրել ինքդ քեզ: Եթե հարաբերություններում դժվար է գոյատևել, ուրեմն դուք սխալ ճանապարհին եք: Դժվար չպետք է լինի, հարաբերությունների մեջ լինելու իմաստը իրար երջանկացնելու, ուրախացնելու, աջակցելու մեջ է, այլ ոչ թե կյանքն ավելի բարդացնելու:

600x580

Տղամարդիկ սիրում են «վատ» կանանց

Այս կարծիքը միշտ սխալական է եղել, ոչ ոք չի ցանկանում կոնֆլիկտային և հիստերիկ կնոջ հետ գործ ունենալ: Ավելի շատ դա խառնում են «ակտիվ» բառի հետ: Իրականում ուժեղ սեռի ներկայացուցիչներին հետաքրքում են խիզախ, իրենց զգացմունքները բաց արտահայտող և բարձր ինքնագնահատական ունեցող կանայք:

600x580

Տղամարդիկ վախենում են ուժեղ կանանցից

Սա նույնպես կորցրել է իր արդիականությունը ժամանակակից հասարակության մեջ: Ավելի արդար կլինի նկատել, որ ուժեղ կանանցից վախենում են թույլ տղամարդիկ, իսկ ազդեցիկներն ընտրում են զարգացած և ինքնավստահ կանանց:

600x580

Բոլոր կանայք երազում են ամուսնության մասին

Այն կարծրատիպը, որ կնոջ կյանքի միակ նպատակն ամուսնությունն է՝ զարգացնում են տարբեր կառույցները, այդ թվում՝ փայլուն ամսագրերը և ամուսնական ինդուստրիան, որոնք ավելի շատ կենտրոնացած են հարսնացուների և ոչ՝ փեսացուների վրա:

Առաջնահերթություններ դնելով  ժամանակակից կինն ամուսնությանն առաջին տեղը չի տալիս՝ նախընտրելով զբաղվել ինքնազարգացմամբ: Ավելին, աղջիկների ամուսնութան ձգտումը նույնիսկ ծնել է համոֆոբիա՝ ամուսնության վախ, և, ի դեպ, ոչ միայն կանաց, այլև տղամարդկանց մոտ:

600x580

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11229 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-07-2026 11:34
Ջենիֆեր Լոպեսի շքեղ ծննդյան երեկույթը Փարիզում. 8 կերպար, 400,000 դոլար և սպորտային մեքենայի գնով զգեստ: Հուլիսի 24-ին երգչուհին դարձավ 57 տարեկան, իսկ անցյալ շաբաթավերջին նա շքեղ տոնակատարություն կազմակերպեց իր անունով: «Երբ շարունակում ես առաջ շարժվել, միայն ավելի լավն ես դառնում», - այսպես է աստղը նկարագրել ծերացման մասին իր մտքերը:
28-07-2026 11:27
Մալայզիացի տղամարդը կնոջը հայտնել է իր ամուսնալուծության մասին՝ Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո, որը տեղի է ունեցել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում։ AsiaOne-ի տվյալներով՝ խաղից առաջ նա գրազ է եկել ընկերոջ հետ, որ կբաժանվի կնոջից, եթե թիմը պարտվի, և խաղից հետո կատարել է խոստումը։ Կինը խոստովանել է, որ շփոթված է և չգիտի՝ ինչ անել։
28-07-2026 10:53
Հարավային Դերբիշիրն ընտրատարածքը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Սամանթա Նիբլեթը մտադիր է հասարակությանը ազատել սեքս-խաղալիքների և ինտիմ կյանքի շուրջ առկա ամոթից ու տաբուներից, գրում է Independent-ը։ Լեյբորիստ քաղաքական գործիչը հումորով է մոտենում այն փաստին, որ մամուլում իրեն կնքել են «սեքս-պատգամավոր»։ Սամանթա Նիբլեթը թերթերի առաջին էջերում է հայտնվել այն բանից հետո, երբ իր խորհրդարանական գործընկերներին կատակով առաջարկել էր իրենց հետ հետ սեքս-խաղալիքներ տանել Վեստմինստերյան պալատ, ինչից հետո կոչ էր արել երկրում «սեքսի ամառ» կազմակերպել։
28-07-2026 04:25
Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի դուստրը պաշտոնապես հրաժարվել է հոր ազգանունից, որի հետ երկար ժամանակ չէր շփվել: Ինչպես հայտնի է դարձել Page Six-ին, 20-ամյա Սուրին փոխել է այն մոր երկրորդ անունով՝ Նոել: Հստակ չէ, թե երբ է Սուրին փոխել իր ազգանունը պաշտոնական փաստաթղթերում, բայց նա մի քանի տարի է, ինչ հրապարակայնորեն ներկայանում է նոր անունով:
28-07-2026 01:21
77-ամյա Ալլա Պուգաչովան վերականգնվում է ոտքի կոտրվածքից, որը նրան անշարժացրել էր չորս ամիս։ Երգչուհին ներկայումս օգտագործում է ձեռնափայտ, և դրանից հրաժարվելու հնարավորությունը մնում է անորոշ, ՏԱՍՍ-ին ասել է նրա օգնականը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.07.2026
Դիտվել է 1139 անգամ
22.07.2026
Դիտվել է 416 անգամ
25.07.2026
Դիտվել է 355 անգամ
24.07.2026
Դիտվել է 303 անգամ
28.07.2026
Դիտվել է 104 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster