Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրը լիցքավորված սկսելու  վարժությունների կոմպլեքս. յոգա (լուսանկարներ)

23.04.2012

Այս վարժությունների կոմպլեքսը կոչվում է «Ողջույն արևին», որովհետև յոգերը կատարում են վաղ առավոտյան: Հնում մարդիկ շատ իմաստուն են եղել. նրանք իմացել են, թե լույսը որտեղից է գալիս, աղոթարաններ են հորինել և կառուցել դեպի արևելք, ամեն օր հայացքը հառելով արևին՝ նրանից խնդրել են աշխարհին խաղաղություն և մերձավորներին բարեկեցություն: Սակայն յոգերը կատարել են ավելին. նրանք մշակել են անթերի մի համակարգ, որը կոչվում է «Սուրյանամասկար» և թարգմանաբար նշանակում է «Ողջույն արևին» : Այս վարժությունների կոմպլեքսն ունի շատ հզոր բուժական ներգործություն: Ավելացնում է արյան հոսքը դեպի ողնաշար, զարգացնում մեջքի մկանները, հեռացնում է որովայնային ճարպերը, և բարելավում մարսողությունը: Վարժությունը կատարել դատարկ ստամոքսով: Կատարելու համար պահանջվում է լռություն, հանգստություն, մաքուր օդ, թեթև ու ազատ հագուստ:

Կանգնեք ուղիղ՝ ձեռքերի ափերը կրծքավանդակին հպած (ինքնագրկումով), շնչեք քթով (ինչքան հնարավոր է խորը), այնուհետև արտաշնչեք բերանով, ուժեղ և կտրուկ: Այնուհետև փակեք աչքերը, աշխատեք կենտրոնանալ, թուլացրեք լարվածությունը և մտովի մի քանի անգամ կրկնեք. «Ես լի եմ տիեզերական էներգիայով, ես հզոր եմ, ուժեղ, առողջ, և չկա ոչինչ, որ կարողանա ինձ անհանգստացնել» : Այս բոլորն ասեք հավատով և ներշնչանքով, որովհետև յոգայի փիլիսոփայության մեջ կա մի այսպիսի խոսք . «Դու այնպիսին ես, ինչպիսին քո մտքերն են»: Միտքը էներգիա է, և ինչ մտովի ներշնչեք, այն ել կտրվի Ձեզ, և այն տրվելու է Ձեզ Ձեր ներսից:

Վարժություն 1. Կանգնեք ուղիղ, ոտնաթաթերն իրար կողք, ձեռքերի ափերը մոտեցրեք կրծքավանդակին, կարծես աղոթելու ժամանակ, համոզվեք, որ Ձեր քաշը հավասարապես բաշխված է ամբողջ մարմնով, ապա արտաշնչեք:

Վարժություն 2. Խորը շունչ քաշելիս ձեռքերը բարձրացրեք վեր, կատարեք «Կամուրջ» վարժությունը. կոնքերը առաջ բերեք, ոտքերը և ծնկները՝ ուղիղ, թուլացրեք պարանոցը:

Վարժություն 3. Կատարեք քթով խորը շունչ, ապա արտաշնչելով խոնարհվեք դեպի ներքև այնպես, որ ձեռքերը ոտքերի մատների հետ հավասար կպած լինեն հատակին, իսկ եթե չեք կարողանում, ապա ուղղակի խոնարհված մնացեք դեպի ոտքերը, ուշադիր եղեք, որ ծնկները չծալվեն:

Վարժություն 4. Կատարեք խորը շունչ, ապա աջ ոտքը տարեք հետ և ձգեք, ինչքան կկարողանաք: Ծունկը դրեք հատակին, ձեռքերի ափերը դրեք հատակին, ծնոտը բարձրացնելով՝ նայեք դեպի վեր, ինչքան հնարավոր է:

Վարժություն 5. Խորը շունչ քաշեք, ապա կատարեք շնչապահում, ետ տանելով մյուս ոտքը, և պահեք Ձեզ ձեռքերի և ոտքերի մատների վրա: Գլուխը և մարմինը պետք է լինեն մեկ ուղիղ գծի վրա: Ձեռքերը դրեք գետնին, ափերի միջև գտեք մի կետ և նայեք այդ կետին:

Վարժություն 6. Արտաշնչելով ծնկներն իջեցրեք հատակին, այնուհետև՝ կուրծքը և ճակատը: Կոնքը պահեք բարձր, իսկ ոտնաթաթերը՝ դեպի ներս ծալված:

Վարժություն 7. Խորը շնչելով դանդաղ բարձրացնել գլուխը և տանել հետ, ինչքան հնարավոր է, ապա բարձրացրեք իրանը և ուսերը: Ազդրերը և ծնկները կտրեք գետնից: Ձեռքերով պահեք իրանը, որպեսզի այն նորից չիջնի գետնին:

Վարժություն 8. Շնչելով կոնքը իջեցրեք, ոտնաթաթերը ուղղեք և ձգեք դեպի ներս: Ոտքերը պահեք իրար կողք, իսկ ուսերն իջեցրեք:

Վարժություն 9. Կատարեք խորը շունչ, ապա ձախ ոտքը տարեք հետ և ձգեք, ինչքան որ կկարողանաք: Ծունկը դրեք հատակին, ձեռքերի ափերը դրեք հատակին, ծնոտը բարձրացնելով՝ նայեք դեպի վեր, ինչքան հնարավոր է:

Վարժություն 10. Արտաշնչելով ձախ ոտքը բերեք դեպի առաջ և ձեռքերի ափերը դնելով գետնին՝ մնացեք այդ դիրքով' առանց ծնկները ծալելու:

Վարժություն 11. Խորը շունչ քաշելիս ձեռքերը բարձրացրեք վեր, կատարեք կամուրջ վարժությունը. կոնքերը առաջ բերեք, ոտքերը և ծնկները ՝ ուղիղ, թուլացրեք պարանոցը:

Վարժություն 12. Արտաշնչելով վերադարձեք սկզբնական դիրքին, և կանգնեք ուղիղ, ձեռքերը միացնելով՝ կատարեք նամաստե:

LN-ի համար կազմեց Հայաստանի յոգայի ֆեդերացիայի (armyoga.am) նախագահ Հակոբ Բաղդասարյանը:

Լուսանկարները՝ Հայաստանի յոգայի ֆեդերացիայի

Դիտվել է 38605 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ներել դավաճանությունը. գործնական առաջարկություններ և հոգեբանի 4 խորհուրդ

30.10.2026
Պարզենք, թե ինչպես ներել անհավատարմությունը, պահպանել հարաբերությունները և չկորցնել ինքներս մեզ։

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
30-10-2026 00:08
Քրիստինա Ագիլերան, որի «անճանաչելի» արտաքինը նախկինում քննարկվում էր համացանցում, կեցվածք է ընդունել ամբողջությամբ մերկ։ Լուսանկարում, որը հայտնվել է Instagram-ում, 45-ամյա երգչուհին կեցվածք է ընդունել լոգարանում։ «Վերջնական շտրիխներ xtinaween-ից առաջ», - լուսանկարը մակագրել է Ագիլերան։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1777 անգամ
27.10.2026
Դիտվել է 336 անգամ
28.10.2026
Դիտվել է 267 անգամ
29.10.2026
Դիտվել է 197 անգամ
30.10.2026
Դիտվել է 151 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster