Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

5 պայման ամուր ամուսնության համար

17.07.2017

Այսօր ընտանիքները այնպիսին չեն, ինչպես 100 տարի առաջ: Եթե առաջ մարդիկ ընտանեկան միություն կազմելով հասկանում էին, որ ամբողջ կյանք միմյանց հետ պետք է անցկացնեն, ապա այսօր բոլորի մոտ կա հույս, որ եթե ինչ-որ բան այնպես չլինի, միշտ կարելի է բաժանվել:

Երբ ամեն ինչ մտածվածի կերպ չի գնում, ապա այդ հույսն ավելի և ավելի է սկսում կլանել, դրդելով վտանգավոր քայլի: Բաժանումը եղել է և միշտ կլինի հոգեկան վնաս պատճառող իրադարձություն։ Առավել ևս, եթե ընտանիքում կան երեխաներ, քանի որ վերջիններս ավելի ծանր են դա տանում: Այդ պատճառով հոգեբանները խորհուրդ են տալիս գիտակցաբար մոտենալ զույգի ընտրությանը և ընտանիք կազմելուն: Նույնիսկ հասուն մարդիկ ամուսնանալով մինչև վերջ չեն գիտակցում, թե ինչ է իրենց սպասում: Սակայն, եթե կա որոշում սիրելիի հետ կապել կյանքը, ուրեմն ընտանիքը կլինի ամուր և կհաղթահարի բոլոր դժվարությունները:

Ինչի՞ վրա է հիմնվում երջանիկ և ամուր ամուսնությունը: Ահա 5 պայման:

Ընդհանուր նպատակ՝ լինել երջանիկ

Ոչ թե դառնալ երջանիկ, ոչ թե կառուցել երջանկություն, այլ լինել երջանիկ: Ընդհանուր նպատակները կարևոր պայման են մարդկանց միավորման համար: Ընդհանուր նպատակը իհարկե տարբեր կարղ է լինել՝ հիպոտեք վճարել, երեխաներին ոտքի կանգնացնել: Այս բոլորը կարճաժամկետ, ապագային միտված ծրագրերն են, այլ ոչ ներկային: Երջանիկ լինելու նպատակը միշտ արդիական է և այն իրականանում է ամեն պահ: Հենց այսպիսի դրվածքն է ամրացնում ընտանիքը, այն դարձնում կայուն և անխոցելի: Եթե հարաբերություններն ընտանիքում հիմնվում են այդպիսի նպատակի վրա, ապա մարդիկ կարողանում են կանգուն մնալ, պահպանել վստահությունը, սերը և ամեն լուսավորը, ինչ կա նրանց միության մեջ:

Ընդունված որոշում՝ սիրել և միասին լինել

Կարելի է խոսել այն մասին, որ մարդկանց միավորում է սերը, համակրանքը, կապվածությունը, կիրքը: Այս բոլորն ամուր ընտանիքի շատ լավ հասկացություններ և բաղադրիչներ են: Սակայն այսօր սեր հասկացությունը այնքան է փոխվել, որ մարդկանց մեծամասնությունը չի հասկանում իրականում դա ինչ է: Սերը համալիր է, ծավալուն, սակայն այն հիմնվում է կայացած որոշման վրա: Ասելով «ես սիրում եմ քեզ», պետք է հասկանալ ոչ թե փորի մեջ թռնող թիթեռնիկներ կամ մթագնած գիտակցություն, այլ սեր խոստովանելով դուք ասում եք՝ «ես ընտրել եմ քեզ և որոշում ընդունել սիրել քեզ անկախ ամեն ինչից»: Սա հիմնական տարբերությունն է: Բանն այն է, որ սիրահարվածությունը, կիրքը, կապվածությունը կենցաղի ծանրության տակ կոտրվում են և չեն դիմանում տարիքային փոփոխությունների: Իսկ սերը երբեք չի դադարում, այն հիմնված է կայացած որոշման վրա: Դա կոչվում է հոգիների հարազատություն, այլ ոչ թե երաժշտական ճաշակի, սովորությունների և այլ փոփոխական բաների համընկնում:

600x580

Համբերություն

Ինչ էլ որ ասեն բոլորը, համբերությունն ամուր ամուսնական միության անբաժան մասն է: Կյանքի ճշմարտությունն այն է, որ գոյություն չունեն կատարյալ մարդիկ: Կատարյալ մարդը երևակայության արդյունք է, այլ ոչ իրական մարդ, ում հետ կարելի է ամուսնանալ: Մեր և մեր զույգերի մոտ կան թերություններ և ինչ էլ լինի՝ ոչ մեկ չի կարող դառնալ կատարյալ: Այս դեպքում օգնության է հասնում համբերությունը: Համբերությունը լռակյաց հնազանդություն չէ և տառապանք, այլ գիտակցված որոշում, որը բխում է ընդունումից: Եթե սառը գլխով դատել, առանց զգացմունքների, ապա յուրաքանչյուր մարդու թերություններն, իրականում, մանրուքներ են:

Թիմային ոգի

Ընտանիքը թիմ է, որտեղ մարդիկ միավորված են ընդհանուր նպատակի շուրջ: Ամուր ընտանեկան զույգերն ամեն ինչ անում են թիմային ոգին բռնկելու համար: Կարևոր պահն այն է, որ ընտանիք-թիմը միավորվում է ոչ թե ինչ-որ բանի դեմ, այլ որոշակի նպատակի հասնելու համար: Թիմը մարդիկ են՝ միավորված ընդհանուր նպատակով, ովքեր միմյանց չեն դավաճանում, այլ ամեն ինչ անում են միասին առաջ շարժվելու համար: Այս թիմում ոչ մեկ չի հաշվում մյուսի ներդրումը հաջողության մեջ, դրա փոխարեն բոլորը լրացնում են միմյանց:

Նույն արագությունը

Եթե դիտել ընտանեկան կյանքը որպես ճանապարհ, ապա մարդիկ, ովքեր քայլում են դրանով, պետք է շարժվեն նույն արագությամբ: Առաջ շարժվելով ձեռք ձեռքի բռնած այս պայմանը բավականին հեշտ է կատարել: Սակայն եթե ինչ-որ մեկը կանգնում է կամ առաջ է ընկնում և նրանց միջև տարածությունը մեծանում է, ապա մեծ է միմյանց կորցնելու վտանգը: Այդ պատճառով ամուր ընտանեկան հարաբերությունների գրավականը նույն արագությամբ շարժվելն է: Եթե զույգերից մեկը հոգնել է, ինչը պատահում է նույնիսկ ամենաներդաշնակ հարաբերություններում, երկրորդն իր վրա պատասխանատվություն է վերցնում, որպեսզի շարժը շարունակվի: Երբեմն մենք միմյանց տանում ենք, որպեսզի կանգ չառնենք կամ ընդմիջում ենք անում, որպեսզի իրար հետ շարունակենք: Կարևորը միասին շարժվելն է:

Ինչպես տեսնում եք, չկա երջանիկ ընտանիքի նույն բաղադրատոմս, սակայն գոյություն ունեն որոշակի պայմաններ, որոնք ձևավորում են հաջողությունը հարաբերություններում: Ընտանեկան երջանկությունը հաճելի աշխատանք է, եթե իհարկե դրանում կա սեր:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 11754 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն

27.05.2026
Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։

Ամուսնուս չեմ սիրում, բայց վախենում եմ թողնել նրան. հոգեբաններնն ունեն իրենց լուծումները

24.03.2026
Ինչպես հաղթահարել բաժանվելու վախը և պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար։

Խնդիրն ի՞մ, թե՞ ամունուս մեջ է․ ինչո՞ւ են կանայք սեր փնտրում մեկ այլ տեղ

03.03.2026
Անհավատարմության թեման տաբու է, և շատերը դատապարտում են նրանց, ովքեր դավաճանում են իրենց զուգընկերներին: Բայց արդյո՞ք դա իսկապես այդքան միանշանակ է:

Կանանց 5 գործողություն, որոնք տղամարդիկ համարում են սիրախաղ

17.02.2026
Երբեմն կինը կարող է ժպտալ և հարցնել իր ընկերոջ կյանքի մասին՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու։ Սակայն տղամարդն այս ազդանշաններն ընկալում է որպես համակրանք և հետաքրքրություն։

Որտեղ փնտրել ամուրի տղամարդու

05.02.2026
Միայնակ աղջիկներն ու կանայք երազում են հանդիպել հետաքրքիր և միայնակ տղամարդկանց։ Բայց որտե՞ղ կարելի է գտնել նրանց:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-06-2026 09:42
Պաղպաղակի փոքր չափաբաժինը կարող է ժամանակավորապես թեթևացնել մրսածության որոշ ախտանշաններ։ Ըստ մասնագետների՝ պաղպաղակը չի բուժում վարակը և չի վերացնում հիվանդության պատճառը, սակայն կարող է նվազեցնել կոկորդի ցավը։ Սառը սնունդն ունի տեղային ցավազրկող ազդեցություն․ այն նեղացնում է լորձաթաղանթի անոթները, նվազեցնում այտուցը և որոշ ժամանակով թեթևացնում ցավային զգացողությունները։
17-06-2026 09:40
Մի ամբողջ 67 տարի (1940 թվականից) KFC ընկերությունը հույժ գաղտնի էր պահում հավի պատրաստման բաղադրատոմսը և ահա վերջերս Chicago Tribune թերթը հրապարակել է այն: «11 կանաչիների և համեմունքների» օրիգինալ բաղադրատոմսը խմբագրությանը բացահայտել է գնդապետ Սանդերսի զարմիկը: Տղամարդը գտել է այն KFC-ի հիմնադրի երկրորդ կնոջ գրառումներում:
17-06-2026 09:40
Մի ամբողջ 67 տարի (1940 թվականից) KFC ընկերությունը հույժ գաղտնի էր պահում հավի պատրաստման բաղադրատոմսը և ահա վերջերս Chicago Tribune թերթը հրապարակել է այն: «11 կանաչիների և համեմունքների» օրիգինալ բաղադրատոմսը խմբագրությանը բացահայտել է գնդապետ Սանդերսի զարմիկը: Տղամարդը գտել է այն KFC-ի հիմնադրի երկրորդ կնոջ գրառումներում:
17-06-2026 09:37
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակչում «Նյու Յորք Նիքսի» հաղթանակից հետո Լոս Անջելեսում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ոստիկանները գնդակահարել են մի շան՝ տիրուհու տոնական ճիչերը շփոթելով հնարավոր պատահարի մասին ազդանշանի հետ, հաղորդում է NBC News-ը։
16-06-2026 10:50
Հեռուստահաղորդավարուհի և մոդել Թայրա Բենքսը դատական հայց է ներկայացրել Netflix-ի դեմ՝ հոսքային ծառայությանը մեղադրելով զրպարտության մեջ «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» ռեալիթի շոուի մասին պատմող «Reality Check: Inside America's Next Top Model» վերնագրով վավերագրական ֆիլմի համար, հաղորդում է The Hollywood Reporter-ը։ Թայրա Բենքսը հարցազրույց է տվել վավերագրական ֆիլմի համար, որը տևողությունը 3.5 ժամից կրճատվել է մինչև 16 րոպե, նրա խոսքերը կտրվել են համատեքստից և խմբագրվել՝ աղավաղելով դրանց սկզբնական իմաստը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.06.2026
Դիտվել է 697 անգամ
11.06.2026
Դիտվել է 405 անգամ
16.06.2026
Դիտվել է 225 անգամ
17.06.2026
Դիտվել է 139 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster