Բուդդայի 6 պատվիրան` սիրո մասին
08.07.2017
Հին հնդկական փիլիսոփայության հիմնադր Բուդդա Շակյամունիի բուդդիզմի ուսմունքը մինչև հիմա չեի կորցնել իր արդիականությունը:
Ահա 6 հասարակ, սակայն իմաստուն խորհուրդներ, որոնք կօգնեն դարձնել հարաբերությունները ավելի երջանիկ և ներդաշնակ:
Սիրեք ձեզ
Առաջին քայլը դեպի իսկական սեր՝ սեփական անձին սիրելու անհրաժեշտության գիտակցումն է: Դա թույլ է տալիս հիմք դնել այլ մարդու հետ ամուր հարաբերությունների և ամբողջությամբ բացվել նրան: Երբ դուք իրականում սիրում եք ինքներդ ձեզ, դուք տեսնում եք այդ սիրո արտացոլանքը ուրիշի մեջ: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մենք բոլորս հոգևոր կապ ունենք միմյանց հետ:
Վայելեք այն, որ դուք կաք
Մտածել, որ որևէ մեկը կամ ինչ-որ բան դրսից կարող է պարգևել սեր և հանգստություն՝ այդքան էլ գիտակցված չէ: Համաձայն արևելյան փիլիսոփայության, այդպես մտածելով դուք պարտադիր հիասթափություն կապրեք: Խնդիրն այն է, որ ամեն ինչ անցողիկ է՝ զգացմունքները՝ վատ, թե լավ, հայտնվում և կորում են քամու նման: Սակայն իրական երջանկությունը գալիս է մեր եղելության գիտակցումից, այսինքն ներսից է գալիս: Միայն զգալով ներքին ամբողջականությունը, դուք կարող եք ուրիշին հարաբերություննում ինչ-որ բան առաջարկել:
Պարգևեք սեր և հոգատարություն
Ոչ միայն մեր զույգը կամ ընտանիքն է արժանի մեր սիրուն, այլ ամբողջ աշխարհը: Մարդիկ կարծում են, որ միայն իրենց մտերիմ մարդիկ են արժանի ուշադրության և իրենց ժամանակին, սակայն պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե բոլորը իրար հանդեպ վերաբերվեին այնպես, ինչպես ընտանիքի անդամի, այդ դեպքում աշխարհը լրիվ այլ վայր կլիներ:
Ընտրեք բառերը
Դա իրոք հեշտ է՝ հաղորդել սեփական վիճակը և տրամադրությունը ուրիշներին, առավել ևս նրանց, ում մենք սիրում ենք: Այդ պատճառով որևէ մեկին ինչ-որ վիրավորական բան ասելիս, պետք է հիշել, որ դա կարող է ոչ միայն լուրջ վնասել հարաբերություններին, այլև այդ մարդու հետ ամուր կապ հաստատելուն:
Մոռացեք ատելության մասին
Եթե հաջորդ անգամ որևէ մեկը ձեզ ցավալի կամ վիրավորական բան ասի, հիշեք, դուք միշտ ունեք ընտրություն, թե ինչպես արձագանքել: Գործելով սիրով, այլ ոչ՝ բարկությամբ, դուք մարդուն ոչ միայն հնարավորություն եք տալիս պահպանել հարաբերությունները, այլ հասկացնում եք, որ գոյություն ունի խնդիրների մասին խոսելու ավելի լավ տարբերակ:
Շնորհակալ եղեք
Ամենատարածված խնդիրներից մեկը, որը գոյություն ունի հարաբերություններում, զույգերի ենթագիտակցական ցանկությունն է հասկանալու՝ կարող են նրանք, արդյոք, ավելի լավը ունենալ: Նրանք չեն զգում շնորհակալական վերաբերմունք, որ ունեն սիրելի մարդ և հաճախ նախանձում են ուրիշների հարաբերությունների գեղեցիկ արտաքին տեսքին՝ համարելով, որ «հարևանների խոտը ավելի կանաչ է»: Այդպիսի դիրքորոշումը երբեք չի օգնի ձեր սիրո ծաղկմանը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 11931 անգամ
Читать на русском
|