Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչպես կատարյալ կին դառնալ սիրած տղամարդու համար

07.07.2017

Շատ ամսագրերում կարելի է գտնել կատարյալ կին դառնալու վերաբերյալ խորհուրդներ: Ըստ այդ խորհուրդների, կատարյալ կինը շլացուցիչ տեսք ունի, խնամված է և սլացիկ, լավ աշխատանք ունի և շատ զբաղմունքներ:

Միաժամանակ նա հոգատար կին է, հիանալի տանտնտեսուհի և խոհարար, հիանալի մայրիկ և հրաշալի սիրուհի: Կարո՞ղ է արդյոք կինը լինել այդպիսին: Կարող է, մի քանի օր: Այնուհետև նա հոգնածությունից ոտքերի վրա չի կարողանա կանգնել: Այսպիսին են տեսնում կանայք իրենց կատարյալ լինելը, իսկ ի՞նչ են իրականում գնահատում տղամարդիկ, ի՞նչ են ակնկալում իրենց ընտրյալից:

Արտաքին խնամվածություն

Խոսքը գնում է ոչ միայն կնոջ, այլ տղամարդու մասին: Ինչպես հայտնի է, կանայք ավելի շատ են իրենց հետևում, հետաքրքրվում նոր միտումներով, մարմնի և մազերի խնամքով: Կոշիկների, հագուստի, աքսեսուարների համադրություն, օծանելիք, կոկիկ սանրվածք և խնամված ձեռքեր․ ահա տղամարդու կատարյալ կերպարը, որը կարող է օգնել ստղծել կատարյալ կինը: Իր հանդեպ այսպիսի հոգատարությունը  տղամարդն ավելի շատ կգնահատի, քան կնոջ գնած հերթական զգեստը:

Հետաքրքրություն արտաքին աշխարհի հանդեպ

Շատ կանայք ամուսնանալով ամբողջությամբ ձուլվում են ընտանիքի հետաքրքրություններին, հրաժարվում սեփական ցանկություններից և նպատակներից: Դա տեղի է ունենում ոչ թե ժամանակի պակասից, այլ կնոջ ցանկությունից՝ ավելի լավ կատարել իր մայրական և կնոջ պարտականությունները: Արդյունքում հետաքրքրություններ, զբաղմունք, ընկերուհիներ չունեցող կինը դառնում է ձանձրալի և անհետքրքրիր ոչ միայն իր համար, այլև իր ամուսնու:

Գայթակղություն, բայց ոչ գռեհիկություն

600x580

Շատ կանայք չեն կարողանում գտնել սեքսուալության և գռեհիկության սահմանը, համարելով այս հասկացությունները նույնը: Տղամարդիկ բաց հագնվող կանանց սեքսուալ և գրավիչ  չեն համարում: Հակառակը, նրանց համարում են թեթևամիտ և համապատասխան վերաբերմունք են ցուցաբերում: Սեքսուալությունը տղամարդկանց համար յուրահատկությունն է, չասվածությունը և ինքնավստահությունը: Սեքսուալ կարելի է լինել նույնիսկ առանց դիմահարդարման, փակ, սակայն ընդգծող հագուստով: Կնոջը սեքսուալ դարձնում է ազատ քայլվածքը: Մի խոսքով, սեքսուալությունը դա հոգեվիճակ է, այլ ոչ թե հագուստը և դիմահարդարումը:

Ճնշման բացակայություն

Շատ տղամարդիկ ընդունում են, որ հաճախ ճնշում են զգում իրենց վրա կանանց կողմից: Ի՞նչ է ճնշումը: Դա մշտական հիշեցումներն են, փնովումները, վերահսկողությունը և անպատեհ զանգերը: Տղամարդիկ երբեմն ցանկանում են ցրվել, մենակ մնալ, հանդիպել ընկերների հետ կամ ուղղակի աշխատել: Հարգեք սիրելի մարդու ազատությունը, և նա ձեզ իր ձեռքերի վրա կտանի: Եթե նա ցանկանա գրել կամ զանգել, անպայման կանի դա:

Լինել կատարյալ կին տղամարդկանց աչքերում այդքան էլ բարդ չէ: Շատերին նույնիսկ բավական է մշտական քննադատության բացակայությունը:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 12915 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամուսնուս չեմ սիրում, բայց վախենում եմ թողնել նրան. հոգեբաններնն ունեն իրենց լուծումները

24.03.2026
Ինչպես հաղթահարել բաժանվելու վախը և պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար։

Խնդիրն ի՞մ, թե՞ ամունուս մեջ է․ ինչո՞ւ են կանայք սեր փնտրում մեկ այլ տեղ

03.03.2026
Անհավատարմության թեման տաբու է, և շատերը դատապարտում են նրանց, ովքեր դավաճանում են իրենց զուգընկերներին: Բայց արդյո՞ք դա իսկապես այդքան միանշանակ է:

Կանանց 5 գործողություն, որոնք տղամարդիկ համարում են սիրախաղ

17.02.2026
Երբեմն կինը կարող է ժպտալ և հարցնել իր ընկերոջ կյանքի մասին՝ առանց մեծ ուշադրություն դարձնելու։ Սակայն տղամարդն այս ազդանշաններն ընկալում է որպես համակրանք և հետաքրքրություն։

Որտեղ փնտրել ամուրի տղամարդու

05.02.2026
Միայնակ աղջիկներն ու կանայք երազում են հանդիպել հետաքրքիր և միայնակ տղամարդկանց։ Բայց որտե՞ղ կարելի է գտնել նրանց:

Ինչպես տղամարդուն սիրահարեցնել ձեզ. 13 գործուն եղանակ

08.01.2026
Յուրաքանչյուր կին առմվազն մեկ անգամ մտածել է, թե ինչպես նվաճել իրեն գրավող տղամարդուն։ Դուր եկած տղամարդը մտքիցդ դուս չի՞ գալիս։ Ներկայացնում ենք, թե ինչպես ստիպել տղամարդուն սիրահարվել քեզ՝ օգտագործելով փորձված հոգեբանական մեթոդներ։

Ինչ չի կարելի ասել առաջին ժամադրության ժամանակ

21.11.2025
Առաջին ժամադրությունը կարող է լարված և հուզիչ լինել երկու կողմերի համար էլ: Կարևոր է խուսափել որոշակի թեմաներից և հայտարարություններից՝ բացասական տպավորություն թողնելուց խուսափելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2026 11:12
Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10
Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25
70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11651 անգամ
04.05.2026
Դիտվել է 1597 անգամ
06.05.2026
Դիտվել է 392 անգամ
07.05.2026
Դիտվել է 318 անգամ
08.05.2026
Դիտվել է 237 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster