Ինչու տղամարդիկ երբեք ներողություն չեն խնդրում. 5 պատճառ և ինչ անել
24.05.2017
Ձեր տղամարդը ձեզ նեղացրել է, և դուք ներողություն եք սպասում, որպեսզի գրկեք, համբուրեք և մոռանաք այդ տհաճ պահը: Սակայն ի՞նչ է սովորաբար տեղի ունենում:
Դա կարող է մի քանի ժամ տևել և ամեն ինչ գնում է ոչ այնպես, ինչպես դուք կցանկանայիք: Այո, նույնիսկ հետազզոտություններն են ցույց տվել, որ տղամարդիկ դժվարությամբ են ներողություն խնդրում: Եվ խնդիրը հենց գենդերային տարբերության մեջ է:
Նա չի գտնում, որ պետք է ձեզանից ներողություն խնդրի
Գիտնականները նշում են, որ տղամարդիկ ոչ թե չեն ցանկանում ներողություն խնդրել, այլ նրանց մոտ ավելի «բարձր շեմ է», թե ինչի համար պետք է ներողություն խնդրեն: Այլ խոսքերով, նրանք ունեն վատ պահվածքի իրենց բնորոշումը, որը տարբերվում է ձերինից:
Նա ներողություն խնդրելուն այլ կերպ է վերաբերվում, քան դուք
Կանայք սովորաբար ամեն ինչի համար և հեշտությամբ ներողություն են խնդրում: Նրանք դա օգտագործում են ավելի մտերմանալու, կապը կարգավորելու և հարաբերությունները պահպանելու համար: Տղամարդիկ ներողություն չեն խնդրում, եթե չեն տեսնում իրենց մեղավորությունը: Նրանք այդպիսի խոսքեր հենց այնպես չեն ասում:
Ներողության խոսքերը նրանց ստիպում են իրենց թույլ զգալ
Դա նրանց հանում է հարմարավետության գոտուց: Նրանց համար դա կարծես նվաստացում է, դեմքով ցեխի մեջ ընկնել: Տղամարդը կարծում է, եթե ընդունի, որ ինչ-որ բան այնպես չի արել, ապա դա նրան կնվաստացնի ուրիշի աչքերում, նամանավանդ՝ սիրելի կնոջ, ում մոտ նա միշտ ցանկանում է հերոս լինել:
Եվ էական չէ, որ ձեր վրա դա լրիվ այլ կերպ է գործում. դուք համարում եք, որ նրա համար պատիվն ավելի բարձր է, քան ձեր զգացմունքները և, եթե նա ընդուներ իր մեղավորությունը, ապա կապացուցեր, որ սիրում է ձեզ:
Մանկական, զգացմունքային խնդիրները և բարդույթները
Միգուցե փոքր տարիքում նրան ստիպում էին ամեն մանրուքի համար ներողություն խնդրել և մեծանալուն պես նա որոշել է երբեք չանել դա:
Կամ միգուցե նա անհաջող փորձ է ունեցել նախորդ հարաբերություններում, երբ նրա մշտական ներողությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցրել:
Նա համարում է, որ գործերը խոսքերից բարձր են
Նա ծաղիկներ է բերում, ամաններն է լվանում, հաղորդագրություններ գրում, ցույց տալու, որ մտածում է ձեր մասին: Նրան դժվար է դա խոսքերով ասել, սակայն կարողանում է գործերով ցույց տալ:
Ամեն դեպքում, եթե դուք վիրավորվել եք և բավարարաված չեք նրա պատասխան գործողություններով, ահա, թե ինչ պետք է անել․ ասեք նրան դրա մասին։
Մի թույլ տվեք որպեսզի վիրավորանքը կուտակվի, հիշեք՝ միգուցե նա ընդհանրապես չի հասկանում ինչի համար պետք է ներողություն խնդրի և չի պատկերացնում, որ վիրավորել է ձեզ: Մի կարծեք, որ նա ունակ է կարդալ ձեր մտքերը, ուղղակի ասեք նրան, թե ինչ եք զգում:
Մի պահանջեք ներողություն խնդրել. մի ստիպեք, որ նա ձեզ այդ բառերն ասի, խրատներ մի կարդացեք, այլապես երբեք նրանից ներողության խոսքեր չեք լսի: Ուղղակի ասեք. «Ներողությունը ընդունված է» և գրկեք. երբ նա տեսնի, որ դուք գնահատել եք նրա քայլը, հաջորդ անգամ ավելի տրամադրված կլինի ներողություն խնդրելու:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6511 անգամ
Читать на русском
|