Ջուլիա Ռոբերթսը կիսվել է իր երիտասարդ արտաքինի գաղտնիքներով
27.04.2017
Այս տարի Ջուլիա Ռոբերթսը 5-րդ անգամ գլխավորել է աշխարհի ամենագեղեցիկ կանանց ցուցակը` ըստ People ամսագրի:
Եվ իրականում, նայելով դերասանուհուն ո՞վ կենթադրի, որ նա շուտով կդառնա 50 տարեկան: Հոլիվուդի գլխավոր գեղեցկուհին վարպետորեն համատեղում է ընտանիքը և կարյերան, միաժամանակ չմոռանալով իր խնամքի մասին:
49-ամյա աստղի խոսքերով, նա հազվադեպ է դիետաներ պահում` նախընտրելով ամենօրյա հավասարակշռված սնունդը: Միաժամանակ նա խոստովանում է, որ չի պատկերացնում իր կյանքն առանց թխվածքաբլիթների և պաստայի, որոնք իր կյանքի անբաժան մասն են:
Իր օրը Ջուլիան սկսում է ավանդական եվրոպական նախաճաշից՝ եփած հավկիթ, տոստեր ավոկադոյի հետ, սուրճ, թարմ հատապտուղներ և պարտադիր՝ կոկոսի ջուր: Ճաշին Ջուլիան ընտրում է կամ աղցան՝ գրիլի վրա պատրաստված հավով, կամ պաստա՝ ճուտիկով: Ընթրիքին դերասանուհին թույլ է տալիս իրեն մեկ-երկու բաժակ գինի՝ ձկան և աղցանի հետ: Դերասանուհին հազվադեպ է իրեն զրկում աղանդերներից, որոնցում նախապատվությունը տալիս է շոկոլադե քերուկով թխվածքաբլիթներին:
Սակայն ինչու՞մ է նրա երիտասարդության և կատարյալ կառուցվածքի գաղտնիքը: Դրական տրամադրության և անկեղծ ժպիտի:
լիան նաև համոզված է որ սպորտը պետք է այնքան լինի մարդու կյանքում, որպեսզի չվերածվի տանջանքի, այլ միշտ ուրախություն և հաճույք պատճառի: Ինչ վերաբերում է մաշկի խնամքին, ապա դերասանուհին հաճախ է այցելում իր կոսմետոլոգին, սակայն միայն սնուցող և ամրացնող ընթացակարգերի համար և երբեք ոչ ներարկումների կամ բոտոքսի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9478 անգամ
Читать на русском
|