Դուք և ձեր գործընկերը. աշխատանքային սիրավեպի կարևոր կանոններ
26.04.2017
Եթե դուք կորցրել եք ձեր գլուխը գործընկերոջ պատճառով, ուրեմն գիտեք ինչպես է դա լինում:
Ըստ վիճակագրության, գրասենյակային աշխատողների գրեթե կեսը ունենում են ոչ աշխատանքային հարաբերություններ գործընկերների հետ: Սակայն այդպիսի հարաբերությունները ունենում են իրենց վտանգները:
Չարժե մոռանալ զգուշավորության մասին և ռիսկի դնել կարյերան: Ահա մի քանի խորհուրդներ նրանց, ովքեր սիրահարվել են իրենց գործընկերներին.
Կշռեք բոլոր դրական և բացասական կողմերը
Իմացեք, թե ինչպես են հիմնարկությունում վերաբերվում այդպիսի հարցերին: Եթե դա արգելված է, բայց դուք չեք ցանկանում փոխել աշխատավայրը, ուրեմն այդ սերը միայն երևակայական պետք է մնա: Հակառակ դեպքում, կարող եք գործել, սակայն հիշեք, որ բացահայտվելու դեպքում ձեր անունը և կարյերայի աճը կարող են վտանգվել:
Մի խանգարեք աշխատանքին
Աշխատանքային վայրը ժամադրությունների վայր չէ: Հարաբերությունների համար ավելի համապատասխան վայրեր կան:
Միասին մի գնացեք աշխատանքի
Մյուս գործընկերներն անպայման կկասկածեն, եթե դուք միասին գնաք և միաժամանակ գաք: Ձեր գալու մեջ թող առնվազն 5 րոպե տարբերություն լինի:
Մի գրեք սոցկայքերում
Մի տեղադրեք լուսանկարներ միասին անցկացրած հանգստից:
Անկեղծ եղեք, երբ ժամանակը գա
Մինչ գործընկերներին բացվելը, սպասեք առնվազն 3 ամիս: Ասեք ղեկավարությանը, եթե հարցնեն գործընկերները՝ կարճ պատմեք և մի հերքեք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5541 անգամ
Читать на русском
|