Ինչու նա չի արձագանքում ձեր բառերին․ 9 պատճառ
15.04.2017
Լինում է այնպես, որ իբրև ոչինչ չի պատահել, սակայն նա լուռ նստած է բազմոցին և պատասխանում է անտեղի կամ ընդհանրապես չի պատասխանում: Այդպիսի պահվածքի պատճառ կարող են լինել.
Սթրես աշխատանքային վայրում և նա չի ցանկանում շփվել ոչ մեկի հետ
Նրա 14-ժամյա աշխատանքային ռեժիմը հազիվ ժամանակ է թողնում քնելու համար, այդ պատճառով ավելի լավ է նրան հանգիստ թողնել: Նա չի փորձում հեռանալ, պարզապես չի ցանկանում կորցնել առողջությունը:
Խուսափում է ձեզանից մտածելով, որ դուք բարկանում եք
Դուք վիճել եք և նա կարծում է, որքան քիչ աչքին երևա, այդքան լավ: Եթե չի խոսում, ավելի վատ չի լինում:
Նա ուղղակի ինտրովերտ է
Որոշ մարդկանց մենակություն է պետք: Նա կարող է գալ տուն, վերցնել գարեջուր և սևեռվել էկրանին ոչ մեկի հետ չխոսելով: Ոչ մի անձնական բան:
Նրա մոտ դեպրեսիա է
Դժվար է ձեր վրա դա չվերցնել, սակայն դա նրա պայքարն է: Օգնեք նրան չփակվել և քննադատված չլինել դեպրեսիայի պատճառով: Եթե չի ցանկանում ձեր հետ կիսվել, կարող է դա անել ուրիշի հետ:
Նա այլևս ձեր հետ չէ
Հնարավոր է նա հատուկ է հեռանում և մտերմանում է ուրիշի հետ:
Դուք դուրս եք եկել մեղրամսի փուլից
Բարի գալուստ իրական աշխարհ: Համատեղ կյանքի մոտավորապես կես տարին լրանալուն պես մարդիկ սկսում են սովորականի պես պահել իրենց:
Նա ցանկանում է լուրջ խոսել
Եվ չի իմանում ինչպես սկսել: Նրան ժամանակ է հարկավոր մտքերը ի մի բերելու:
Նա կարծում է դուք քննադատում եք նրա կարծիքը
Միգուցե դուք անհաջող եք արձագանքել նրա արտահայտությանը կամ կտրուկ եք անհամաձայնություն հայտնել: Ոչ մեկ չի սիրում լռեցված լինել:
Նա բարկանում է, սակայն չի ցանկանում դա մեծ վեճի վերածել
Նա պետք է հանգստանա մինչև ձեր հետ խոսելը:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 7233 անգամ
Читать на русском
|