Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչու է միասին քնելը օգտակար առողջության համար

17.02.2017

Զարմանալի է, սակայն շատ հոգեբաններ համամիտ են, որ զուգընկերոջ` քնի ժամանակ պահվածքից կարելի է հասկանալ, որքանո՞վ է նա կապված ձեր հետ:

Իզուր չէ, որ հայտնի գրող Միլան Կունդերան ասել է. «Կանանց հետ քնելու ցանկություն կարող է առաջանալ մշտապես, սակայն քուն մտնել՝ միայն մեկի»:

Ահա ակնհայտ նշաններ, որոնցով կարելի է հասկանալ՝ արդյո՞ք նա սիրահարված է ձեզ, թե՞ ոչ:

Եթե տղամարդը շուռումուռ չի գալիս երազում և չի փորձում ձեզ մեջքով շրջվել, այլ հակառակը՝ գրկում է ձեզ քնի մեջ, ուրեմն նա ենթագիտակցաբար փորձում է ձեզ պաշտպանել: Հոգատարության այդպիսի դրսևորումը սովորաբար լինում է, երբ տղամարդը, իրոք, սիրահարված է և պատրաստ է պատասխանատվություն կրել ձեր համար նույնպես:

Գոյություն ունի կարծիք, որ ինտիմ մտերմությունից հետո տղամարդիկ ավելի շուտ են քնում, քան գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս հակառակը: Կանայք ավելի շուտ են քուն մտնում, քան իրենց սիրելին, ով սովորաբար հատուկ սպասում է, մինչև իր երկրորդ կեսը քնի, համոզվելու համար, որ ամեն ինչ հանգիստ է և ապահով: Այս երևույթի արմատները թաքնված են հեռավոր անցյալում:

 600x580

Բացի այդ գիտնականներն ապացուցել են, որ մարդիկ, ովքեր միասին են քնում, մեծամասամբ լավ տրամադրությամբ են արթնանում: Դա նրանից է, որ քնի ժամանակ մեզ գրկելով՝ տղամարդիկ ենթագիտակցաբար հաճույք են ստանում իրենց սիրելիի հոտից, ջերմությունից և նուրբ մաշկի հպումից: Ի դեպ, հենց դրանից էլ գալիս է որպես պատիժ տղամարդուն անկողնուց քշելու սովորությունը: Դրանով կինը ոչ միայն նրան ֆիզիկապես զրկում է ջերմությունից և հարմարավետությունից, այլև զգացմունքային առումով խզում է իր և զույգի միջև կապը, և տղամարդը սկսում է տանջվել քնի ժամանակ ոչ բավարար հաճելի էմոցիաներ չստանալու պատճառով:

Սիրելիի կողքին քնելու մեկ այլ դրական կողմն այն է, որ համատեղ քունը նվազեցնում է դեպրեսիայի ռիսկը: Դա կապված է նրա հետ, որ մենակ քնելով մարդն ավելի հաճախ է մի կողմից մյուսը շրջվում՝ դրանով արագացնելով արյան շրջանառությունը և բարձրացնելով սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի արտադրությունը:

Եվ վերջապես՝ համատեղ քունը խթանում է օքսիտոցին հորմոնի արտադրությունը, ինչով նպաստում է արյան ճնշման նվազեցմանը: Բացի այդ, այն օգնում է նաև օրգանիզմին պայքարել հոգնածության և սթրեսի դեմ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9277 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես վերջ տալ հարաբերություններին, որոնք ապագա չունեն

10.04.2024
Շատ կանայք չեն կարողանում վերջ տալ հարաբերություններին, չնայած այն բանին, որ հասկանում են՝ սեր չկա, բայց դրա տեղում ինչ-որ ցավալի կապվածություն է առկա։

Հոգեբանները մշակել են երկարաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների բանաձեւ

14.03.2024
Սերը պետք է նման լինի հավասարակշռված սննդակարգի, որտեղ յուրաքանչյուր զուգընկեր ստանում է «սնուցիչների» ողջ սպեկտրը։

Գիտնականները պարզել են, թե ով է ավելի շատ տուժում «ճերմակահեր» ամուսնալուծություններից

22.02.2024
«Ճերմակահեր» ամուսնալուծություն կոչվում է այն երեւույթը, երբ երկար տարիներ միասին ապրած զույգերը բաժանվում են հասուն տարիքում և, նույնիսկ, ծերության ժամանակ։

Հոգեբանները նշել են այն տղամարդկանց տեսակները, որոնցից պետք է խուսափել ծանոթությունների կայքում

25.01.2024
Ծանոթությունների կայքերն օգնում են հարաբերությունների համար գտնել հոգեհարազատ մադու: Դրանցում ընտրությունն իսկապես մեծ է, բայց բոլորի ծանոթության նպատակները տարբեր են:

Առաջին ժամադրություն. կառավարիր ընթացքը

14.12.2023
Ժամադրությունից ուշանալը շատ աղջիկների համար ռազմավարություն է՝ համոզվելու համար, որ իրենք սպասված են: Բայց մի մոռացեք, որ...

Ակնոցավոր տղամարդիկ առավել սեքսուալ են

07.12.2023
 Այսօր ակնոցը հիանալի աքսեսուար է, որը տղամարդուն դարձնում է ավելի գրավիչ և ցանկալի:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
22-04-2024 11:49
Գիտնականները կարծում են, որ մեծահասակները, ովքեր մանկության տարիներին տառապել են մենակությունից, ավելի շատ են ենթակա փսիխոզի, այսինքն՝ ակնհայտ հոգեկան խանգարումների, երբ ռեակցիաները կոպտորեն հակասում են իրական իրավիճակին, ներառյալ հալյուցինացիաները, ցնորքները և շփոթ մտքերը:
22-04-2024 10:48
Կյանքի առաջին ամիսներից երեխաները կարողանում են օրորոցային երգերը տարբերել այլ երաժշտությունից։ Ըստ հոգեֆիզիոլոգների, երբ մայրը օրորոցային է երգում, երեխան լսում է մայրական հանգիստ ձայնը և 4/4 երաժշտական ռիթմ, որը շատ է հիշեցնում սրտի բաբախյուն և հանգիստ շնչառություն։ Սա օգնում է շեղել շրջապատող գրգռիչներից և հանգիստ քնել։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 333 անգամ
17.04.2024
Դիտվել է 260 անգամ
18.04.2024
Դիտվել է 199 անգամ
19.04.2024
Դիտվել է 165 անգամ
23.04.2024
Դիտվել է 26 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster