«Պատկերացնում ես, նրա ամուսինը...», «Նա ընդհանրապես չի կարողանում հագնվել...», «Իրականում նա ոչ մի մասնագետ էլ չէ...», «Նրանց երեխաները լրիվ անդաստիարակ են....»՝ բոլորս էլ մեր կյանքի ընթացքում լսել ենք այդպիսի արահայտություններ:
Մենք էլ երբեմն դեմ չենք լինում քննարկել ընկերներին կամ գործընկերներին: Մարդիկ շատ են սիրում բամբասել: Հետազոտությունները ցույց են տվել, որ մեր խոսակցությունների 80% այլ մարդկանց և նրանց սովորությունների քննարկում է:
Ինչու՞ ենք մենք այդքան սիրում բամբասել
Ըստ հոգեբանների, գլխավոր պատճառը մարդու ձգտումն է թեթևացնել սոցիալական կապերի հաստատաման գործընթացը: Հակակրանքը, որը կիսում են զրուցակիցները, նրանց ավելի է մտերմացնում, քան ընդհանուր հետաքրքրությունները և համակրանքը: Մարդիկ հուզմունք են զգում, երբ պատմում են գաղտնի տեղեկատվություն ուրիշների մասին:
Գոյություն ունեն բամբասողներ, ովքեր հաճույք են ստանում ուրիշների անհաջողություններից և ձախողումներց:
Ինչպե՞ս կանխել դա
Թվում է, թե բամբասանքներն ամենուր են և դժվար է դրանցից խուսափել: Սակայն հոգեբանները հասարակ արտահայտություն են մտածել, որը կարող է կանգնացնել բամբասողին: Երբ ինչ-որ մեկը փորձում է ձեզ ներգրավվել այլ մարդու մասին բացասական խոսակցության մեջ, ուղղակի հարցրեք՝ «Ինչու՞ ես դու դա ինձ ասում»:
Հասարակ արտահայտություն է, այդպե՞ս չէ: Սակայն, այնդուհանդերձ, այն շատ արդյունավետ է: Առաջինը՝ այդ հարցը ցրում է բամբասողի նենգ նպատակը, երկրորդը՝ ստիպում նրան հասկանալ, որ դուք հետաքրքված չեք մասնակցություն ունենալ այդ խոսակցության մեջ, և նա կորցնում է ձեր՝ որպես զրուցակցի հանդեպ հետաքրքրությունը:
Բամբասանքներն այդքան էլ անվնաս չեն: Դրանք բացասաբար են ազդում մարդու զգացմունքային առողջության և համբավի վրա: Պետք է հասկանալ՝ երբ դուք բամբասում եք, ուղղակի և անուղղակի վնասում եք: Այդ պատճառով, հաջորդ անգամ, երբ ինչ-որ մեկը փորձի ձեզ ներգրավվել բամբասանքների մեջ, հիշեք հասարակ արտահայտությունը՝ «Ինչու՞ ես դու դա ինձ ասում», կարող է կանգնեցնել կեղտոտ բամբասանքների հոսքը:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։