«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող X ֆակտոր նախագծից հետո երգչուհին սկսեց համաշխարհային երգերի քավրներ կատարել հայկական հայտնի ակումբներում, որտեղ Սրբուհու ձայնին սիրահարված բազմաթիվ երկրպագուներ շտապում էին բաց չթողնել հերթական համերգը: Վերջերս նա ներկայացրեց իր առաջին տեսահոլովակը: Երգը գրել են Արթուր-Ալեքը, Լազզարոն և ինքը՝ երգչուհին: Խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է, տեսահոլովակի ռեժիսորը Արամայիս Հայրապետյանը, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը:
LADYNEWS.am-ի հյուրասրահում երգչուհի Սրբուհի Սարգսյանն է:
- Ինչպե՞ս սկսվեց հայկական շոու բիզնես տանող քո ուղին:
- Երբ չորս տարեկանում հաճախում էի քոլեջ, ոկալիս ուսուցչուհին իմ մեջ նկատել էր ձայնային տվյալներ: Հերթական դասի ժամանակ, երբ խմբակային երգում էինք, լսել էր ինչպես եմ երգում: Մայրիկիս պատմելիս ասել է. «Լսեցի, որ ինչ-որ մեկը էնտեղ երգում է ու շատ մաքուր, պտտվեցի տեսա նա է»: Հետո նրան հորդորել է հետևողական լինել իմ նկատմամբ: Երբ 7 տարեկանս լրացավ, սկսեցի հաճախել երաժշտական դպրոց և այդտեղից սկսվեց իմ ուղին:
- Նախքան X ֆակտորը ինչպիսի՞ն էիր և արդեն դրանից հետո ինչ՞ փոխվեց քո մեջ:
- Եթե անկեղծ ասեմ՝ ոչինչ չի փոխվել, ես նույնն եմ մնացել: Հավանաբար ավելի շատ փոխվել է մտածողությունը երաժշտության և այն ուղղու հետ կապված, որով պետք է անցնեմ։ Մտածողությունը կապված նրա հետ, թե ի՞նչ եմ ցանկանում: Ներաշխարհիս մեջ շատ քիչ բան է փոխվել:
- X Ֆակտորից հետո սկսեցիր երգել ակումբներում: Ի՞նչ տվեց քեզ այդտեղ երգելը:
- Հենց երաժշտության մեջ անընդհատ լինելը: Ես պրոֆեսիոնալ երաժիշտների հետ եմ աշխատում, համերգներ ենք միասին տալիս: Նրանցից անընդհատ նոր բաներ եմ սովորում: Դա ինձ համար ամենամեծ դպրոցն է: Այն ակումբները, որտեղ ես երգում եմ, իրականում իմ սիրելի վայրերն են Հայաստանում: Մենք մեր խմբով ամեն տեղ չենք երգում: Այն բեմերում ենք հանդես գալիս, որտեղ մեզ լավ ենք զգում:
- Հետագայում և՞ս շարունակելու ես բենդով հանդես գալ, թե՞ կցանկանաս կարիերադ շարունակել որպես Սրբուհի Սարգսյան՝ առանց Alussion Band-ի:
- Ոչ, մենք միշտ էլ միասին ենք հանդես գալու, միասին համերգներ տալու, դրա մասին խոսք անգամ չի կարող լինել: Ես որպես արտիստ փորձում եմ իմն էլ անել, բայց դա չի նշանակում, որ ես դադրելու եմ իմ խմբի հետ համերգների մասնակցել:
- Կպատմե՞ս առաջին տեսահոլովակիդ ստեղծման և հենց «Եթե կարող ես» երգով հեռուստադիտողին ներկայանալու ընտրության մասին:
- Երգի ընտրությունը մի փոքր դժվար է եղել: Մենք տատանվում էինք մի քանի երգերի միջև, քանի որ թիմով ենք աշխատում, և յուրաքանչյուրն իր կարծիքն ուներ, այդ թվում՝ նաև ես: Ցանկանում էի, որ երգը լիներ դրական, ավելի աշխույժ, չէի ուզում, որ առաջին տեսահոլովակը, որով պետք է հանդես գայի, հանգիստ երգ լիներ: Միայն հայերեն լինելու հանգամանքը գուցե զարմացնի շատերին: Շատերը չէին պատկերոցնում, որ մի օր ես կերգեմ հայերեն: Կային մարդիկ, ում համար դա տարօրինակ էր:
- Հարցազրույցներից մեկում նշել էիր, որ ձայնագրված մի քանի երգեր ունես, ե՞րբ և ո՞րն է լինելու հաջորդ երգը, որը տեսահոլովակի տեսքով կներկայացնես հեռուստադիտողներին:
- Շատ բան չեմ ասի հաջորդ տեսահոլովակի մասին: Միայն կնշեմ, որ այդ երգը ամբողջությամբ իմ մասին է լինելու ու դրա միջոցով կփորձեմ իմ մասին մի քիչ շատ խոսել: Կարծում եմ, որ իմ ունկնդիրները հենց դա են սպասում ինձանից:
- Բացի երգարվեստից կա՞ն այլ նախագծեր, որտեղ պատրաստվում ես քո մասնակցությունն ունենալ:
- Հեռուստատեսությունից տարբեր հաղորդումների մասնակցելու առաջարկներ կան, բայց դեռ հստակեցված չեն: Ես հիմա ավելի կենտրոնացած եմ իմ հաջորդ երգի վրա: Կարծում եմ, որ իմ աշխատանքը հիմա դա պետք է լինի: Հեռուստատեսային նախագծերի մասին դեռ ոչնինչ չեմ կարող ասել:
- Ինչի՞ մասին ես հիմա երազում:
- Ես երազանք չէի ասի, կասեի նպատակ, քանի որ երազանքը մնում է երազանք, իսկ ես նպատակներ ունեմ, որոնք փորձում եմ իրագործել: Ձգտում եմ բարձրանալ իմ պատկերացրած բեմը:
- Ո՞րն է այդ բեմը:
- Բեմը, որի մասին պատկերացնում եմ, այն է, որտեղ ես մեծ հաճույքով ելույթ կունենամ: Բայց դա նկարագրելը մի փոքր երկար կստացվի (ծիծաղում է): Խոսքը մեծ բեմի և մեծ լսարանի առջև ելույթ ունենալու մասին է:
- Եվ վերջում ինչ խորհուրդ կտասLADYNEWS.am-ի այն ընթերցողներին, ովքեր վարանում են քայլեր անել իրենց երազանքին հասնելու համար:
- Պարզապես չպետք է վախենալ: Անհրաժեշտ է համարձակ լինել և լսել ներքին ձայնին: Շատ անգամ այն օգնում է ճիշտ քայլեր անել և, եթե անգամ ոչինչ չի ստացվում, պետք չէ հուսահատվել:
25-07-2026 11:48 Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։
25-07-2026 10:53 Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:
25-07-2026 02:59 «Մանգո» ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկի մահվան գործը շարունակում է թափ հավաքել: Ինչպես պարզել է The New York Post-ը, ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքի թերապևտ Մարիա Ջուլիա Լյուդերվալդտը խորհուրդ է տվել Անդիկի որդուն և ժառանգորդ Ջոնաթանին ձեռնարկել սարսափելի հոգեբանական վարժություն: Նա պետք է ժամանակ անցկացներ հոր հետ ժայռի եզրին՝ «նրա մահը տեսնելու» համար: Նշենք, որ այս պահին մասնագետին այս գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել։
25-07-2026 01:55 Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը: Հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
24-07-2026 11:18 Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը: