Իրավամբ, ամենանուրբ և աղջկական նախշազարդը «պուտիկն» է, նույն ինքը՝ polka dot-ը, որը կրկին դարձել է նորաձև:
Ներկայավնում ենք տարբերակներ, թե ինչպես կրել այն՝ նորաձև և ժամանակակից երևալու համար:
Պուտիկավոր նախշազարդն այս տարվա գարնան հայտնի թրենդից էր, որն ամռանը վերածվեց ամենագլխավոր թրենդի: Եթե դուք կարծում եք, որ այն սազում է միայն ռետրո ոճ նախընտրող կանանց, ապա իմացեք, որ դա այդպես չէ, այն կարող է իսկապես շատ արդիական երևալ:
Գարնան իսկ այժմ ամռան համար ամենանորաձև polka dot նախշազարդը մանր գույնզգույն պուտիկներն են: Այն կրելու երկու ոճային տարբերակ կա՝ նրանց համար, ովքեր նախընտրում են մինիմալիզմ և նրանց, ովքեր սիրում են վառ և երևացող կերպարներ:
Առաջինի դեպքում գունավոր պուտիկները կարելի է լրացնել չեզոք հագուստով՝ միաերանգ տաբատներով կամ կարճ ջինսերով: Այդպիսի հագուստը հարմար է նույնիսկ աշխատանքի համար:
Եթե դուք պատրաստ եք նորաձև փորձորկումների, ապա կարող եք դիմել ոճաբանների սիրած mix&match տակտիկային: Այստեղ սակայն պետք է նշել, որ polka dot-ը ավելի լավ է համադրել գծավոր կամ եռաչափական նախշազարդերով:
22-09-2026 09:57 «Նարնիայի ժամանակագրությունները» ֆիլմի նոր էկրանավորման մեջ Ասլանի դերի համար Մերիլ Սթրիփի ընտրությունը բուռն արձագանք է առաջացրել քրիստոնյաների շրջանում: Որոշ քննադատներ բողոքել են ֆիլմարտադրողներին՝ մեծ դերասանուհուն ընտրելու որոշումը որակելով որպես «woke» փորձ: Netflix-ի նոր «Նարնիայի ժամանակագրությունները. Հրաշագործի եղբորորդին» ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Գրետա Գերվիգն է, որը հայտնի է «Բարբի» (2023) և «Փոքրիկ կանայք» (2019) ֆիլմերի վրա իր աշխատանքներով: Ֆիլմի պրեմիերան կինոթատրոններում նախատեսված է 2027 թվականի փետրվարի 12-ին:
22-09-2026 09:52 Երբ խոսքը վերաբերում է իրենց դուստրերի ապագային, 44-ամյա թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ու Reddit-ի 43-ամյա համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ունեն միայն մեկ կանոն։ «Մեր տանը միակ կանոնն այն է, որ մեզ համար միևնույն է, թե ինչ ես ուզում անել, երբ մեծանաս, միայն թե փորձես լինել լավագույնը, ինչ կարող ես և անել ինչ-որ արդյունավետ բան», – լրագրողներին ասել է Օհանյանը։
22-09-2026 09:38 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կարող են մշտական վերադառնալ Միացյալ Նահանգներ և շատ շուտով։ Daily Mail-ի տվյալներով՝ սասեքսցիները չափազանց մտահոգված են, որ բրիտանական իշխանություններն իրենց թագավորական պաշտպանություն չեն տրամադրում և վախենում են իրենց ու իրենց երեխաների համար հնարավոր սպառնալիքներից։ Հետևաբար, նրանք կարող են շուտով լքել երկիրը և վերադառնալ Մոնտեսիտո։
22-09-2026 02:40 Մահացել է Սինդի Քրոուֆորդի որդին՝ վերականգնողական կենտրոնում սրտի կանգ ստանալուց հետո։ Փրեսլի Գերբերը, ինչպես իր քույրը՝ Կայան, հաջողակ մոդելային կարիերա ունեցավ։ Սինդի Քրոուֆորդի որդին համագործակցել է խոշոր նորաձևության ապրանքանիշերի հետ, այդ թվում՝ Calvin Klein-ի և Moschino-ի, և զգալի հոնորարներ վաստակել։ Սակայն երկրպագուները պատկերացում անգամ չունեին, որ 27-ամյա Գերբերը մի քանի տարի շարունակ պայքարում էր լուրջ հոգեկան առողջության խնդիրների դեմ։ Նա, ի վերջո, հայտնվեց Լոս Անջելեսի վերականգնողական կենտրոնում, որտեղ երկարատև թերապիա անցավ։ Պատմությունն ավարտվեց ողբերգականորեն. 2026 թվականի սեպտեմբերի 20-ի գիշերը Փրեսլի Գերբերը սրտի կանգ ստացավ։
22-09-2026 01:45 Սեպտեմբերի 19-ին Կալիֆոռնիայում տեղի ունեցավ Հեյդեն Պանետիերի հուղարկավորության մասնավոր արարողություն, որը մահացավ օգոստոսի 16-ին 36 տարեկան հասակում: Հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ Մալիբուի Խաղաղօվկիանոսյան եկեղեցում՝ մի վայր, որը միտումնավոր էր ընտրված. դերասանուհին սիրում էր օվկիանոսը և երկար տարիներ նվիրել էր ծովային կյանքի պաշտպանությանը: Արարողությանը ներկա էին մոտ 150 մարդ՝ Պանետիերի մտերիմ ընկերներն ու Հոլիվուդյան գործընկերները: Ներկաների թվում էին Փերիս Հիլթոնը, Ռուբի Ռոուզը, Էվան Ռոսը, ինչպես նաև նրա Նեշվիլի գործընկերներ Քոնի Բրիթոնը, Ջոնաթան Ջեքսոնը, Սեմ Պալադիոն և Չարլզ Էսթենը, որը կատարեց Հեյդենի կողմից այդ շոուում մի ժամանակ երգված երգերից մեկը: