Ինչպես է վերապրել բաժանումը և ուժ գտել առաջ շարժվելու․ Գվեն Սթեֆանի
08.07.2016
Երգչուհի Գվեն Սթեֆանին անկեղծ հարցազրույց է տվել Harper՝s Bazaar ամսագրին, որում պատմել է, թե ինչն է օգնել իրեն վերապրել բաժանումը ամուսնու՝ Գևին Ռոսդեյլի հետ, ինչպես է ուժ գտել շարունակել ստեղծագործել և նոր հարաբերություններ սկսել:
Անցյալ տարվա երկրորդ կեսը և այս տարվա առաջինը շատ բարդ շրջան էին 46-ամյա երգչուհու համար: Աշնանը նա իմացել է, որ ամուսինը երեք տարի դավաճանում էր՝ իրենց երեք երախաների դայակի հետ:
«Դա դժոխքի էր նման՝ վեց, յոթ, ութ ամիս կտտանքներ: Իմ կյանքի երազանքը փլուզվեց: Իմ աչքերի առջև իմ ծնողների օրինակն էր, ովքեր նշել են համատեղ կյանքի 50 տարին: Ես էլ էի ցանկանում ունենալ ամուր ընտանիք, որտեղ կմեծանան իմ երեխաները»,-կիսվել է նա:
Լրագրողի հարցին, թե ինչը օգնեց նրան հաղթահարել հուսահատությունը, երգչուհին պատասխանել է. «Երեխաների մասին մտքերը և աշխատանքը թույլ չտվեցին, որ ես վերջնականապես թևաթափ լինեմ: Ինձ շատ օգնեց իմ ընկերուհին և աղոթքները առ Աստված: Ես մանկուց եմ սովորել դիմել նրան: Եվ նա լսեց ինձ: Ինձ նվիրեց հանդիպում այն մարդու հետ, ով ոչ միայն դարձավ իմ հենարանը դժվար պահին, այլև երջանկության հույսը»:
Այդ մարդը Գվենի գործընկերն է The Voice շոուից, երաժիշտ և երգիչ Բլեյք Շելթոնը, ում հետ երգչուհին աշխատանքային սիրավեպ է սկսել: Այժմ Գվենը ամբողջությամբ աշխատանքի մեջ է և պատրաստվում է նոր ալբոմ հրատարակել:
«Ես որոշել եմ չխնայել ինձ: Ամեն օրը մեզ անակնկալներ է բերում: Այսօր դու վատ ես, վաղը կարող ես լինել շատ լավ»,- ասել է երգչուհին:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10886 անգամ
Читать на русском
|