Որքանով է օգտակար առավոտյան սեքսը
15.06.2016
Որքան տարբեր են կանայք և տղամարդիկ, նույնիսկ բիոռիթմերն են տարբեր: Ուժեղ սեռի ներկայացուցիչների ներքին ժամացույցն ավելի է տրամադրում վաղ և բուռն արթնանալուն:
Այո, բուռն արթնանալու տակ ի նկատի ունենք առավոտյան սեքսը, որից կանայք հաճախ հրաժարվում են: Սակայն սա այն դեպքն է, երբ կինը ավելի լավ է զիջումների գնա և համաձայնվի:
Կասկածու՞մ եք առավոտյան սեքսի օգտակարության վրա: Եկեք պարզենք:
Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ առավոտվա սեքսն ավելի շատ հաճույք է պարգևում զույգերին, քան ցերեկայինը, իրիկվանը և գիշերվանը: Պատճառն այն, որ կիրք արթնացնող, հաճելի զգացողություններ պարգևող հորմոնների կենտրոնացումը առավոտյան 25%-ով ավելի բարձր է, քան որևէ այլ ժամանակ:
Առավոտվա սեքսի օգտակարությունը․ սկսեք օրը հաճույքից:
Զբաղվո՞ւմ եք արդյոք առավոտյան մարզանքով: Եթե ոչ ապա հիշեք, որ առավոտյան սեքսը կարող է փոխարինել դրան: Այն նույն կերպ օրգանիզմին կենսունակություն կհաղորդի և կլիցքավորի ողջ օրվա համար:
Հիանալի տրամադրություն և փայլ աչքերում... Նույնիսկ եթե ձեր դիմահարդարումն այդքան էլ արտահայտիչ չլինի շտապելու արդյունքում, շրջապատող մարդիկ ձեզ անպայման կհաճոյախոսեն: Ըստ հոգեբանների՝ ինտիմ կյանքում երջանիկ մարդիկ ունեն հատուկ ձգողականություն և էներգետիկա:
Եվ վերջում մեկ այլ փաստարկ առավոտյան սեքսի օգտին․ արթնանալ սիրած մարդու քնքշանքներից ավելի հաճելի է, քան զարթուցիչի ձայնից:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 12259 անգամ
Читать на русском
|