Նկատի ունենալով նորաձևության տենդենցները, կանանց ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաեւ խաղերին այցելությունները մեծացնելու նպատակով' Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան հանձնարարել է կանանց ֆուտբոլի բոլոր ակումբներին մինչև ապրիլի 21-ը ձեռք բերել սպորտային կիսաշրջազգեստներ բոլոր ֆուտբոլիստուհիների համար:
Ինչպես տեղեկացնում են սպորտային կայքերը, համազգեստի փոփոխության ծախսերի մի մասը ֆեդերացիան վերցրել է իր վրա: Համազգեստը մարտի 31-ին արդեն ցուցադրվել է Կիևի՝ Բանիկովի անվան մարզահամալիրում:
05-11-2025 11:45 People ամսագիրը անվանել է 2025 թվականի ամենասեքսուալ տղամարդուն։ Այդ տղամարդը 37-ամյա բրիտանացի դերասան Ջոնաթան Բեյլին է, որը հայտնի է «Բրիջերտոն» սերիալում լորդ Էնթոնիի դերով։ 2024 թվականին «Ամենասեքսուալ տղամարդ» տիտղոսը բաժին է8 հասել դերասան և Էմիլի Բլանտի ամուսին Ջոն Կրասինսկուն։ Մեկ տարի առաջ էլ անվանակարգվել էր Պատրիկ Դեմփսին։
05-11-2025 11:11 Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ օգտագործել է ChatGPT-ն իրավագիտության քննություններին նախապատրաստվելու համար, և սա, ինչպես նա պնդում է, իր անհաջողությունների պատճառն է։ Vanity Fair-ի համար ստի դետեկտորի թեստի ժամանակ ռեալիթի շոուի աստղը անկեղծորեն խոստովանել է, որ հաճախ դիմում է չաթբոտին՝ «իրավաբանական խորհրդատվության» համար։ «Երբ ես պետք է իմանամ հարցի պատասխանը, ես պարզապես նկարում եմ այն և ուղարկում ChatGPT-ին», - խոստովանել է Քիմը։ Սակայն, ինչպես պարզվել է, արհեստական բանականության խորհուրդը միշտ չէ, որ օգտակար է եղել։
05-11-2025 10:48 Ամերիկյան Victoria's Secret ապրանքանիշը թողարկել է ադվենտ օրացույցներ՝ ներքնազգեստով։ Այն այժմ հասանելի է նորաձևության ապրանքանիշի կայքում։ Նվերների հավաքածուն ներառում է 12 բաժին, որոնք պարունակում են բամբակյա ներքնազգեստներ՝ տարբեր դիզայնով։ Ադվենտ օրացույցը ներառում է ժանյակներով, տոնական նախշերով և քարերով զարդարված ոճեր։ Այս նվերի գինը 80 դոլար է։
05-11-2025 05:19 Ալբանիայի Դուրրես քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության լավագույն ծանրորդներ են ճանաչվել 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը եւ 71 կգ քաշային Տիգրան Կարապետյանը, որոնք նվաճել էին չեմպիոնական տիտղոսները։ Թիմային հաշվարկում Հայաստանի աղջիկների հավաքականը 5-րդն է:
05-11-2025 01:36 Աշխարհի 119-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը վերադարձել է կորտ՝ մասնակցելով Արգենտինայի Տուկուման քաղաքում անցկացվող WTA-125 շարքի մրցաշարի։ Հիվանդության պատճառով 2 ամսից ավելի բաց թողած թենիսիստուհին առաջին շրջանում մրցել է աշխարհի 191-րդ ռակետ, Վրաստանի ներկայացուցիչ Եկատերինա Գորգոձեի հետ եւ պարտվել է 3։6, 3։6 հաշվով: Օգոստոսի 27-ին ԱՄՆ-ի բաց առաջնության մեկնարկում պարտություն կրելուց հետո Էլինա Ավանեսյանը մրցաշարի չէր մասնակցել։