Ուշ մայրանալու 5 դրական կողմ
12.04.2016
Դուք հաջողակ կին եք, ով կյանքում շատ բանի է հասել: Ձեր կարծիքը հաշվի են առնում, ձեզ հարգում են գործընկերները և ընկերները: Արդեն 30 տարեկանում դուք կարողացել եք ստեղծել ֆինանսական ապահովություն:
Իսկ այժմ անցնենք թեմայի, որի շուրջ բազում կարծիքներ կան: Ինչպիսի՞ն է հավանականությունը լույս աշխարհ բերել առողջ երեխայի 30-ից հետո: Ինչպիսի՞ ռիսկեր է վերցնում իր վրա կինը: Չնայած նրան, որ հասարակությունը վերջին տասնամյակներին ավելի հանգիստ է վերաբերվում ուշ ծննդաբերությանը, մինչև այժմ դրա համար լավագույն տարիքը համարվում է 20-30:
Հնարավոր ռիսկերը և բարդությունները վախեցնում են կանանց, ովքեր պլանավորում են ուշ հղիություն, սակայն կան նաև մի շարք դրական կողմեր:
1. Զգացմունքային և հոգեբանական պատրաստվածություն: 30-ից հետո, մեծամասամբ մարդկանց կարելի է անվանել հասուն, ձևավորված անձնավորություններ: Դուք կարողանում եք կարգավորել ձեր զգացմունքները, գիտեք ինչ է դժվարությունը և կարողանում եք այն հաղթահարել: Գիտակցված մայրությունը հսկա առավելություն է տալիս և մայրիկին, և ապագա երեխային:
2. Ֆինանսական կայություն: Շատ հաճախ 30-ի մոտ զույգերն արդեն ունեն կայուն աշխատանք և կացարան, այդ պատճառով ապագա ծնողները կարիք չեն ունենա շեղվել ֆինանսական խնդիրների վրա և ամբողջությամբ կկենտրոնանալ ընտանիքի նոր անդամի հայնտվելու վրա:
3. Օգուտ առողջության համար։ Էստրոգենները, որոնք ակտիվանում են հղիության ժամանակ ամրացնում են ոսկորները և նվազեցնում հիպերտոնիայի ռիսկը, լավանում է կնոջ արտաքին տեսքը, մեծանում սեռական ակտիվությունը։
4. Երկրորդ շնչառություն. Ուշ հղիությունը և երեխայի հայտնվելը կնոջը պարգևում են երկրորդ երիտասարդություն, նոր շրջապատ:
5. Պատասխանատվություն. Ուշ հղիությունը ցանկալի, գիտակցված և երբեմն երկար սպասված քայլ է: Ապագա մայրիկներն ավելի լուրջ են վերաբերվում հղիությանը: Բացի այդ, այս տարիքում կանայք ունենում են կայուն հարաբերություններ և նրանց կողքի տղամարդը կյանքի այս շրջանում նույն պատասխանատվությամբ է մոտենում և կիսում բոլոր դժվարություններն ու լավ պահերը:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 9561 անգամ
Читать на русском
|