Ինչ անել, երբ սերը սկսում է մարել
08.04.2016
Ընտանեկան կյանքում հաճախ պատահում է այնպես, որ առօրյա սարդոստայնի արդյունքում սերը սկսում է մարել։
Գրեթե բոլոր զույգերին վիճակված է անցնել այդպիսի փուլերով։ Եվ միայն ամենասիրող զույգերը կարող են դիմանալ ողջ կյանի ընթացքում։ Այստեղ կա մի շատ կարևոր գաղտնիք, որը պետք է իմանալ։ Այս իմաստուն պատմությունը ձեզ կներկայացնի, թե ինչպե՞ս պետք է վարվել, երբ թվում է, թե սերը կորում է։
Մի մարդ գալիս է իմաստունի մոտ խորհրդի․
-Մենք կնոջս հետ վաղուց արդեն միմյանց նկատմամբ չենք տածում նախկին զգացմունքները․ ես նրան այլևս չեմ սիրում, թերևս, ինքն էլ՝ ինձ։ Ի՞նչ անեմ։
Իմասունը պատասխանում է․
-Սիրեք նրան։
Մարդը կարծում է, թե իմաստունը լավ չի լսել․
-Բայց ես ասում եմ, որ ոչ մի զգացնունք այլևս չի մնացել։
Իմաստունը գլխով է անում․
-Դա լավ առիթ է, որպեսզի սերես նրան։
Մարդը շարունակում է հարցնել․
-Սակայն ինպե՞ս սիրեմ, եթե չեմ սիրում։
Եվ ահա, թե նա ինչ լսեց։
-Ծառայիր նրան, լսիր նրան, կարեկցիր նրան, զոհողությունների գնա հանուն նրա։ Իրական սիրո համար ոչ մի խորընդոտ չկա, քանզի «Սեր» բառը նշանակում է ոչ թե զգացողություն, այլ՝ գործողություն։
LADYNEWS.am Դիտվել է 7774 անգամ
Читать на русском
|