Մանուկ հասակում մենք օրական ծիծաղում ենք մոտ 400 անգամ, նույնիսկ՝ առանց պատճառի, իսկ մեծանալուն պես, ժպիտը մարդկանց դեմքին հայտնվում է 200 անգամով պակաս, ինչը շատ վատ է:
Չնայած ծիծաղը մեզ ուղեկցում է մեր կյանքի ողջ ընթացքում, դրա էությունը շատ թույլ է ուսումնասիրված: Մեկ րոպեանոց ծիծաղը, որը լավ հիշողությունների հետևանք է, իր արդյունավետությամբ հավասար է 45 րոպեանոց մեդիտացիայի:
Ֆիզիոլոգիական տեսանկյունից ծիծաղը ուղղակի ռիթմիկ արտաշնչում է, սակայն քչերը գիտեն, որ այն նաև հիանալի միջոց է օրգանիզմը թթվածնով հարստացնելու և հիանալի մերսման ողանակ, քանի որ այդ ժամանակ մկանների մոտ 80 խումբ է աշխատում: Սիրտ-անոթային համակարգի համար այն նույնպես շատ օգտակար է. 20 վայրկյանանոց ծիծաղը հավասարազոր է 5 րոպեանոց մարզանքի վազող սարքի վրա:
Ծիծաղը հիանալի ցավազրկող է: Դա ապացուցվել է ամերիկյան լրագրող Նորման Կազինզի կողմից դեռևս 1964թ-ին: Նա հայտնի է որպես մարդ, ով ծիծաղեցրել է մահը: Ծանր հիվանդությունից գամված անկողնուն, Նորմանը 4 ամիսների ընթացքում դիտում էր միայն կատակերգական ֆիլմեր: Նա սկսեց ուշադրություն դարձնել, որ 30 րոպեանոց անհոգ ծիծաղը բթացնում է ցավային զգացողությունները երկու ժամով: Իսկ մի քանի շաբաթից հիվանդությունը սկսեց նահանջել: Նրա ապաքինումն ապշեցրել էր բժիշկներին, իսկ Նորմանը Լոս Անջելեսի Համալսարանում բացեց ծիծաղի ուսումնասիրման և բուժման ամբիոն:
Որոշ հոգեբաններ համարում են, որ ծիծաղը նպաստում է օրգանիզմում սեփական հակադեպրեսանտի արտադրմանը:
Ծիծաղը ոչ թե ուղղակի ռեֆլեկս է, այլ կարևոր սոցիալական ազդակ: Նեյրոբիոլոգները պնդում են, որ միայն 10 դեպքերում մենք ծիծաղում ենք հումորի վրա, մնացած պարագաներում դա ծես է: Շատ հաճախ մենք ծիծաղում ենք, ոչ թե նրանից, որ ուրախ ենք, այլ որովհետև հետևում ենք ճիշտ կամ սխալ վարքի կանոններին: Դրա հետ մեկտեղ, որքան շատ ենք ծիծաղում, այնքան հեշտ ենք հաղթահաում ներքին սահմանը, և մեզ արդեն ոչինչ չի կանգնացնում: Ծիծաղեք շատ:
21-09-2026 07:56 Ռայան Մերֆին վարպետորեն կենդանացնում է սերիական մարդասպանների ամենասարսափելի պատմությունները: Նրա «Հրեշ» անթոլոգիական սերիալի առաջին երեք եթերաշրջանները մանրամասնորեն ներկայացնում են Ջեֆրի Դամերի, Մենենդեզ եղբայրների և Էդ Գեյնի կյանքն ու հանցագործությունները: Յուրաքանչյուր մաս արժանացել է քննադատների հիացմունքին և առաջադրվել հեղինակավոր մրցանակների: Առաջին եթերաշրջանում իր դերի համար Էվան Փիթերսը ստացել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների անվանակարգեր: Առաջին եթերաշրջանում կին մարդասպանի բացահայտման ամիսներ տևած սպասումից հետո, «Հրեշներ» սերիալի չորրորդ մասը պատմում է Լիզի Բորդենի մասին, ով 19-րդ դարի վերջին իր հոր և խորթ մոր սպանության գլխավոր կասկածյալն էր։
21-09-2026 06:59 Լոու Ռոուչի աստղերով լի «հավաքածուին», կարծես, նոր բարձրակարգ անուն է ավելացրել։ Ոճաբանը, որը տարիներ շարունակ պատասխանատու է եղել Զենդայայի ամենաքննարկվող կերպարների համար, այժմ աշխատում է Քիմ Քարդաշյանի հետ։ Նրանց համագործակցությունը սկսվել է նորաձևության ոլորտի առաջատարներից մեկի հետ. Լոս Անջելեսում Լուկասի պատմողական արվեստի թանգարանի բացման հանդիսավոր միջոցառման համար Ռոուչը Քիմի համար ընտրել է 2004 թվականի Yves Saint Laurent-ի վինտաժային զգեստ՝ Թոմ Ֆորդի դարաշրջանից։
15-09-2026 09:07 Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Լոս Անջելեսում տեղի ունեցավ 78-րդ «Էմմի» մրցանակաբաշխությունը: Երեկոյի գլխավոր հաղթողը «Փիթ» ֆիլմն էր, որը գլխավորում էր անվանակարգերի ցանկը՝ 25 անվանակարգով և, ի վերջո, հաղթեց «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում, իսկ Նոա Ուայլը, ինչպես և սպասվում էր, հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում: Կատակերգության անվանակարգում «Այրիների ծոց»-ը իսկական առաջընթաց գրանցեց՝ տուն տանելով գլխավոր մրցանակը և մի շարք մրցանակներ, մինչդեռ Ռեա Սիհորնը վերջապես հաղթեց իր առաջին «Էմմին»՝ «Շատերից մեկը»-ի համար: Հեռուստատեսային ծանրքաշայինները նույնպես մասնակցեցին. Ջին Սմարթը կրկին հաղթեց «Խորամանկություններ»-ի համար, իսկ Մեթյու Ռիսը ստացավ երկու դերասանական մրցանակ:
15-09-2026 08:27 Աշխարհի միլիոնավոր մարդիկ վեց երկար տարիներ սպասել էին այս պահին, և այն վերջապես եկավ։ Տասնամյակի ամենամեծ վերադարձը, որը մինչև վերջերս քչերը կարող էին հնարավոր համարել երգչուհի Սելին Դիոնի ծանր հիվանդության պատճառով, պաշտոնապես տեղի ունեցավ։ Սեպտեմբերի 12-ին Փարիզի «Պլենիտյուդ Արենան» ցնցվեց 35,000 հանդիսատեսի աղմուկից։ Սելին Դիոնը վերադարձավ։ Եվ նա դա արեց այնպես, ինչպես միայն ինքը գիտի՝ բարձր, տպավորիչ և առանց բեք թրեքի։
10-09-2026 09:31 Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի 83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները: