Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Սինդի Քրոուֆորդը պատմել է Ռիչարդ Գիրի հետ ամուսնության և բաժանման պատճառի մասին

11.02.2016

Իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը պատմել է հայտնի դերասան Ռիչարդ Գիրի հետ ամուսնության մասին: Նա կիսվել է, թե ի՞նչ դժվարությունների է հանդիպել և մտորել թե ինչո՞ւ իրենց մոտ չստացվեց:

«Այդ ժամանակ ես դեռ չէի մտածում, որ շատ երիտասարդ եմ ամուսնության համար: Սակայն այդպես էլ կար: Ես Ռիչարդի հետ էի 6 տարի, սակայն ամուսնությունը տևեց 2»,- պատմել է 49-ամյա աստղը:

Սուպերմոդելը և դերասանը ամուսնացել են 1991թ-ին, երբ Քրոուֆորդը ընդամենը 25 տարեկան էր: Չորս տարի անց զույգը պաշտոնապես բաժանվեց, սակայն մոդելի պատմածով, խնդիրները ավելի շուտ էին ծագել:

600x580

Խոսելով այսօրվա հարաբերությունների մասին, Սինդին ասել է. «Մեր մոտ ընկերական հարաբերություններ են: Ճիշտ է, նա ինձ համար կրկին «անծանոթ Ռիչարդ Գիրն է», քանի որ մենք գրեթե չենք տեսնվում: Ինձ թվում է, մեր հիմնական խնդիրը այն էր, որ մենք կենտրոնացած էինք տարբեր բաների վրա: Ես նույնիսկ չգիտեմ եղել ենք մենք ընկերներ, թե ոչ… Հասկանում եք, ես այդ ժամանակ շատ երիտասարդ էի, իսկ նա Ռիչարդ Գիրն էր»,- բացատրում է մոդելը:

600x580

«Ավելի ուշ ես սկսեցի պրոֆեսիոնալ առումով աճել և շարժվել առաջ, սակայն ինձ շատ դժվար էր փոխել հարաբերությունները, որոնցում ես գտնվում էի»,- խոստովանել է Սինդին:

600x580

Քրոուֆորդը նաև ավելացրել է, որ իր ներկայիս ամուսնու՝ Ռենդի Հերբերի հետ ամեն ինչ այլ կերպ է դասավորվել:

«Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունները Ռենդիի հետ այդքան ամուր են, որովհետև մենք ընկերացել ենք, նրա հետ ես չեմ ձևացնում, որ ինձ դուր է գալիս բեյսբոլ, մեդիտացիա կամ որևէ այլ բան», - ասել է նա:

Սինդին և Ռենդին սկսել են հանդիպել 1995թ-ին: Մայիսին նրանք տոնելու են ամուսնության 18-ամյակը: Զույգը ունի երկու երեխա՝ 16-ամյա որդի Պրեսլին և 14-ամյա դուստր Կայան:

600x580

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 12016 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տարվա ամենահեքիաթային հարսանիքը. 1000 տարվա ընթացքում առաջին անգամ բացվեց Մոն Սեն Միշելը

11.06.2026
Ֆրանսիական իշխանությունները հատուկ բացառություն արեցին. բանն այն է, որ Նորմանդիայում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Մոն Սեն-Միշելում գրեթե 1000 տարի խստիվ արգելված է ցանկացած մասնավոր միջոցառում անցկացնելը:

Ինչպես մնալ երիտասարդ․ Շերոն Սթոունի սկզբունքները

08.05.2026
Հոլիվուդյան այս գեղեցկուհուն ներկայացնելու կարիք չկա։ Շերոն Սթոունն ամենահմայիչ և սեքսուալ կանանցից մեկն է, ով, չնայած իր տարիքին, մնում է անգերազանցելիորեն նրբագեղ, բացառիկ և ցանկալի։

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026
Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Դենիզ Ռիչարդսը վերականգնել է իր 20-ամյա դեմքը. դերասանուհին ֆենոմենալ վիրահատությունից առաջ և հետո

25.03.2026
Աստղը որոշեց արմատապես երիտասարդանալ և առաջին անգամ ցուցադրել է գործընթացի ողջ ուղին։

Ճարտարապետական սինֆոնիա՝ հոբելյանական ցուցահանդեսում

04.03.2026
«Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է հայ մոդեռնիզմի ամենահաստատուն ու հետևողական ճարտարապետներից մեկի՝ Մարտին Միքայելյանի ծննդյան 100-ամյակին:

Ինչպես են ապրում Հենսելի սիամական երկվորյակները այսօր՝ մայր դառնալուց հետո

04.02.2026
Աբբին և Բրիթանին 35 տարեկան են։ Չնայած իրենց յուրահատկությանը, քույրերն ապրում են լիարժեք կյանքով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-06-2026 10:50
Հեռուստահաղորդավարուհի և մոդել Թայրա Բենքսը դատական հայց է ներկայացրել Netflix-ի դեմ՝ հոսքային ծառայությանը մեղադրելով զրպարտության մեջ «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» ռեալիթի շոուի մասին պատմող «Reality Check: Inside America's Next Top Model» վերնագրով վավերագրական ֆիլմի համար, հաղորդում է The Hollywood Reporter-ը։ Թայրա Բենքսը հարցազրույց է տվել վավերագրական ֆիլմի համար, որը տևողությունը 3.5 ժամից կրճատվել է մինչև 16 րոպե, նրա խոսքերը կտրվել են համատեքստից և խմբագրվել՝ աղավաղելով դրանց սկզբնական իմաստը։
16-06-2026 10:49
Քեթի Փերին բացառիկ մեկնաբանություն է արել իր հնգամյա դստեր՝ Դեյզի Դաուի մասին, ում ծննդաբերել է նախկին սիրեցյալ Օռլանդո Բլումից։ Երգչուհին ասել է, որ հպարտ է երեխային իր ցույց տված օրինակով։ «Կարծում եմ, երբ մայրերը կարողանում են լինել իրնութույն՝ զգալով հնարավորինս աջակցություն և չթաքցնելով իր իրական «ես»-ը, դա միշտ լավ օրինակ է իրենց երեխաների համար։ Եվ ես ուրախ եմ լինել իմ գեղեցիկ դստեր համար օրինակ՝ որպես ուժեղ, հավասարակշռված, խելացի, զվարճալի և մի փոքր յուրօրինակ կին», - ասել է Փերին People-ին տված հարցազրույցում։
16-06-2026 10:46
57-ամյա Ռենե Զելվեգերը երկար դադարից հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը առջև։ Դերասանուհին Tribeca կինոփառատոնում ներկա է գտնվել «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» ֆիլմի հատուկ ցուցադրությանը, որը նվիրված էր ֆիլմի 25-ամյակին։ Զելվեգերը կարմիր գորգով անցել է ամբողջությամբ սև հագուստով և գլխարկով։
16-06-2026 01:01
Պոլինա Գագարինան և Սերգեյ Լազարևը թողարկեl են «Happy End» երգը, որը և՛ սրտաճմլիկ է, և՛ պարային։ Արտիստները վաղուց են ընկերներ և միշտ երազել են միասին երգ թողարկել, ու հիմա նրանց ծրագրերը իրականացել են։ Հունիսի առաջին շոգ օրերին Լազարևն ու Գագարինան ներկայացրին իրենց նոր հիթը։
16-06-2026 00:04
94 տարեկան հասակում հունիսի 12-ին կյանքին հրաժեշտ է տվել ամերիկացի հայտնի դերասան Ռոնի Շելը: Նրա մահվան մասին հայտնել է Page Six-ը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.06.2026
Դիտվել է 565 անգամ
11.06.2026
Դիտվել է 383 անգամ
10.06.2026
Դիտվել է 367 անգամ
16.06.2026
Դիտվել է 148 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster