Բացառապես բոլոր կանանց միշտ հետաքրքրել է այն հարցը, թե ի՞նչ է հատկապես անհրաժեշտ տղամարդկանց և հարկապես բնավորության ինչպիսի՞ գծեր են նրանք փնտրում կանանց մեջ, ի՞նչ չափանիշներով են ընտրում կյանքի իրենց ուղեկցին:
Ներկայացնում ենք կանանց մի քանի կերպարներ և բնավորության գծեր, որորնք հատկապես գրավիչ են թվում ուժեղ սեռի ներկայացուցիչների համար:
Առաջին հերթին պետք է հիշել այն կանանց մասին, ովքեր կատարյալ տնտեսուհիներ են, քանի որ կյանքի այդպիսի ուղեկիցներին տղամարդիկ միշտ են գնահատել. ինչ էլ որ լինի, սակայն տան հարմարավետությունն ու մաքրությունը, ինչպես նաև համեղ տնական կերակուրը եղել, կան և կլինեն անչափ կարևոր բոլորի, այդ թվում`ուժեղ սեռի ներկայացուցիչների համար:
Ցուցակում արական սեռի մոտ պահանջված և գնահատված կանացի երկրորդ կերպարը կին-կյանքի ընկերն է, ով ի ծնե լավ հոգեբան է և կարող է իր ընտրյալին օգնել ինչպես խելացի խորհուրդներով, այնպես էլ պարզապես բարոյական աջակցությամբ:
Հակառակ ցեռի համար բացարձակ գրավիչ են նաև կանցի այն կերպարները, որոնց կարելի է համարել լիովին անկաշկանդ սեռական հարաբերություններում. կանանց այս հատկությունը տղամարդկանց համար միշտ եղել է շատ կարևոր:
Եվ, ի վերջո, շատ ու շատ տղամարդիկ անտարբեր չեն կարողանում լինել, այսպես կոչված, «կապը կտրած» կանանց նկատմամբ, սակայն հասկանալ, թե ինչո՞ւ է դա այդպես բավականին բարդ է. դե արի, ու հասկացիր այդ տղամարդկանց:
Սակայն կատարյալ առումով, իհարկե, հրաշալի կլիներ, եթե կնոջ մեջ ներառված լիներին վերոնշյալ բոլոր հատկանիշներն էլ. նա, իհարկե, կդառնար ցանկացած տղամարդու երազած կինը:
15-07-2026 08:50 Ավանդաբար, Փարիզի նորաձևության շաբաթից հետո ոլորտի առաջատար դեմքերը մեկնում են Իտալիա, որտեղ Dolce & Gabbana-ն ներկայացնում է իր նորաձևությունը: Ավելի քան մեկ տասնամյակ շարունակ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան իրենց նորաձևության ցուցադրությունները կազմակերպում են երկրի ամենագեղեցիկ անկյուններում՝ ամեն անգամ դրանք վերածելով եռօրյա փառատոնի: Ծրագրում անփոփոխ կերպով ներկայացվում են Alta Gioielleria զարդերի հավաքածուն, Alta Moda կանացի և Alta Sartoria տղամարդկանց հավաքածուները, որոնք բոլորն էլ միավորված են մեկ գաղափարով՝ պատմել ևս մեկ պատմություն Իտալիայի մշակույթի, արհեստների և ավանդույթների մասին:
15-07-2026 08:44 Warner Bros.-ը ներկայացնում է Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Փորողը» նոր ֆիլմը: Ֆիլմում գլխավոր դերը կխաղա Թոմ Քրուզը, ով անհավանական կերպարանափոխության է ենթարկվել՝ նա 30 տարով «ծերացել» է: Երկրպագուներն ասում են, որ նույնիսկ չեն կարողանում ճանաչել իրենց կուռքին նրա նոր դերում և նրա համար Օսկար են կանխատեսում:
15-07-2026 08:39 Ամռանը շատերը բողոքում են աչքերի չորությունից, այրոցից, քորից կամ այն զգացումից, կարծես աչքի մեջ ավազ է լցվել։ Ըստ մասնագետների՝ երբեմն պատճառը կապում ենք միայն էկրանի, անքնության կամ հոգնածության հետ, բայց իրականում չոր աչքերի առաջացմանը կարող են նպաստել նաև օդորակիչը, քամին, շոգ ու չոր օդը, ալերգիաները, լինզաները և նույնիսկ այն, որ երկար ժամանակ կենտրոնացած աշխատելիս ավելի քիչ ենք թարթում աչքերը։
15-07-2026 05:57 Զենդայան աստղային համաշխարհային պրեմիերայի ժամանակ մարմնավորել է Աթենասի կերպարը «Ոդիսական»-ից։ 29-ամյա դերասանուհին ուշադրություն է գրավել՝ հմայիչ քանդակազարդ կորսետով ակտիվորեն կեցվածք ընդունելով հուլիսի 17-ին ֆիլմի թողարկումից առաջ կազմակերպված միջոցառման ժամանակ։ Քրիստոֆեր Նոլանի էպիկական ֆիլմում Զենդայան մարմնավորում է Աթենասին՝ իմաստության, պատերազմի և արհեստների հունական աստվածուհուն։ Նրա կերպարը ծառայում է որպես Ոդիսևսի աստվածային հովանավոր և ուղեցույց նրա դժվարին ճանապարհորդության ընթացքում՝ Տրոյական պատերազմից հետո տուն վերադառնալու համար։
15-07-2026 02:04 Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի որդեգրված երեխաները՝ Զահարան և Մեդոքսը, աստիճանաբար առաջ են շարժվում իրենց հայտնի հոր ազգանունից պաշտոնապես հրաժարվելու գործընթացով: Page Six-ի համաձայն, երկու զավակներն էլ հայտարարություններ են հրապարակել Los Angeles Daily Journal-ում, որը Կալիֆոռնիայի օրենքներով անվանափոխության գործընթացի պարտադիր քայլ է: 21-ամյա Զահարայի լսումները նշանակված են սեպտեմբերի 28-ին: Եթե մինչև այդ օրը գրավոր առարկություններ չստացվեն, դատավորը կկարողանա վերջնականապես հաստատել նրա՝ Զահարա Մարլի Ջոլիի անունը փոխելու դիմումը: