Ունքերի բնական ձևը կնոջը տրված է բնության կողմից, սակայն այն ոչ միշտ է համապատասխանում մեր արտաքինին և դեմքի կառուցվածքին:
Հենց դրա համար կարևոր է ճիշտ ընտրել ունքերի ձևը և մշտապես խնամել դրանք: Բացի այդ, ճիշտ ձևավորված ունքերը կնոջը կարող է դարձնել ավելի երիտասարդ:
Կտրուկ փոփոխությունների անցնելուց առաջ, պետք է կողմնորոշվել, թե ինչ արարողակարգ է ձեզ անհրաժեշտ, քանի որ ունքերը կարելի է ձևավորել ամենատարբեր եղանակներով. նորսրերը` ներկել, խիտերը` փիտել, «սխալները»` սրբագրել:
Տեսնենք, թե ինչպես է հարկավոր ճիշտ ձևավորել ունքերը, ինչում կօգնի ներկայացվող լուսանկարների շարքը:
23-09-2026 10:19 Սեպտեմբերի 22-ին մեկնարկեց Միլանի նորաձևության շաբաթը , և նույն օրը տեղի ունեցավ Vogue World–ի համաշխարհային ցուցադրությունը, որը հինգերորդ անգամ միավորեց նորաձևության և շոու-բիզնեսի համաշխարհային ներկայացուցիչներին: Ցուցադրության թեման, որին մասնակցում էին այսօրվա լավագույն հայտնիները, «Արհեստագործական վարպետություն և մարդկային մասնակցությունն» էր: «Դա հատկապես կարևոր է անել հիմա՝ արհեստական բանականության դարաշրջանում», - Vogue Italia-ին ասել է Ֆրանչեսկա Ռագացցին:
23-09-2026 10:14 Ադրիանա Լիման զարմացրել է երկրպագուներին իր անհավանական կերպարանափոխությամբ։ Նա վերջերս հայտնվեց Մադրիդում կայացած Mercedes-Benz Fashion Week երեկույթին։ Մոդելը միջոցառմանը ժամանեց ապշեցուցիչ սև, հատակին հասնող, մեջքը բաց զգեստով։ Սակայն երկրպագուներին զարմացրեց ոչ նրա ոճային տեսքը։ Սոցիալական ցանցերն այժմ եռում են այն մասին, թե որքան կտրուկ է փոխվել նրա արտաքին տեսքը. Լիման նկատելիորեն նիհարել է, և, որոշ օգտատերեր ենթադրում են, որ պլաստիկ վիրահատություն է կատարել։ Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե ինչպես է այս արդյունքին հասել, մեկ բան հստակ է. 45 տարեկանում բեմահարթակների աստղը նույնն է, ինչ 20 տարեկանում էր։
23-09-2026 09:25 Թոմ Քրուզը, երազելով արիստոկրատ հարսնացուի մասին, խիզախորեն սիրահետում է Քեյթ Միդլթոնին: Հոլիվուդյան դերասանը և բրիտանական արքայադուստրը հանդիպել են Լոնդոնում՝ «Digger» ֆիլմի պրեմիերային: Մի շարք հարգված կինոքննադատներ կարծիք են հայտնել. «Թոմ Քրուզը անպայման Օսկար կշահի այս ֆիլմի համար»: Նրանք նկատի ունեն «Digger»-ը, որտեղ հոլիվուդյան դերասանը բոլորովին նման չէ իրեն: Մենք սովոր ենք նրան տեսնել որպես աշխարհը փրկող հերոսի, բայց այստեղ՝ նոսրացող մոխրագույն մազերով և կեղծ փորիկով, նա խաղում է իր կարիերայի ամենատարօրինակ կերպարներից մեկի դերը:
23-09-2026 08:29 Մինչ աշխարհը քննարկում է նրա հայտնի ծնողների բազմամիլիոն դոլարանոց կարողություններն ու հնչեղ անունները, Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի կրտսեր դուստրը լուռ կառուցում է իր սեփական կարիերան՝ հեռու կարմիր գորգից և Հոլիվուդյան շքեղությունից: 18-ամյա Վիվիեն Ջոլին, որին շատ երկրպագուներ անվանում են նախկին զույգի երեխաներից «ամենահամեստը», վերջերս նկատվել է անսպասելի մի բան անելիս՝ փողոցում նկարներ վաճառելիս: Սեպտեմբերի 19-ին Վիվիենը իր իմպրովիզացված տաղավարն է տեղադրել Լոս Անջելեսի տեղական տոնավաճառում: Նրա սեղանը ծածկված էր սեփական աշխատանքներով՝ տպագրություններ, կպչուն պիտակներ և շնորհավորական բացիկներ՝ իր սեփական դիզայնով: Նա ստեղծագործում է «Կակաչների դաշտեր» կեղծանվամբ:
23-09-2026 02:39 48-ամյա ռուս դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան բացահայտել է պրոդյուսեր Ալեքսանդր Զլատոպոլսկու հետ իր հարսանիքը հետաձգելու պատճառները։ Նա այս մասին կիսվել է «VK Лекториум»-ին։ Նրա խոսքով՝ տոնակատարությունը ստիպված է եղել հետաձգել իր շան բուժման պատճառով։ «Ամբողջ բյուջեն ծախսվել է իմ շան՝ Ամերիկայում լիմֆոմայի բուժման վրա։ Հետևաբար, մեր առաջնահերթությունը շանը բուժելն էր, այլ ոչ թե շքեղ հարսանիք անելը։ Բայց մենք երազանքներ ունենք, ուստի կարծում ենք, որ դրանք կիրականացնենք մինչև հաջորդ ամառ», - ասել է դերասանուհին։